Բռնություն երեխաների նկատմամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնություն երեխաների նկատմամբ, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք։ Կարող է արտահայտվել ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության կամ հոգատարության բացակայության ձևով։ Ըստ ԱՀԿ-ի՝ երեխաների նկատմամբ բռնությունը հանդիսանում է գլոբալ խնդիր լուրջ հետևանքներով[1]։

Երեխաների նկատմամբ բռնության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն, մեծահասակների կողմից երեխային կանխամտածված ծեծել, խեղել, վնասվածքներ հասցնել[2]։ Ֆիզիկական բռնության նշաններ են հանդիսանում կապտուկները, այրվածքները, քերծվածքները, սպիները, վերքերը, կոտրվածքները, ինչպես նաև կոպիտ վերաբերմունքը, որը կարող է հանգեցնել հաշմանդամության։ Հաճախ մարմնական պատիժների և ֆիզիկական բռնության սահմանները ողողված են։ Մշակութային նորմերը, որոնք բնորոշում են ֆիզիկական բռնությունը խիստ տարբերվում են ինչպես մասնագետների մոտ, այնպես էլ հասարակության մեջ չկա հստակ կարծիք՝ ո՛ր գործողությունները համարել ֆիզիկական բռնություն։ Որոշ մասնագետներ գտնում են, որ մշակութային նորմերը, որոնք թույլ են տալիս մարմնական պատիժներ, հանդիսանում են երեխաների նկատմամբ բռնության պատճառներից մեկը և այդ նորմերի դեմ կազմակերպություններ են ձևավորում։

Սեռական բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական բռնություն երեխաների նկատմամբ, երեխայի նկատմամբ մեծահասակի կամ դեռահասի բռնություն, սեռականության խթանման նպատակով[3][4]։ Սեռական բռնություն եզրույթն ըմբռնվում է որպես երեխային սեռական հարաբերությունների մեջ ներգրավելը, բռնություն իրականացնող մարդուն ֆիզիկական բավարարվածության ուղղելը կամ դրանից օգուտ ստանալը[2][5]։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության ձևերին շարքին դասվում են՝ երեխային սեռական գործողություններ առաջարկելը կամ հարկադրելը (անկախ տարիքից), երեխային սեռական օրգանների, պոռնկագրության ցուցադրումը, սեռական հարաբերություններ երեխայի հետ, առանց ֆիզիկական կոնտակտի երեխայի սեռական օրգանների դիտումը, երեխաներին մանկական պոռնկագրության արտադրության համար օգտագործելը[3][6][7]։

Աղջիկը այրվել էր Օրիսեի կրոնական բռնության ժամանակ։ Հնդկաստան

Մանուկ հասակում սեռական բռնության արդյունք կարող է դառնալ մեղքի զգացումը, ինքնամեղադրանքը, գիշերային մղձավանջները, անքնությունը, որոնք կապված են բռնության հիշողությունների հետ (այդ թվում՝ վախը հոտերից, տարբեր վայրերից, բժշկին այցելելուց և այլն), խնդիրներ կապված ինքնագնահատականի հետ, սեռական խանգարումներ, քրոնիկական ցավեր, քիմիական կախվածություններ, ինքնավնասում, մարմնական խանգարումներ, դեպրեսիա, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, անհանգստություն, այլ հոգեկան խանգարումներ (այդ թվում՝ անձի սահմանային խանգարումներ), նույնականության հակացոցիալական խանգարումներ, բուլիմիա[8][9][10][11]։

Հոգեբանական բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական բռնությունը որոշվում է երեխայի նկատմամբ միապատիկ կամ բազմիցս իրականացվող ներգործությամբ, նրա նկատմամբ թշնամական կամ անտարբեր վերաբերմունքով, որը հանգեցնում է երեխայի ցածր ինքնագնահատականի, իր նկատմամբ հավատի կորստի, բնավորության պաթոլոգիական գծերի ձևավորման, որոնք առաջացնում են սոցիալականացման խախտում[12]։ Հոգեբանական բռնության շարքին հիմնականում դասվում են երեխայի վրա գոռալը, կոպիտ կամ վիրավորական վերաբերմունքը, անուշադրությունը, կտրուկ քննադատությունը, վիրավորական անվանումը, ծաղրելը, ստորացնելը, սպառնանքը, երեխայի սեփական իրերի ոչնչացումը, տնային կենդանիներին խոշտանգելը կամ սպանելը[2][13]։

Երեխաների հակազդումը հոգեբանական բռնությանը կարող է արտահայտվել բռնավորից հեռանալով, վիրավորական գնահատականների ինտերիորիզացիայով կամ բռնավորին վիրավորանքի ճանապարհով դիմադրելով։

Հոգեբանական բռնությունը կարող է հանգեցնել հիվանդագին կապվածության ձևավորմանը, տուժողի՝ իր նկատմամբ կատարված բռնության մեջ իրեն մեղադրելու հակվածությանը, անօգնականության և բավականին պասիվ վարքի[13]։

Հոգատարության բացակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնիկները երբեմն օգտագործում են բռնության բացահայտման համար

Հոգատարության պակաս, այն երեխայի հիմնական պահանջմունքների արհամարհումն է (ուտելիք, հագուստ, բնակատեղ, բժշկական օգնություն) ծնողների կամ այլ մարդկանց կողմից, ովքեր պատասխանատվություն են կրում երեխայի նկատմամբ, որի արդյունքում երեխայի առողջությունը, բարեկեցությունը գտնվում են վտանգի տակ։ Հոգատարության բացակայության նկատելի նշաններին վերաբերում են դպրոցում երեխայի հաճախակի բացակայությունները, մուրացկանությունը, փողի կամ ուտելիքի գողությունը, կեղտոտ հագուստը, եղանակային հագուստի բացակայությունը[14]։

Լքված երեխաները կարող են տառապել ֆիզիկական և հոգեբանական զարգացման դանդաղությամբ, որը կարող է հանգեցնել հոգեախտաբանության կամ նյարդահոգեբանական ֆունկցիայի, ինչպես նաև կատարողական ֆունկցիաների խանգարման, ուշադրության, խոսքի, հիշողության և սոցիալական ունակությունների[15]։ Ըստ հետազոտության տվյալների, երեխաները, ովքեր տառապել են հոգատարության պակասից, որպես կանոն մեծահասակներին որպես անվտանգության աղբյուր չեն ընդունում, գերակտիվություն և ագրեսիվություն են դրսևորում, ինչը կարող է խանգարել որդեգիր ծնողների հետ առողջ և ամուր կապվածության ձևավորմանը։ Հարմարվելով բռնի կամ ոչ մշտական ծնողներին կամ խնամակալին, այսպիսի երեխաները դառնում են կասկածամիտ և չվստահող[16]։ Հոգատարության բացակայության զոհերը մանկության շրջանում կապվածության պակասի արդյունքում կարող են դժվարոթյունների հանդիպել ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների ձևավորման և պահպանման հարցում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀԿ-ի տվյալների համաձայն մոտավորապես 20 % կանայք և 5-10 % տղամարդիկ, հայտնում են այն մասին, որ մանկության շրջանում ենթարկվել են սեռական բռնության, բոլոր երեխաների 25-50 %-ը հայտնում են, որ ենթարկվել են ֆիզիկկան բռնության[1]։

1997 թվականի տվյալներով Ռուսաստանում ամեն տարի մինչև 14 տարեկանը շուրջ 2 մլն երեխաների ծեծում են ծնողները, այս երեխաների 10 %-ը մահանում են, իսկ 2 հազարը ինքնասպանություն են գործում[17]։ 2012 թվականի տվյալներով Ներքին գործերի նախարարությունը գրանցում է ավելի քան 600 հազար օրինախախտումներ երեխաների նկատմամբ, որից 400 հազարը կազմում է իրավախախտումները, որոնք կատարվել են ծնողների կողմից[18][19][20][21][22]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հետազոտության տվյալների, մանկության ընթացքում բռնության ցանկացած դեպք մեծացնում է քրոնիկական հիվանդությունների հավանականությունը։ Այս բնագավառում առավել վստահելի հետազոտություններից է «Անբարենպաստ մանկության փորձը» մասշտաբային հետազոտությունները, որոնք անց են կացվել ԱՄՆ-ի հիվանդացությունների պրոֆիլակտիկայի և հսկողության կառավարական կենտրոնի կողմից, որի արդյունքում բացահայտվել են կոռելյացիաներ բռնության կամ հոգատարության բացակայության և քրոնիկական հիվանդությունների բարձր մակարդակի, վտանգավոր վարքագծի միջև։

Երեխաների համար, ովքեր տառապել են հոգատարության բացակայությունից կամ ֆիզիկական բռնությունից առավել հավանական են հոգեկան խնդիրների առաջացումը կամ կապվածության խանգարումը[23][24][25][26][27][28]։

Տուժածների պաշտպանություն և բռնության կանխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների նկատմամբ բռնությունը արգելված է մի շարք միջազգային փաստաթղթերով և ազգային օրենքներով։ Ռուսական օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվության տարբեր ձևեր երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի դեպքում. վարչական կամ քրեական։

Բռնությունը երեխաների նկատմամբ կարող է հիմք ծառայել ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց քաղաքացիական-իրավական պատասխանատվության ենթարկելու համար, համաձայն ՌԴ-ի ընտանեկան օրենսգրքի (ծնողական իրավունքներից զրկում կամ սահմանափակում, երեխայի կյանքին կամ առողջությանը անմիջական վտանգի առկայության դեպքում երեխայի խլում)[12]։

Շատ երկրներում գործում են սոցիալական ծառայություններ, որոնք բացահայտում են երեխաների նկատմամբ կիրառվող բռնության կամ հոգատարության բացակայության դեպքեր[29][30]։

Կանխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ԱՀԿ-ի դիրքորոշման՝ երեխաների նկատմամբ բռնության կանխման համար առավել արդյունավետ են բազմակողմանի ծրագրերը, որոնք ուղղված են ծնողների աջակցմանը, երեխաներին խնամելու և դաստիարակելու մեթոդների ուսուցմանը[1]։ Այսպիսի ծրագրերը հիմնականում ենթադրում են բուժքրոջ այցելություն երեխաներին և ծնողներին, ուսուցում և տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև խմբային պարապմունքներ ծնողների համար, որտեղ նրանց սովորեցնում են երեխաների դաստիարակման հմտություններ, ընդլայնում են երեխաների զարգացման մասին գիտելիքները, զարգացնում են երեխաների հետ շփման դրական մարտավարություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Жестокое обращение с детьми». Всемирная организация здравоохранения (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Theoklitou, D,. Kabitisis, N., Kabitsi, A. (2011). Physical and emotional abuse of primary school children by teachers. Child Abuse & Neglect, V. 36, 64-70.
  3. 3,0 3,1 «Child Sexual Abuse». Medline Plus. U.S. National Library of Medicine. 2008 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Roosa, M.W.; Reinholtz, C.; Angelini, P.J. (1999). «The relation of child sexual abuse and depression in young women: comparisons across four ethnic groups». Journal of Abnormal Child Psychology. 27 (1): 65–76. PMID 10197407. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Guidelines for psychological evaluations in child protection matters. Committee on Professional Practice and Standards, APA Board of Professional Affairs». The American Psychologist. 54 (8): 586–93. 1999 թ․ օգոստոս. doi:10.1037/0003-066X.54.8.586. PMID 10453704. «Abuse, sexual (child): generally defined as contacts between a child and an adult or other person significantly older or in a position of power or control over the child, where the child is being used for sexual stimulation of the adult or other person.»
  6. Martin J, Anderson J, Romans S, Mullen P, O'Shea M (1993). «Asking about child sexual abuse: methodological implications of a two stage survey». Child Abuse & Neglect. 17 (3): 383–92. doi:10.1016/0145-2134(93)90061-9. PMID 8330225.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Child sexual abuse definition from the NSPCC
  8. Widom C.S. (1999). «Post-traumatic stress disorder in abused and neglected children grown up». American Journal of Psychiatry. 156 (8): 1223–1229.
  9. Levitan, R. D., N. A. Rector, Sheldon, T., & Goering, P. (2003). "Childhood adversities associated with major depression and/or anxiety disorders in a community sample of Ontario: Issues of co-morbidity and specificity Արխիվացված 2020-03-05 Wayback Machine, " Depression & Anxiety; 17, 34-42.
  10. Coons, Philip M. (1994 թ․ օգոստոս). «Confirmation of Childhood Abuse in Child and Adolescent Cases of Multiple Personality Disorder and Dissociative Disorder Not Otherwise Specified». The Journal of Nervous and Mental Disease. 182 (8): 461. ISSN 0022-3018.
  11. Hornor, Gail (2010 թ․ նոյեմբերի 1). «Child Sexual Abuse: Consequences and Implications». Journal of Pediatric Health Care (English). 24 (6): 358–364. doi:10.1016/j.pedhc.2009.07.003. ISSN 0891-5245.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 DFLife. «http://web.archive.org/web/20111210173727/http://www.biblios.ru/8256». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  13. 13,0 13,1 «Child Abuse». The National Center for Victims of Crime. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Chronic Neglect» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «Neurocognitive impacts for children of poverty and neglect». Apa.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  16. Golden, J.A., Prather, W. (2009). A behavioral perspective of childhood trauma and attachment issues: toward alternative treatment approaches for children with a history of abuse. International Journal of Behavioral and Consultation Therapy, V.5, 56-74.
  17. Постановление ГД ФС РФ от 20.11.1997 № 1929-II ГД «О Концепции законотворческой деятельности по обеспечению равных прав и равных возможностей мужчин и женщин» Արխիվացված 2022-01-22 Wayback Machine, п. 4.2
  18. В МВД России состоялся «круглый стол» по вопросам организации деятельности территориальных органов МВД России по профилактике безнадзорности и правонарушений среди несовершеннолетних Արխիվացված 2016-04-22 Wayback Machine / Пресс-служба ГУОООП МВД России. 2012-11-20.
  19. «Численность лиц, потерпевших от преступных посягательств». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  20. «Преступность в России снижается пятый год подряд - в 2011 году было зарегистрировано 2,4 миллиона преступлений и 1,7 миллиона потерпевших в результате преступных посягательств». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  21. Child Maltreatment 2011 Արխիվացված 2017-11-19 Wayback Machine / Children’s Bureau. U.S. Department of Health & Human Services. 2011. P. 44-45.
  22. «ЮНІСЕФ: кожні п'ять хвилин у світі вбивають дитину».
  23. Middlebrooks, J.S.; Audage, A.C. (2008). The Effects of Childhood Stress on Health Across the Lifespan. Centers for Disease Control.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. Gauthier L, Stollak G, Messé L, Aronoff J (1996 թ․ հուլիս). «Recall of childhood neglect and physical abuse as differential predictors of current psychological functioning». Child Abuse & Neglect. 20 (7): 549–59. doi:10.1016/0145-2134(96)00043-9. PMID 8832112.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. Malinosky-Rummell R, Hansen DJ (1993 թ․ հուլիս). «Long-term consequences of childhood physical abuse». Psychological Bulletin. 114 (1): 68–79. doi:10.1037/0033-2909.114.1.68. PMID 8346329.
  26. Lyons-Ruth, K.; Jacobvitz, D. (1999). «Attachment disorganization: unresolved loss, relational violence and lapses in behavioral and attentional strategies». In Cassidy, J.; Shaver, P. (ed.). Handbook of Attachment. New York: Guilford Press. էջեր 520–554.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Solomon, J.; George, C., ed. (1999). Attachment Disorganization. New York: Guilford Press. ISBN 1-57230-480-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  28. Main, M.; Hesse, E. (1990). «Parents' Unresolved Traumatic Experiences are related to infant disorganized attachment status». In Greenberg, M.T.; Ciccehetti, D; Cummings, E.M. (ed.). Attachment in the Preschool Years: Theory, Research, and Intervention. University of Chicago Press. էջեր 161–184.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. «http://www.ya-roditel.ru/parents/helpline/». www.ya-roditel.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  30. 8-800-2000-122: зачем знать этот номер? 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնություն երեխաների նկատմամբ» հոդվածին։