Վահագնի երգը
Վահագնի երգը, հայ հնագույն առասպելաբանական երգ, գրառված և ավանդված 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու կողմից («Պատմություն Հայոց», Ա․․, ԼԱ)։ Բաղկացած է երեք եռատող տնից, առաջինում դրսևորված է հին հայերի վաղնջական պատկերացումը աշխարհի ուղղահայաց եռամաս կառուցվածքի մասին (երկինք, երկիր, ծով), երկրորդ տան մեջ ներկայացված է տիեզերական այդ կառույցում երիտասարդ աստծու ծնունդը՝ երկնքի (հայր) և երկրի (մայր) երկունքից։ Երրորդում նկարագրվում է նորածին աստծու արտաքինը։ Ըստ Մովսես խորենացու՝ երգը նվիրված է եղել Տիգրանի երրորդ որդուն՝ աստվածացված Վահագնին։ Վահագնի երգը հնդեվրոպական առասպելաբանաստեղծական համակարգում դիցածընման վաղնջագույն հիմներգ է, որն իր մեջ պահպանել է թե՝ հնդեվրոպացիների առասպելաբանական պատկերացումները, թե նրանց նախնական բանաստեղծության հատկանիշները։
Տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փանդիռների նվագակցությամբ գուսանները երգում էին Վահագնի դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Հինգերորդ դարում Պատմահայր Մովսես Խորենացին այն գրի է առել ժողովրդական գուսաններից․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 243)։ |