Արտեմ Հարությունյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտեմ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արտեմ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1945[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1968) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1989) |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Միքայել Հարությունյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Արտեմ Միքայելի Հարությունյան (սեպտեմբերի 19, 1945[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։
Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր Միքայել Հարությունյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը։ 1972 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում[2]։ 1979 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ 1994 թվականին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը։ Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի համալսարաններում, Ստամբուլի ամերիկյան համալսարանում։ 1995 թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նույն կրթաթոշակով, 2002 թվականին Լոս Անջելեսի համալսարանում։ 1994-1995 թվականներին աշխատել է Վաշինգտոնում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպան։ Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983 թ., Մ. Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983 թ., Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989 թ., Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008 թ., միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010 թ., միջազգային փառատոնի մրցանակ)։
1994 թվականին ԱՄՆ-ում Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", 1994 թ., New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։
2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[3]։ ԽՄԿԿ անդամ 1979 թվականից։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարությունյանի ստեղծագործությանը բնորոշ է հողի և ուժի միաձուլումը, քաղաքական իրադարձություններին, ժամանակակից կյանքի իրողությունների ու ռիթմերի պոետիկ ներկայացումը։
- «Նշանների Երկիր», 1977։
- «Տեսադաշտ», 1979 թվական, ռուսերեն՝ 1983 թվական, ԽՍՀՄ ԳՄ Մ. Գորկու անվան մրցանակ, 1983։
- «Ներկայության խոսքեր», 1988 թվական «Ռնե Շարի մրցանակ՝ 1988 թվական, Ֆրանսիա։
- «Հրդեհը հինավուրց հողի», 1993 թվական, Թեքեյան մշակութային միության գրական մրցանակ, 1992։
- «Նամակ Նոյին» (անգլերեն, 1995 թվական), (հայերեն, 1997 թվական)[4]։
- «Հուդայի արձակուրդը», 2003 թվական, ՀՀ պետական մրցանակ։
Գրել է գրականագիտական հոդվածներ, աշխատություններ («Ետպատերազմյան, ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները», 1986 թվական, «Գրական ուղղությունների պայքարն անգլիական վեպում 20-րդ դարի սկզբին», 1992 թվական)։ Կատարել է թարգմանություններ անգլերենից (Փ. Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», 2003 թվական, «Հայացք Բաբելոնի աշտարակից», 2004 թվական)[5][6]։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դոբրիցա Էրիչ, «Հանգերից է իմ հոգին ջերմանում...»; Ցուլը (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1999 թ., № 1, էջ 66։
- Ստեֆան Ռաիչկովիչ, Քարե գիշերերգ; Ձոն Պրկոսի հուշարձանին (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1999 թ., № 1, էջ 66։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստամբուլի միջազգային փառատոնի մրցանակ, 2010 թ.
- Ստոկհոլմի միջազգային փառատոնի մրցանակ, 2008 թ.
- ՀՀ պետական մրցանակ, 2003 թ. («Հուդայի արձակուրդը» գրքի համար)
- Ռենե Շարի անվան մրցանակ, 1989 թ.
- Մաքսիմ Գորկու անվան մրցանակ, 1983 թ.
- Դիլըն Թթմասի անվան մրցանակ, 1983 թ.
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նշանների երկիր (բանաստեղծություններ), Երևան, 1977 թ., 116 էջ։
- Տեսադաշտ (բանաստեղծություններ), Երևան, 1979 թ., 224 էջ։
- Շեմ (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1984 թ., 144 էջ։
- Ներկայության խոսքեր (բանաստեղծություններ), Երևան, 1988 թ., 164 էջ։
- Հրդեհը հինաւուրց հողի (բանաստեղծություններ), Նիւ Ջերսի, 1993 թ., 209 էջ։
- Նամակ Նոյին, Երևան, 1997 թ., 348 էջ։
- Հուդայի արձակուրդը (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 2003 թ., 456 էջ։
- Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից (բանաստեղծություններ), Երևան, 2010 թ., 656 էջ։
- Հատընտիր, Երևան, 2014 թ., 256 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10125
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Նամակ Նոյին կամ հույսի ահագնացում
- ↑ Արտեմ Հարությունյանի կենսագրականը AV Producation կայքում
- ↑ Արտեմ Հարությունյանի ստեղծագործություններից
|
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Անգլերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ տղամարդ գրողներ