Jump to content

Սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեր (այլ կիրառումներ)
Սիրահարները համբուրվելիս

Սեր, մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ[1][2]։

Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է։ Սիրո մասին մտորումները, նրա՝ որպես երևույթի, վերլուծությունը բնորոշ է մարդուն հայտնի հնագույն փիլիսոփայական համակարգերին և գեղարվեստական հուշարձաններին։

Սերը դիտարկվում է նաև որպես փիլիսոփայական կատեգորիա՝ ընտրովի ինտիմ զգացմունքի, սուբյեկտի վերաբերմունքի տեսքով[3]։ Այն համարվում է երջանկության կարևորագույն սուբյեկտիվ ցուցիչ[4]։ Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների

Սիրո ձևերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.

Հոգեբանական հիմք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբան Ռոբերտ Ստերնբերգը ձևակերպել է սիրո եռանկյունաձև տեսությունը, որտեղ սերն ունի երեք բաղադրիչ՝ մտերմություն, նվիրվածություն և կիրք։ Մտերմություն ժամանակ մարդկանց միջև կա փոխադարձ վստահություն և այն սովորաբար դրսևորվում է բարեկամության և սիրային հարաբերությունների մեջ։ Նվիրվածությունը հարաբերությունների մշտական լինելու սպասումն է։ Կրքոտ սերը դրսևորվում է ինչպես սիրահարվածության, այնպես էլ ռոմանտիկ սիրո մեջ։ Սիրո բոլոր ձևերը դիտվում են որպես այս երեք բաղադրիչների տարբեր համադրություններ։[5]

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Definition of Love Արխիվացված 2019-05-10 Wayback Machine - Օքսֆորդի անգլերեն բառարան
  2. Love // Merriam-Webster Dictionary
  3. Любовь // Новейший философский словарь: 3-е изд., исправл. / под ред. А. А. Грицанова. — Мн.: Книжный Дом. 2003. — 1280 с. — (Мир энциклопедий). ISBN 985-428-636-3.
  4. «Философская антропология эволюции образов пола и любви в отечественной культуре последних столетий». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  5. Sternberg, R.J. (1986). "A triangular theory of love". Psychological Review. 93 (2): 119–135. doi:10.1037/0033-295x.93.2.119.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 329