Եվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվա (այլ կիրառումներ)
Albrecht Dürer - Eva.jpg

Եվա (եբրայերեն՝ חוה‎, havva Հավվա, «կյանք» «կյանք տվող»), ըստ հուդայական կրոնի, իսլամի և քրիստոնեության՝ Աստծու կողմից ստեղծված առաջին կինը։ Եվայի ստեղծման պատմությունը ներկայացված է Հին Կտակարանի Ծննդոց գրքում։ Առաջին մարդու՝ Ադամի կինն է։

Ըստ ավանդության Եվայի մոտ է գալիս օձը, և առաջարկում է արգելված պտուղը` խնձորը։ Եվան Ադամին էլ է այդ խնձորից տալիս։ Աստված հասկանալով, որ նրանք դրժել են իրենց ուխտը,պատժում է նրանց։ Չարչարվելով նրանք կարողանում են վաստակել իրենց օրվա հացը։

Հետագայում Ադամն ու Եվան ունենում են երկու որդի` Կայենն ու Աբելը։ Աբելը Աստծուն հաճախ էր այցելում։ Իսկ Կայենը նրան նախանձում էր։ Այդ պատճառով Կայենը սպանեց Աբելին։ Նա Աստծո կողմից պատիժ ստացավ։

Կայենը դարձավ մարդկության պատմության առաջին մարդասպանը, իսկ Աբելը առաջին մարտիրոսը։