Ստեփանոս Լեհացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ստեփանոս Լեհացի
Ծնվել է Լվով, Ռեչ Պոսպոլիտա[1]
Մահացել է 1689[1]
Վաղարշապատ, Սեֆյան Պարսկաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն աստվածաբան, փիլիսոփա և թարգմանիչ
Գործունեության ոլորտ փիլիսոփայություն և աստվածաբանություն
Տիրապետում է լեզուներին հայերեն
Գիտական ղեկավար Սիմեոն Ջուղայեցի

Ստեփանոս Լեհացի (Լվովցի, Իլովացի) (ծննդյան թվականն անհայտ է, մահացել է 1689 թվականին Էջմիածնում), հայ թարգմանիչ, փիլիսոփա, աստվածաբան։ Կրթություն է ստացել Լվովում, հմտորեն տիրապետել լատիներեն և լեհերեն լեզուներին։ Տեղափոխվել է Էջմիածին, դարձել միաբանության անդամ, ձեռնադրվել վարդապետ։ Կատարելագործել է հայերենի իր իմացությունը և եռանդագին մասնակցել մտավոր գրական շարժմանը՝ վաստակելով «քաջ հռետորի», «անհաղթ փիլիսոփայի» և «ներհուն թարգմանչի» համբավ։

Ստեփանոս Լեհացու թարգմանած առաջին հայտնի գործը 15-րդ դարում կազմված և կաթոլիկական երկրներում տարածված «Հայելի վարուց» բարոյախրատական զրույցների ժողովածուն է (թարգմանվել է լեհերեն 1651 թվականին, հրատարակվել «Դիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», 1702 թվական)։ Նրա թարգմանությունների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գիրքը (թրգմանել լատիներեն, 1660 թվական, հրատարակել «Դիրք պատմութեանց Յովսեպոս Եբրայեցւոյ արարեալ յաղագս պատերազմի Հրեէից ընդ Հռովմայեցիս, և աւերման Երուսաղեմի», 1787 թվական)։ Ստեփանոս Լեհացին լատիներենից թարգմանել է Պրոկ Դիադոքոսի «Գիրք պատճառաց»-ը (մոտ 1660 թվական, հրատարակել է «Գրգուկ որ կոչի պատճառաց», 1750 թվականժ), որը հայկ․ դպրոցներում օգտագործվել է, որպես փիլյան դասագիրք։ Լեհացուն է պատկանում Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու «Ցաղագս երկնայնոցն քահանայապետութեան», «Ցաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Ցաղագս աստուածայնւոցն անուանց», «Ցաղագս խորհրդական աստուածաբանութեան» աշխատությունների, 11 «Թղթերի», «Պատմութեան» և նշված աշխատությունների՝ Մաքսիմոս Խոստովանողի կատարած մեկնությունների արգմանությունները (թրգմանել լատիներեն, մինչե 1662 թվական, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան)։ Նշված գործերը դեռ 8-րդ դարի հունարենից թարգմանել էր Ստեփանոս Սյունեցին, սակայն թարգմանությունը թերի էր և դժվարամատչելի։ Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու երկերը Լեհացին բաժանել է գլուխների, յուրաքանչյուր գլխից առաջ համառոտակի շարադրել դրա բովանդակությունը, Մաքսիմոս Խոստովանողի մեկնությունները լրացրել այլուստ քաղած մտքերով, կատարել խմբագրական փոփոխություններ։ Ենթադրվում է, որ Լեհացին է թարգմանել Արիսաուեևի «Հոգու մասին» աշխատությունը։ Նա լատիներենից վերաթարգմանել է նաև Հովհան Անգչիացու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ և գօրութեանց նորին» երկը (մինչե 1668 թվականը, նույն տեղում), որը 1337 թվականին թարգմանել էր Հակոբ Բռնեցին։

Ստեփանոս Լեհացու թարգմանչական բեղուն գործունեության ամենալուրդ արգասիքը Արիստոտելի «Մետաֆիզիկա»-ի թարգմանությունն է (թարգմանել է լատիներեն, մինչև 1675 թվականը), այդ երկը մինչ այդ թարգմանվել էր միայն արաբերեն և լատիներեն։ Լեհացին նաև երկու անգամ մեկնել է այն, որը մեզ է հասել երկու տարբերակով՝ ձեռագրերի մի խմբում այն սփռված է Արիստոտելի երկի լուսանցքներում (օրինակ, նախորդ ձեռագրում), իսկ մյուս խմբում՝ նրանից հետո՝ որպես ինքնուրույն աշխատություն («Լուծմունք գրոցն Մեթաֆիզիքոց Արիստոտելի Ստագրացւոց․․․»)։ Լեհացու լատիներենից թարգմանել է նաև «Իմաստութիւն Ցեսուայ որդւոյ Միրաքայ» (մինչև 1666 թվականը), «Ղուրան» (մինչև 1680), «Բուրաստան աղօթից» (կցել է հայ հեղինակների աղոթքներ, հրատարակությունը 1685 թվական) և այլ կրոն, բնույթի գործեր։ «Մաղթանք իբր յիշատակարան ըստ անուան թարգմանողին» չափածո ստեղծագործությունից բացի Լեհացին հավանաբար հորինել է չափածո այլ գործեր ևս։ Նրա բանաստեղծական փայլուն ձիրքի վկայությունն են 553 ձեռագրում սփռված թարգմանական չափածո ստեղծագործությունները, որոնցից հատկանշական է «Երգ ոտանաւոր առ Յիսուս Քրիստոս արարեալ սրբոյն Բեռնարտոսի» ծավալուն ստեղծագործությունը։ Լեհացին թողել է փիլիսոփայական ինքնուրույն աշխատություններ, որոնցից ամենաարժեքավորը և ընդհանրապես 12-րդ դարի հայ փիլիսոփայական մտքի անուրանալի նվաճումն է «Բանք իմաստասիրականք և աստուածաբանականք․․․» ծավալուն բառարանը (մինչե 1662 թվականը)։ Բառարանում տրված են ժամանակի փիլիսոփայության, աստվածաբանական, հասարակական-քաղաքական, գեղագիտական, բարոյագիտական առավել կարևոր կատեգորիաներն ու հասկացությունները՝ տարբեր աղբյուրներից քաղած բացատրություններով։

Լեհացին որակական նոր քայլ է կատարել Արիստոտելի փիլիսոփայության յուրացման, տարածման ու զարգացման ուղղությամբ՝ շարունակելով Դավիթ Անհաղթի ավանդույթները։ Նա փիլիսոփայութայն հիմնական հարցը լուծել է իդեալիստորեն, ամեն ինչի արարիչ և շարժման պատճառ է համարել աստծուն։ Շարժումը, նրա կարծիքով, հատուկ է միայն երկրային մարմիններին, որոնք բաղկացած են չորս տարրերից (հող, ջուր, օդ, կրակ)։ Ընդ որում երկրային մարմինների շարժման աղբյուրը դրանց ներհատուկ հակասություններն են․ «ամենայն որ ինչ ծնանի ի ներհակէն ծնանի»։ Քանի որ շարժումը ձեի կատարելագործումն է, ապա երկնային մարմինները ունենալով կատարյալ ձև, չեն շարժվում, իսկ երկրայինները, զուրկ լինելով դրանից՝ անվերջ շարժվում և փոփոխվում են, ձգտում ձևի կատարելագործման։ Բնությունն, ըստ Լեհացու, գոյությամբ նախորդում է մարդուն, անկախ է նրա գիտակցությունից և պայմանավորում է գիտակցության գոյությունն ու բովանդակությունը։ Ընդունելով հանդերձ, որ մարդկային կամքը շարժողը նույնպես աստվածն է, Լեհացին այնուամենայնիվ, չի մերժում մարդկային կամքի ազատությունը, աստված մարդու բոլոր քայլերը չի կանխորոշել, այլ հնարավորություն է ընձեռել անձամբ փորձել ու համոզվել, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ։

Լեհացին հատուկ քննության է ենթարկել իմացաբանության հետ կապված հարցեր, որովհետև, նրա կարծիքով, ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, իսկ առանց ճշմարտության ճանաչման մարդը չի կարող գործել։ Իմացաբանական հարցերը քննելիս, ընդհանուր առմամբ դրսևորելով մեխանիստական, մետաֆիզիկական մոտեցում, Լեհացին երբեմն կատարել է դիալեկտիկական կռահումներ։ Ըստ նրա, ճշմարտությունը հարաբերական է, կախված է կոնկրետ պայմաններից և հանգամանքներից։ Հարաբերական են ոչ միայն բարոյական, այլն հասարակական, անգամ, բնական օրենքները, թեև վերջիններս՝ պակաս չափով․ «Օրենք բնականք միշտ և ամենայն ուրեք ունին զնոյն զօրութիւն, բայց պատահմամբ վասն իմիք կարեն ալյափոխիլ»։ Բնությունը համարելով սկզբունքորեն ճանաչելի՝ Լեհացին ընդունել է ճանաչողության երեք աստիճան՝ արտաքին զգայություն (տեսողություն, լսողություն, համ, հոտ, շոշափելիք), ներքին զգայություն (հասարակ զգայություն (ընկալում), երևակայություն (մտապատկեր), հիշողություն, կարծիք, տրամախոհություն) և բանականություն։ ճանաչողության աստիճանները համարելով միասնական և փոխկապակցված, Լեհացին նախապատվությունը տվել է բանականությանը, որը, նրա կարծիքով, տալիս է կայուն և հավաստի գիտելիք։ Լեհացին նկատելի հետք է թողել 12-13-րդ դարեր․ հայ փիլիսոփայության մտքի վրա։ Առանձին ուսումնասիրողներ Լեհացուն համարում են նաև նկարիչ։ Այդ հարցի շուրջը դեռես կան տարակարծություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 135 CC-BY-SA-icon-80x15.png