Հայրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։ Բայց 15-17-րդ դարերի որոշ ձեռագրերում պանդխտության և խոհա-խրատական հայրենների մեծ մասի հեղինակ է նշվում Հովհաննես Երզնկացին։ Իսկ սիրային հայրենները հանդիպում են առանց հեղինակային անվան, սակայն 1882 թ-ին որոշ հեղինակներ և գրականագետներ հայրենների հեղինակ են ճանաչում Նահապետ Քուչակին։ Հայրենները Քուչակի երգերը չեն, դրանք գուսանաժողովրդական երգեր են։ Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են, «Հայ քնարերգության ամենասքանչելի գանձերը», ասել է Վալերի Բրյուսովը[փա՞ստ]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]