1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանիբանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-1944 թվականներին եղել է Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, 1944-1946 թվականներին՝ գրական աշխատող «Սովետական Ղարաբաղ» թերթում, 1946-1950 թվականներին՝ գրական աշխատող «Բանվոր» թերթում, 1951-1970 թթ. եղել է «Հայաստան» հրատարակչության, 1972-1983 թթ.` Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր։ Առաջին գիրքը լույս է տեսել 1940 թվականին։ Այնուհետև հրատարակվել են «Ալեկոծված հույզեր» (1943 թ.), «Գարնանային» (1948 թ.), «Լեռնաղբյուր» (1954 թ.), «Պատիվ» (1958 թ.), «Օրեր և խոհեր» (1963 թ.), «Ղարաբաղյան նվագներ» (1968 թ.), «Հավատամք» (1978 թ.), «Մինչև այստեղ» (1985 թ.) բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները։ Գրել է նաև մանուկների համար («Մեր գետը» 1950 թ., «Արմենը» 1956 թ., «Ոսկեվազիկը» 1967 թ.)։ Հարավային Կովկասի թատրոնները բեմադրել են նրա «Երկու հանդիպում» և «Ժամանակի ստուգում» դրամաները։ Միքայել Հարությունյանի ստեղծագործությունների բովանդակությունը մարդու և բնության, անհատի և հասարակության փոխհարաբերության քնարական խոհն է[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Լեռնաղբյուր» (Երևան, 1956) գիրքը։
Ջալիլ Մուսա, Ջիմ (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1960 էջ։
Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Ավդալ Ամինե։ Առաջին գարուն։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 119 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ։
Դունին Մ.Ս. Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 475 էջ։
Եղբայրական ձայներ (Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտների համար).- Երևան։ Լույս, 1978.- 294 էջ.- (Դպրոցական գրադարան)։
Զակո-Չայուպի Անդոն։ Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Միք. Հարությունյան, Վ. Կարենց.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 87 էջ։
Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ։
Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր առաջին.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 321)։