Գուրգեն Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Խանջյան
Ծնվել է հունվարի 25, 1950 (66 տարեկան)
Ծննդավայր Երևան (Հայաստան)
Ազգություն հայ
Մասնագիտություն թարգմանիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Գուրգեն Խանջյան (ծնվ. 1950, հունվարի 25), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987-ին «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու՝ արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։ 2011թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[1]։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարժասանդուղք, ժողովածու, Նաիրի, 1994
  • Հիվանդանոց, վեպ, «Ազգ» օրաթերթի հրատ., 1994
  • Ստվերներ խամաճիկների փողոցում, ժողովածու, Նոր Դար, 1998
  • Սպանել փրկչին, ժողովածու, Նոր Դար, 2001
  • Ճամփեզրի թատրոն, պիես, Վան Արյան, 2002
  • Դատավարություն, պիես, Թեհրան, 2003 (պարսկերեն)
  • Մարդկանց տուն ուղարկիր, ժողովածու, ՀԳՄ, 2004
  • Լուր չկա, վեպ, ՀԳՄ, 2006
  • Թատրոն 301, պիեսների ժողովածու, ՀԳՄ, 2008
  • Նամակներ ընթացքից, պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009
  • Նամակներ ընթացքից (ռուսերեն, թարգմանիչներ՝ Արուս Ահարոնյան, Արմեն Մերուժանյան, Նելսոն Ալեքսանյան, Սվետալանա Ավագյան, Միքայել Աբաջյանց), Երևան, «Ապոլոն», 2010, 208 էջ
  • Ենոքի աչքը, վեպ, Անտարես, 2012

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրված պիեսները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի դրամատիկական թատրոն («Բարև, սրիկաներ», «Վեցերորդ պատվիրան»)
  • Երևանի կոմեդիայի թատրոն («Ինձնից պրծում չկա», «Էսպես մինչև երբ»)
  • Թբիլիսում («Գերեզմանատան երգչախումբ», «Ավերակների պահակները»)
  • Վանաձորում («Բոլերո»)
  • Ստեփանակերտում («Բոլերո», «Ավերակների պահակները»)
  • Լոս Անջելեսում («Ավերակների պահակները»)
  • Հալեպում («Տիգրան Մեծ»)
  • Շրջիկ թատրոններում («Բարի գալուստ», «Աթոռակռիվ»)
  • Հեռուստատեսությամբ («Երևանյան հիվանդությամբ», «Լաբիրինթոս»)
  • Ռադիոյով («Գերեզմանատան երգչախումբ»)
  • Նրա սցենարով բեմադրվել է 1996-ի Հանրային հեռուստատեսության տարեմուտի հանդեսի մանրապատումներ («Ազատ շուկա», «Ազատ շուկա-2»)

Գ. Խանջյանի սցենարով ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լռության սիմֆոնիա (ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան)
  • Մաեստրո
  • ԱՄՆ-ում պատրաստվում է նկարահանման «Գոռ իշխան» ֆիլմը

Խմբագրած պարբերականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]