Բաբելոնի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեզուների խառնաշփոթը, փորագրություն, Գուստավ Դորե, 1865

Բաբելոնի աշտարակ, բաբելոնյան աշտարակ (եբր.՝ מִגְדַּל בָּבֶל‎` Migddal Bāḇēl), Հին կտակարանի, Հրեաների Աստվածաշնչի (Թանախի) Ծննդոց գրքում գրված պատմություն է, լեգենդ, որը փորձում է բացատրել տարբեր լեզուների ծագումը։ Այս պատմության համաձայն՝ Մեծ Ջրհեղեղից հետո մարդկային սերունդները խոսում էին մի ընդհանուր լեզվով։ Գաղթելով արևելքից՝ նրանք գալիս են Սենաար (եբր.՝ שנער‎) կոչվող երկիրը։ Հին Կտակարանում գրված է այսպես՝

Aquote1.png 4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք։ Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»։

5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։

6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։

7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»։

8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։

9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ։
- Ծննդոց 11:4–9[1]
Aquote2.png

Որոշ ժամանակակից դպրոցներ համարում են, որ Բաբելոնյան աշտարակի պատմությունը վերցվել է Միջագետքի Մարդուկ աստծո պատվին Բաբելոնի թագավոր Նաբոպոլասարի (մ. թ. ա. 610) կողմից կառուցված Զիկկուրատից՝ Էտեմենանկիից[2][3]: Բաբելոնի Մեծ Զիկկուրատը ուներ 91 մետր բարձրություն։ Ալեքսանդր Մեծը հրամայել է այն ավերել մոտ մ. թ. ա. 331 թվականին[4][5]: Այս լեգենդին շատ նման պատմություն կա նաև շումերական «Էնմեկարը և Արատտայի թագավորը» աշխատությունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարյան գերմանական ձեռագիր (մոտ 1370-ական թվականներ), որտեղ պատկերված է աշտարակի կառուցումը։

Բաբելոնի աշտարակի պատմությունը գրված է Ծննդոց 11:1-9 գլխում։ Երկրի վրա մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Արևելքից գաղթելով մարդիկ բնակություն են հաստատում Սենաար կոչվող տեղանքում։ Մարդիկ որոշում են հավաքել քարեր և կառուցել քաղաք, մի աշտարակով, որը կհասնի երկնքին, սրանով ցույց տալով իրենց փառքը։ Աստված իջնում է երկիր քաղաքը և աշտարակը տեսնելու և նկատում, որ եթե մարդիկ մեկ լեզվով չխոսեին, նրանք չէին կարող հասնել իրենց ուզածին։ Աստված վերադառնում է և խառնում մարդկանց լեզուները, դարձնելով նրանց անհասկանալի միմյանց համար, տարածում նրանց ամբողջ աշխարհով՝ սրանով դադարացնելով աշտարակի կառուցումը։ Սրա պատճառով քաղաքն անվանվում է Բաբելոն:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաբելոնի աշտարակ» բառակապակցությունը Աստվածաշնչում չի հանդիպում։ Աստվածաշնչում գրված է միայն «քաղաքը և իր աշտարակը» (եբր.՝ אֶת-הָעִיר וְאֶת-הַמִּגְדָּל‎) կամ պարզապես «քաղաքը» (եբր.՝ הָעִיר‎)։ Բաբելոն աքքադերենից թարգմանաբար նշանակում է «Աստծո դարպաս» (bab` «դարպաս» + ilu՝ «աստված»)[6]: Ըստ Աստվածաշնչի «Բաբելոն» բառն առաջացել է եբրայերեն balal, բառից, որը նշանակում է «խառնաշփոթ»[7]:

Պատմական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնի կախովի այգիները (19-րդ դար), ֆոնում պատկերված է Բաբելոնի աշտարակը։

Ծննդոցում գրված է, որ Բաբելոնը (LXX: Βαβυλών) Նեբրովթ թագավորի թագավորության մի մասն էր կազմում։ Աստվածաշնչում կոնկրետ նշված չէ, թե արդյոք Նեբրովթն է հրամայել կառուցել աշտարակը, բայց շատ այլ աղբյուրներում Բաբելոնի աշտարակի կառուցումը կապվում է հենց Նեբրովթի հետ։

Ծննդոց 11:9-ում Բաբելոն բառի ծագումը կապվում է եբրայերեն balal բայի հետ, որը նշանակում է խառնել, խառնաշփոթ ստեղծել։ Առաջին դարի հռոմեահրեացի հեղինակ Հովսեփոս Փլավիոսը նույնպես նշում է, որը Բաբելոն (βαβὲλ) բառը ծագել է եբրայերենից, որը նշանակում է խառնաշփոթ[8]: Բառի հունարան ձևը սեպտուագինտայով՝ Βαβυλὼν ծագել է աքքադերեն Bāb-ilim արտահայտությունից, որը նշանակում է աստծո դարպաս, նկատի ունենալով հին Շումերի մեծ տաճար-աշտարակները (զիկուռատները)։ Բաբելոնի ավերակները գտնվում են Հիլլահ քաղաքի մոտ՝ Իրաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին եւ նոր կտակարանների, արեւելահայերեն նոր թարգմանութիւն, Մայր աթոռ Ս. Էջմիածին եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերութիւն, 1994, Ծննդոց 11:4-9
  2. Harris, Stephen L. (2002). Understanding the Bible. McGraw-Hill. էջեր 50–51. ISBN 9780767429160. 
  3. Streck Michael P. (2006)։ «Die Stadt, an deren Freuden man nicht satt wird»։ Damals (German)։ Special volume: 11–28 
  4. Diodorus Siculus, 2.9.9; Strabo, Geography, 16.1.5.
  5. R.J. van der Spek, "Darius III, Alexander the Great and Babylonian scholarship" in: Achaemenid History XIII (Leiden 2003), 289-346.
  6. «Online Etymology Dictionary»։ Etymonline.com։ Վերցված է 2013-11-07 
  7. Book of Genesis, 11:9
  8. Josephus, Antiquities, 1.4.3