Ադամգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ադամգիրք
Adamagirq 1799.jpg
Հեղինակ Առաքել Սյունեցի
Տեսակ գիրք
Ժանր եռապոեմ, կրոնական գրականություն
Բնօրինակ լեզու հայերեն
Ստեղծման տարեթիվ 15-րդ դար
Թվային տարբերակ

Ադամգիրք, 15-րդ դարի հայ աստվածաբան, տաղերգու Առաքել Սյունեցու կողմից գրված եռապոեմ է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Սյունեցու քնարերգությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքը։ Ադամգիրքը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։ Մարդարարման աստվածաշնչյան պատմությունը, Երուսաղեմ, դրախտային պերճանք ու սատանայական խարդավանքներ, առաջին իսկ գայթակղության դեմ ընկրկած ու մեղանչած մարդն իր հոգեկան տառապանքներով, մարդու տվայտանքն առ կորուսյալ դրախտ. ահա միջնադարի հայ քերթողի ստեղծագործության թեման՝ բովանդակային ու պատկերային հարստությամբ։

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Եբրայական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի թարգմանությամբ անգլերենով Օքսֆորդի համալսարանի հեղինակավոր հրատարակությունը լույս է ընծայել Ադամգրքի անգլերեն թարգմանությունը։ Գրքի առաջաբանը հեղինակել է Մայքլ Սթոունը, որ կրոնագիտության պրոֆեսոր է և երկար տարիներ Երուսաղեմի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչն է։ Նա AIEA հայագիտական միջազգային կազմակերպության հիմնադիրն ու պատվավոր նախագահն է նաև։ Գիտնականի եբրայագիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են «Երկրորդ տաճարի» ժամանակաշրջանին՝ ներառյալ Մեռյալ ծովի փաթույթները, իսկ հայագիտական աշխատությունները՝ Սուրբ երկրի հայերեն արձանագրություններին, հայկական հնագրությանն ու վիմագրությանը, հայերեն Աստվածաշնչին ու պարականոն գրականությանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամգրքի բնագրի Մայքլ Սթոունի թվայնացված հայերեն տեքստը, անգլերեն թարգմանությունն ու համաբարբառը։