Հայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 16 նոյեմբերի 1581 թվական։
Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Հայր, (սլավոներեն *оtьсь *оtьkъ, ինչպես ենթադրվում է բառն առաջացել է մանկական խոսքի մեջ։ *pǝtēr[1]), խոսակցական պապա, հայրիկ, իր երեխայի համար տղամարդ-ծնող։

Մի շարք մարդաբանների կարծիքով, իր հայրությունը ճանաչող մարդը տարբերվում է կենդանիներից (բարձրագույն պրիմատներից)։ Այն համոզմունքը, համաձայն որի մի շարք ցեղախմբեր (մասնավորապես, դա հաստատվել է Տալի գետի ավստրալիական աբորիգենների մոտ) չեն պատկերացնում, թե ինչպես են հայտնվում երեխաները կամ չեն գիտակցում կոնկրետ անձի հայրությունը (հաճախ այն կապում են խմբակային ամուսնությունների հետ), ժամանակակից գիտությամբ չի հիմնավորվել[2]։

Կոնկրետ անձի հայրության ճանաչումը՝ բեղմնավորման պահից սկսած և անձնական կյանքը հանդիսանում է առանձնահատուկ իրավական խնդիր։ Հայտնի լատինական արտահայտությունը․ «Mater semper certa; pater est quem nuptiae demonstrant» («մայրը միշտ հստակորեն հայտնի է, հայրը որոշվում է ամուսնությամբ»)։ Մի շարք իրավական համակարգերում մոր կողմից երեխայի ծնելը ավարտվել է հոր կողմից կատարվող հատուկ ծիսակարգով, որի ժամանակ հայրը երեխային ճանաչել է որպես իր երեխա (հռոմեական իրավունքում՝ գետնից վերցրել է երեխային, tollere)։ Նապոլեոնի օրենսգիրքը ձևական նորմ է մտցրել, համաձայն որի ամուսնացած կնոջից ծնված երեխայի հայրը համարվել է նրա ամուսինը։ Մեր ժամանակներում հայրության ճանաչման համար անհրաժեշտ է ԴՆԹ ժառանգականության փորձաքննություն։

Հռոմեական իրավունքում (ինչպես մի շարք ավանդական հասարակարգերում, որտեղ տիրում է հայրիշխանություն) ընտանիքի հայրը գերակա իրավունք է ունեցել իր ընտանիքի այլ անդամների նկատմամբ (մինչև անգամ կյանքի ու մահվան իրավունք) միջնորդ է եղել նրանց և հասարակական ինստիտուտների միջև։ «Հայր» տերմինը այս առանձնահատուկ դերի համար շատ է օգտագործվում կրոնում և գաղափարախոսության մեջ։

Հայրը որպես ընտանիքի գլուխ, տղամարդկային գծով ժառանգորդ․ Աստվածներին վերագրվում է որպես արարիչ (օրինակ Յուպիտերը, «հայր» բառով դիմել են Աստծուն՝ որպես հոր՝ օրինակ աղոթքում՝ Հայր մեր), հոգևորականը հանդես է եկել որպես համայնքի առաջնորդ (աբբա, պադրե, բատյուշկա, անվանն ավելացրել են հայրիկ նախածանցը) և կառավարիչ (հայր հայրություն, «քաղաքի հայրեր», պատեռնալիզմ, Ստալինի տիտղոսը եղել է ժողովուրդների հայր)։ Երկիրը ըկալվում է իբրև հայրերի, նախնիների տիրույթ, այստեղից էլ հայրենիք, հայրենասիրություն տերմինները։

Հայր անվանումը շատ ժողովուրդների մոտ մտնում է սեփական անվան մեջ՝ կազմելով հայրանունը (հին հույների, սլավոնների, գերմանացիների, արևելյան ժողովուրդների մոտ), այդպիսի հայրանունները կարող են ազգանվան սկիզբ դառնալ, ինչը փոխանցվում է (ավելի հաճախ տղամարդկային գծով) հաջորդ սերունդներին։

Կենսաբանական հայրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական հայրը տղամարդն է, որի սերմը բեղմնավորել է կնոջ, մոր ձվաբջիջը։

Ոչ կենսաբանական հայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական հայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի կենսաբանական ծնողից, հայր կարող են անվանել նաև այն տղամարդուն, որն իրականացնում է հոր, հոգեհոր կամ խորթ հոր սոցիալական դերը։

Կնքահայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության մեջ կնքահայրը այն տղամարդն է, որը կնունքի ժամանակ հանդիսացել է ինչ որ մեկի կնքահայրը։ Նա պատասխանատվություն է կրում երեխայի քրիստոնեական դաստիարակության, հավատի համար և պարտավոր է կիսել նրա դաստիարակության դժվարությունները ծնողների հետ։

Հոգեհայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորթ հայրը իր կնոջ երեխաների համար հարազատ հայրը չէ, երեխաները իր կնոջ նախորդ ամուսնությունից են։ Ոչ հարազատ երեխաներն անվանվում են «խորթ տղա» կամ «խորթ աղջիկ»։

Որդեգրողները կարող են ամուսնացած չլինել, օրինակ[3]։

Իսկ երբ մայրաքաղաքում տարածվել է խոլերան, Մամոնտովը գնացել է խոլերայով վարակված բարակներ։ Այդ բարակներից նա մի անգամ դուրս է բերել մի տղայի, որի ծնողները մահացել են, և որբին բերել է իր տուն։ — Տնեցիներին ասել է, որ տղան ոչ մեկը չունի, նրա անունը Պետկա է, իսկ հայրանունն իմը կլինի՝ Իլյիչ, ես նրան որդեգրում եմ, այսպիսով, ամուսնացած չլինելով՝ նա հայր է դարձել…

Կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը սովորեցնում է, որ բոլորի հայրը հանդիսանում է Աստված․ «Դուք, եղբայրներ, երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի անվանեք, քանի որ Ձեր հայրը մեկն է և նա երկնքում է»[4]։ Ուղղափառ եկեղեցում հայր են անվանում բոլոր հոգևորականներին, որոնք իրենցից ներկայացնում են Հիսուս Քրիստոսի սրբապատկերը, բոլոր վանականներին, Աստծո ծառաներին և եկեղեցու այլ սպասավորների։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերենում «հայր» բառը կազմվել է սլավոնական *otьcь *otьkъ-ից, ինչը ծագել է *оtъ բառից, որն ունի նույն իմաստը[5]։ Հիմքը հանդիսանում է հնդեվրոպական լեզուն *at-ta (հայր կամ մայր) մանկական խոսքից։ Նման ձևերը գոյություն ունեն նաև ոչ հնդեվրոպական լեզվաընտանիքներում ( թուրքերեն՝ ata, հունգ.՝ atya)[6]։

«Հայր» բառը ռուսերենում ֆրանսիական ծագում ունի (ֆր.՝ papa), պալատական միջավայրում տարածվել է XVIII-XIX դարերում։ Ինչպես ռուսական «тятя» բառը, այն նույնպես առաջացել է մանկական խոսքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Этимологический словарь М.Фасмера, s.v.
  2. R. M. W. Dixon. The Dyirbal language of North Queensland. CUP, 1972
  3. Վալենտին Պիկուլ Պատմական մանրանկարչություն։ Երկու հատորով։ ISBN 5-235-00958-4, ISBN 5-235-00990-8, ISBN 5-235-00991-6 Գլուխ «Ուսանող Մամոնտովի նամակը»
  4. Աստվածաշունչ|Մֆ|23:8}}-9
  5. 5,0 5,1 Фасмер М. Этимологический словарь русского языка: В 4-х т.: Пер. с нем. — 4-е изд., стереотип. — М.: Астрель — АСТ, 2007.
  6. Wiesław Boryś Słownik etymologiczny języka polskiego. — Kraków: Wydawnictwo Literackie, 2005.