Եսայի Նչեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եսայի Նչեցի
Esayi Nchetsi.jpg
Եսայի Նչեցի,
մանրանկար 1318 թ․ Ավետարանից
Ծնվել է 1260 թ․
Սասունի Նիչ գավառ
Մահացել է 1330-ականներ
Գլաձորի համալսարան
Բնակության վայր(եր) Գլաձորի համալսարան
Դավանանք Հայ առաքելական
Մասնագիտություն Աստվածաբանություն, մանկավարժություն, քերականություն, փիլիսոփայություն
Հաստատություն(ներ) Գլաձորի համալսարան
Գիտական ղեկավար Ներսես Մշեցի,
Վարդան Արևելցի
Եղել է գիտական ղեկավար Հովհաննես Քռնեցի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի և Հովհաննես Երզնկացի Ծործորեցի
Հայտնի աշակերտներ Գրիգոր Երզնկացի, Հովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր
Ինչով է հայտնի Գլաձորի համալսարանի ուսուցչապետ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Եսայի Նչեցի (1260-65, Սասունի Նիչ գավառ - մոտ 1338, Գլաձորի համալսարան), մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ։ Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թ. գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։

Եսայի Նչեցին եղել է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։

Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»-ը։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։

Նշեցու գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծութիւն քերականութեան» համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Գավիթ Քերականի, Տամամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։ Նշեցու քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութևան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Նշեցին անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին, խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայի Նշեցու հուշարձանը Եղեգնաձորում
  • «Մեկնութիւն Եզեկիէլի»
  • «Վերլուծութիւն քերականութեան»
  • «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
  • «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
  • «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
  • «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
  • «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
  • «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
  • «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
  • «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եսայի Նչեցի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 524 CC-BY-SA-icon-80x15.png