Ամուսիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ընտանիք
Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Ամուսիններ, ամուսնացած զույգ, քաղաքացիական միությամբ կամ քաղաքացիական ամուսնությամբ միավորված մարդիկ։ Տերմինը գենդերային տեսանկյունից չեզոք է, միևնույն ժամանակ տղամարդ ամուսինը հանդիսանում է ամուսին, իսկ կին ամուսինը՝ կին։ Թեև ամուսին (կին) բառը հանդիսանում է իմաստով մյուսի այլ ձևը, վերջին տերմինը ներառում է նաև արտամուսնական զույգերի կապը, որոնք սոցիալական դեր ունեն՝ նույն ամուսնու դերը, բայց ամուսնու նկատմամբ օրենքով վերապահված իրավունքներ և պարտականություններ չունեն, միևնույն ժամանակ քաղաքացիական ամուսիններ են համարվում այն անձիք, ովքեր ապրում են միասին և կենակցական հարաբերությունների մեջ են։

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու իրավական կարգավիճակը և այդ կարգավիճակի հետ կապված կոնկրետ իրավունքներն ու պարտականությունները զգալիորեն տարբերվում են և տարբեր երկրների ընտանեկան իրավունքում տարբեր է։ Այդ կանոնները սովորաբար նկարագրված են ընտանեկան իրավունքի մասին օրենքներում։ Սակայն աշխարհի շատ երկրներում, որտեղ քաղաքացիական ամուսնություններն այնքան էլ տարածված չեն, դրա փոխարեն կան սովորական ամուսնություններ, որոնք սովորաբար ոչ պաշտոնապես կարգավորվում են համայնքի կողմից։ Աշխարհի շատ երկրներում ամուսնական իրավունքներն ու պարտականությունները կապված են հարսնացուին վճարելու չափից, օժիտից կամ ամուսնական զույգի վճարումից։

Պատմականորեն, շատ հասարակություններում տղամարդկանց իրավունքները և պարտականությունները խիստ տարբերվում են կանանց իրավունքներից և պարտականություններից։ Մասնավորապես, ընտանեկան գույգի նկատմամբ վերահսկողությունը, ժառանգական իրավունքները և ամուսնության մեջ երեխաների գործողությունները թելադրելու իրավունքը սովորաբար տրամադրվում է ամուսնական զուգընկերներից տղամարդուն։ Այնուամենայնիվ, շատ երկրներում այս պրակտիկան զգալիորեն կրճատվել է քսաներորդ դարում, և ավելի ժամանակակից օրենսդրական ակտերը` որպես կանոն, սահմանում են ամուսնու իրավունքներն ու պարտականությունները` առանց հաշվի առնելու սեռը։ Եվրոպական երկրների շարքում, որոնք լիարժեք գենդերային հավասարություն են հաստատել ամուսնության մեջ, եղել են Շվեյցարիան[1][2], Հունաստանը[3], Իսպանիան[4] և Ֆրանսիան[5] (1980-ականներին)։ Սակայն աշխարհի տարբեր երկրներում ամուսնական օրենքներում տղամարդը դեռ իշխանություն ունի։ Օրինակ՝ Իրանի քաղաքացիական օրենսգրքի 1105 հոդվածում նշվում է. «Ամուսնու և կնոջ միջև հարաբերություններում ընտանիքի ղեկավարի կարգավիճակը ամուսնու բացառիկ իրավունքն է»[6]։

Իրավական համակարգից կախված` ամուսնական պարտավորությունները կատարելու ամուսնու մերժումը կամ անկարողությունը կարող են հիմք հանդիսանալ ամուսնալուծության, իրավաբանական ազատման կամ չեղյալ հայտարարելու համար։ Վերջին երկու տարբերակները շատ ավելի տարածված են այն երկրներում, որտեղ գերիշխող կրոնը կաթոլիկությունն է, որոնցից մի քանիսում ամուսնալուծությունը միայն վերջերս է մտել։ Ինչպես, օրինակ, Իտալիայում՝ 1970 թվականին, Պորտուգալիայում՝ 1975 թվականին, Բրազիլիայում` 1977 թվականին, Իսպանիայում` 1981 թվականին, Արգենտինայում` 1987 թվականին, Պարագվայում` 1991 թվականին, Կոլումբիայում` 1991 թվականին, Իռլանդիայում` 1996 թվականին, Չիլիում` 2004 թվականին և Մալթայում` 2011 թվականին։

Վերջին տարիներին Արևմտյան շատ երկրներ որևէ մեղքի համար ընդունելի չեն համարել ամուսնալուծությունը։ Աշխարհի որոշ մասերում ամուսնության պաշտոնական դադարեցումը բարդանում է այն վճարումներով և ապրանքներով, որոնք փոխանակում են ընտանիքները։ Դա հաճախ է հանդիպում ամուսնությունների ժամանակ։ Աֆրիկայի որոշ մասերում, երբ հարսնացուի գինը վճարվում է, կինը համարվում է ամուսնու և նրա ընտանիքի սեփականությունը, և եթե նա ցանկանում է հեռանալ, ամուսինը կարող է պահանջել վերադարձնել հարսնացուին այն գինը, որը նա վճարել է աղջկա ընտանիքին։ Աղջկա ընտանիքը հաճախ չի կարող կամ չի ցանկանում վերադարձնել գումարը[7][8][9]։

Օրենսդրական նորմերից անկախ` ամուսինների միջև անձնական հարաբերությունների վրա կարող է ազդել նաև տեղական մշակույթը և կրոնը[10], ինչը կարող է նպաստել կնոջ նկատմամբ տղամարդկանց հեղինակության ամրապնդմանը։ Օրինակ, եբրայերեն בעל (ba`al) բառը նշանակում է «ամուսին», որն Աստվածաշնչում կիրառվում է` որպես սեփականատիրոջ և վարպետի հոմանիշ։

Նվազագույն տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմականում գործում է օրենքով նախատեսված ամուսնական նվազագույն տարիքի շեմ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտարարել է հետևյալը[11].

Aquote1.png 2010 թվականին 158 երկրներ հայտարարեցին, որ կանանց ամուսնության թույլատրելի տարիքի նվազագույն շեմը 18 տարեկանն է` առանց ծնողների համաձայնության կամ համապատասխան իրավասու մարմնի հաստատման։ Այնուամենայնիվ, 146 երկրներում պետական կամ սովորական իրավունքը թույլ է տալիս մինչև 18 տարեկան աղջիկներին ամուսնանալ ծնողների համաձայնությամբ կամ իրավասու այլ մարմինների համաձայնությամբ։ 52 երկրներում 15 տարեկանից ցածր աղջիկները կարող են ամուսնանալ ծնողների համաձայնությամբ, մինչդեռ 180 երկրներում օրենքով 18 տարեկանն է համարվում ամուսնական տարիք առանց տղամարդկանց համաձայնության։ Բացի այդ, 105 երկրներում տղաները կարող են ամուսնանալ ծնողների կամ համապատասխան մարմինների համաձայնությամբ, իսկ 23 երկրներում մինչև 15 տարեկան տղաները կարող են ամուսնանալ ծնողների համաձայնությամբ։ Aquote2.png


Դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև արևմտյան երկրներում ամուսինները հիմնականում նախընտրում են երեխաներ չունենալ (Չայլդֆրի), որոշ երկրներում այս ընտրությունը ընդունված չէ։ Որոշ մշակույթներում և կրոններում ամուսինների որակը պարտադրում է երեխաներ ունենալ (օրինակ՝ Գանայում)։

Զուգընկերոջ ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգընկեր ընտրելու բազմաթիվ եղանակներ կան, որոնք տարբեր են ամբողջ աշխարհում, ինչպիսիք են՝ պայմանագրային ամուսնությունը և հարկադիր ամուսնությունը։ Վերջինս որոշ երկրների իրավունքում համարվում է անվավեր ամուսնություն։ Որոշ երկրներում ամուսնության պարտադրանքը նույնպես քրեական հանցագործություն է համարվում[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Switzerland profile - Timeline․ Magic formula 1985»։ BBC Homepage 
  2. «The Long Way to Women's Right to Vote in Switzerland: a Chronology»։ history-switzerland.geschichte-schweiz.ch։ Վերցված է 2020-11-02 
  3. «AROUND THE WORLD; Greece Approves Family Law Changes»։ The New York Times 
  4. «Wayback Machine»։ web.archive.org։ 2014-08-24։ Վերցված է 2020-11-02 
  5. «Women in France» 
  6. «Wayback Machine»։ web.archive.org։ 2017-03-11։ Վերցված է 2020-11-04 
  7. «Protecting the Girl Child: Using the Law to End Child, Early and Forced Marriage and Related Human Rights Violations»։ Equality Now (անգլերեն)։ Վերցված է 2020-11-04 
  8. «Child Protection in the Somali Region of Ethiopia»։ Microsoft Word - FINALChild_Protection_in_the_Somali_Region_30511.doc 
  9. «International Standard Book Number» (անգլերեն)։ 2020-09-03 
  10. «Marriage and Cultures:marriage and culture»։ www.bizymoms.com։ Վերցված է 2020-11-04 
  11. «Marrying too young end child marriage» 
  12. «Forced marriage»։ © Crown and database right