Բռնություն զենքի գործադրմամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Բռնություն զենքի գործադրմամբ, զենքի (հրազենի կամ հրաձգային) գործադրմամբ կատարված բռնություն։ Զենքի գործադրմամբ բռնությունը կարող է լինել հանցավոր և անհանցավոր։ Հանցագործությունն իր մեջ ներառում է սպանություն (բացառությամբ այն դեպքերի, երբ և որտեղ է այն արդարացված ինքնապաշտպանությամբ), մահաբեր զենքի օգտագործմամբ հարձակում, ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ՝ կախված այս կամ այն պետության իրավազորությունից)։ Ոչ խտրական բռնությունը ներառում է պատահական կամ չկանխամտածված վնասվածքներ և մահ (բացառությամբ հանցավոր անփութության դեպքերի)։

Ըստ GunPolicy.org-ի՝ աշխարհի 875 միլիոն զենքի 75 տոկոսը վերահսկվում է խաղաղ բնակչության կողմից[1]։ Այդ զենքի գրեթե կեսը (46 տոկոսը) պատկանում է ԱՄՆ քաղաքացիներին, որտեղ նկատվում է աշխարհում զենքի տիրապետման ամենաբարձր մակարդակը[2]։ 2017 թվականին Միացյալ Նահանգներում զենքի կիրառման հետ կապված բռնություններից զոհվել է շուրջ 40 հազար մարդ, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ամենաբարձր տարեկան ցուցանիշն է[3]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Ինքնասպանություն

Շատ երկրներում զենքի հասանելիության և ինքնասպանության ռիսկի միջև սերտ կապ կա, որի ապացույցներն առավել տեսանելի են Միացյալ Նահանգներում[4][5]։ 2017 թվականին երկրում 47 173 ինքնասպանությունների գրեթե կեսը կապված է եղել հրազենի կիրառման հետ[6]։

1992 թվականին Թենեսիում և Վաշինգտոնում անցկացված «դեպք-վերահսկողություն» հետազոտությունը ցույց է տվել, որ զենք ունեցողները գրեթե հինգ անգամ ավելի հաճախ են ինքնասպան լինում, քան այն քաղաքացիները, որոնց տներում զենք չկա[7]։ 2008 թվականի դրությամբ ԱՄՆ-ում անցկացվել է 12 հետազոտություն՝ «դեպք-վերահսկողություն» տիպի, և նրանք բոլորը հայտնաբերել են, որ տանը պահվող զենքը կապված է եղել ինքնասպանության բարձր ռիսկի հետ[8]։ Ընդհակառակը, 1996 թվականին Նոր Զելանդիայում անցկացված հետազոտությունը էական հարաբերակցություն չի հայտնաբերել կենցաղային զենքի տիրապետման և ինքնասպանության միջև[9]։ Գնահատելով 14 զարգացած երկրների տվյալները, զենքի տիրապետման մասին հայտնի տվյալներով, Հարվարդի վնասվածքների վերահսկման հետազոտական կենտրոնը հայտնաբերել է վիճակագրորեն նշանակալի հարաբերակցություն այդ մակարդակների և ինքնասպանությունների մակարդակի միջև։ Բայց զուգահեռներն էական չեն եղել, երբ տվյալներ են ներառվել այլ երկրներից[10]։

Կանխամտածված սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը կանխամտածված սպանությունը սահմանել է որպես այնպիսի գործողություններ, որոնցում հանցագործը մտադիր էր մահ կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել մեկ այլ մարդու[11]։

Սա բացառում է մահվան դեպքերը՝

  • կապված հակամարտությունների հետ (պատերազմական),
  • պայմանավորված անխոհեմության կամ անփութության հետ,
  • արդարացված (օրինակ, ինքնապաշտպանության),
  • իրավապահ մարմինների գործողությունները ծառայողական պարտականությունները կատարելիս[11]։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի հետազոտության տվյալներով՝ 2017 թվականին հրազենը կիրառվել է աշխարհում բոլոր սպանությունների ավելի քան 50 տոկոսում[11]։ Հարվարդի հետազոտությունը ցույց է տվել, որ զենքի ավելի բարձր հասանելիությունը սերտորեն կապված է 26 երկրներում բարձր եկամուտ ունեցող սպանությունների բարձր մակարդակի հետ[12]։

Ընտանեկան բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Ընտանեկան բռնություն

Հրազենի նկատմամբ խստացված հսկողության որոշ կողմնակիցներ կարծում են, որ զենքի տիրապետումը մահացու ելքով և վնասվածքներով կապող առավել համոզիչ ապացույցները հայտնաբերվել են ընտանեկան բռնության հետազոտություններում, որոնք հաճախ են վկայակոչել հանրային առողջապահության քաղաքականության վերլուծաբան Արթուր Քելլերմանի հետազոտության արդյունքները։ Նա գտել է, որ սպանության ռիսկը, ըստ էության, մի փոքր ավելի բարձր է այն տներում, որտեղ ատրճանակ կա։ Սակայն որոշ քննադատներ վիճարկել են նրա աշխատանքը[13][14]։

Կողոպուտ և զինված հարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված հարձակման զոհ Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա)

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը կողոպուտը որպես գույքի գողություն է սահմանել ուժի գործադրմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով[15]։ Հրազենը օգտագործվում է որպես սպառնալիք կողոպուտի և հարձակումների ժամանակ 4-6 անգամ ավելի, քան հանցավորության դեմ պայքարում որպես պաշտպանության միջոց[16][17]։

Պատահական մահեր հրազենից[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում 1979 թվականից մինչև 1997 թվականը հրազենի կիրառմամբ պատահական վերքերից զոհվել է 30 000 մարդ։ Անհամաչափ մեծ թվով այդ մահերը տեղի են ունեցել Միացյալ Նահանգների այն մասերում, որտեղ հրազենն ավելի տարածված է[18]։

Կանխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում պետությունները տարբեր միջոցներ են ձեռնարկել պետական սեփականության կամ մասնավոր սեփականության ներքո գտնվող հրաձգային զենքի չարաշահումը թույլ չտալու, ինչպես նաև դրա ապօրինի շրջանառությանը խոչընդոտելու համար։ ՄԱԿ-ի շրջանակներում այդ միջոցառումներն իրականացնելու համար կազմակերպության անդամ պետություններն իրենց վրա են վերցրել հրաձգային զենքի նկատմամբ վերահսկողության մի շարք պարտավորություններ, որոնց թվին են պատկանում՝

Արձանագրություն՝ հրազենի ապօրինի պատրաստման և շրջանառության դեմ[19],

Հրաձիգի և թեթև զինատեսակների ապօրինի առևտուրը կանխելու և վերացնելու գործողությունների ծրագիր բոլոր առումներով և դրա դեմ պայքարում[20],

Պաշտոնատար անձանց կողմից իրավակարգի պահպանմանն ուղղված ուժի և հրազենի կիրառման հիմնական սկզբունքները[21]։

1990-ական թվականների կեսերից ՄԱԿ-ը բազմիցս քննարկել է հրազենի և թեթև սպառազինության հարցը։ Այս խնդրին նվիրված բանաձևերից կարելի է առանձնացնել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 60/68 բանաձևը (ապօրինի արտադրության, հրաձգային զենքի և թեթև սպառազինության փոխանցման և շրջանառության բացասական հումանիտար հետևանքների վերացում և դրանց չափից ավելի կուտակում և զարգացման գործընթացի հետևանքների վերացում)[22] և Գլխավոր Ասամբլեայի 64/228 բանաձևը (աջակցություն զարգացմանը զինված բռնության մասշտաբների նվազեցման և կանխարգելման միջոցով)[23]։

2000 թվականի ապրիլին Վիեննայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և իրավախախտներին դիմելու 10-րդ կոնգրեսը։ Դրանում քննարկվել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ կապված խնդիրները։ Աշխատանքի արդյունքն է ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի և դրան առնչվող երկու արձանագրությունների ստորագրումը, որոնք վերաբերել են մարդկանց առևտրին և անօրինական միգրացիային[24][25]։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները ստիպել են աշխարհին արմատապես վերանայել հրազենի վտանգի հարցը։ Ինչպես նշվում է ՄԱԿ-ի՝ հրաձիգների և թեթև սպառազինությունների ապօրինի առևտրի խնդրի վերաբերյալ Տոկիոյի հանդիպման ամփոփագրում՝

«Ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, տարածաշրջանային հակամարտությունների և նման հակամարտություններում օգտագործվող զենքի խնդիրները սերտորեն կապված են միմյանց հետ, և միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի նման խնդիրների լուծման համար»[24]։

2005 թվականի ապրիլի 18-25-ը Բանգկոկում անցկացվել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 11 կոնգրես, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել այն միջոցներին, որոնք ուղղված են եղել երկրներին օժանդակել հրազենի ապօրինի պատրաստման և շրջանառության դեմ արձանագրությանը միանալուն (ընդունված Գլխավոր Ասամբլեայի 55/255 բանաձևով 2001 թվականի մայիսի 31-ին)։ Փաստաթղթի համաձայն՝ մասնակից պետությունները ստանձնում են հետևյալ պարտավորությունները՝

– ազգային օրենսդրության և դատավարական նորմերի ընդունումը և ուժեղացումը, որոնք վերաբերում են, մասնավորապես, հանցագործությունների քրեականացմանը և ձերբակալմանը, հրազենի բռնագրավմանը և օտարմանը (հոդված 5-6),

– հրազենի, ինչպես նաև դրա արտադրողի և դուրսգրման մասին տեղեկատվության պահպանումը (հոդված 7-9),

– հրազենի արտահանման-ներմուծման և տարանցիկ փոխադրման լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման արդյունավետ համակարգերի ստեղծումը և կիրառումը (հոդված 10),

– հրազենի կորստի, հափշտակության կամ արտահոսքի կանխման, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության փոխանակման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ համապատասխան իրավական և վարչական միջոցառումներ ձեռնարկելու համար (հոդված 11-13),

– բրոքերային գործառնություններ իրականացնող անձանց գործունեության կարգավորման արդյունավետ համակարգի ստեղծումը և կիրառումը (հոդված 15),

– հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տեխնիկական համագործակցության և միջոցառումների նախագծերի մշակում՝ զարգացող երկրներին և անցումային տնտեսությամբ երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով (հոդված 14)[24]։

Հրազենի գործադրմամբ բռնությունն ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազենային զենքից բռնի մահվան մակարդակը տատանվում է 0,03-ից մինչև 0,04-ից 100 000 բնակչի հաշվով Սինգապուրում և Ճապոնիայում, մինչև 59 և 67-ը 100 000 բնակչի հաշվով Հոնդուրասում և Վենեսուելայում։ Աշխարհում հրազենից բռնի մահացության ամենաբարձր ցուցանիշները դիտվել են ցածր եկամուտ ունեցող Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներում, ինչպիսիք են Հոնդուրասը, Վենեսուելան, Կոլումբիան, Սալվադորը, Գվատեմալան և Ճամայկան[26]։

Լատինական Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջամերիկյան զարգացման բանկը հրապարակել է զեկույց, որում լուսաբանվում են Լատինական Ամերիկայի քաղաքներում հիմնական գործոնները, որոնք նպաստում են զենքի օգտագործման նկատմամբ բռնության ավելացմանը. անբարենպաստ տնտեսական իրավիճակ, բնակարանային անկայունություն, ընտանիքի փլուզում, դպրոցում բացակայություն, բնակչության տարիքային կառուցվածքը և ալկոհոլի սպառումը[27][28]։ Այս գործոնները կարող են կիրառվել աշխարհի այլ տարածաշրջանների նկատմամբ, որտեղ զենքի գործադրմամբ բռնության բարձր մակարդակ է արձանագրվել։

Բրազիլիայում գրանցվել է աշխարհում զենքով մահացության ամենամեծ թիվը՝ 2018 թվականի դրությամբ շուրջ 46 000-ը (ամբողջ աշխարհում 250 000 զոհերից)[29]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում զանգվածային գնդակահարությունները մեծ ուշադրություն են ստացել ԶԼՄ-ների կողմից, ուստի բարձր մահացության տպավորություն է ստեղծվել հենց նրանց պատճառով[30]։ Զանգվածային գնդակահարությունները, սակայն, ԱՄՆ-ում զենքի գործադրմամբ բռնության զոհերի ընդամենը մի փոքր թվի պատճառ են հանդիսացել։ ԱՄՆ-ում զենքով մահերի ավելի քան 2/3-ը ինքնասպանությունների հետևանք է[28][31]։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիան զենքի կիրառմամբ տարեկան մահերի նվազագույն քանակ ունի։ Ճապոնիայում գործում են զենքի կրելու մասին աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը, և ամեն տարի Ճապոնիայում հաշվվում է ավելի քան 127 միլիոն բնակչությամբ հրազենից 100 կամ պակաս մահ (հրազենից մահացությունը կազմում է 0,02-ը 100 հազար մարդու համար)[28]։ Զենք ձեռք բերելու համար Ճապոնիայի քաղաքացիներն այցելում են երկարատև պարապմունքների, հանձնում գրավոր քննություն և հրաձգությունների թեստ՝ 95 տոկոսից ոչ պակաս ճշգրտությամբ։ Դիմորդները նաև հիվանդանոցներում անցնում են հոգեկան առողջության գնահատում, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող տվյալների համակողմանի ստուգում։ Անցնել դասեր և վերցնել քննություն անհրաժեշտ է յուրաքանչյուր երեք տարին մեկ[32]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է աշխարհում բոլոր տեսակի սպառազինությունների, այդ թվում՝ հրազենի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը։ Հիմնական ներպետական նորմատիվ ակտը, որն առավել լիարժեք կարգավորում է հրազենի շրջանառության ոլորտում հարաբերությունները, այսինքն՝ դրա արտադրությունը, վաճառքը, ձեռքբերումը, հաշվառումը, պահպանումը, ներմուծումը, արտահանումը, կիրառումը, առգրավումը և այլն, հանդիսանում է ՌԴ «Զենքի մասին» դաշնային օրենքը 1996 թվականի նոյեմբերի 13-ին[24]։

Հատկանշական է, որ թեև աշխարհում հրազենից և հրաձգային զենքից սպանությունների, ինքնասպանությունների և պատահական մահերի թիվն ավելացել է շուրջ 40 000-ով 1990-2016 թվականներին, այդ ցուցանիշը Ռուսաստանի համար նվազել է տարեկան մոտ 600 դեպքով[33]։

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը՝ զենքի գործադրմամբ բռնության խնդրի մասին.

«Հրաձգային զենքից զոհվածների թիվը շատ ավելին է, քան սպառազինության այլ համակարգերի կիրառման հետևանքով զոհվածների թիվը, ընդ որում գրեթե ամեն տարի հրաձգային զենքից զոհվածների թիվը զգալիորեն գերազանցում Է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների թիվը։ Փոքր զենքի զոհերի քանակի առումով այն իրոք կարելի է անվանել «զանգվածային ոչնչացման զենք»։ Սակայն, չնայած դրան, ի տարբերություն քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի հետ կապված իրավիճակի, մինչ այժմ ոչ մի չտարածման համաշխարհային ռեժիմ չկա, որը կսահմանափակի այդ զենքի տարածումը ամբողջ աշխարհում»[34]։

Մի շարք հետազոտողներ կարծում են, որ քաղաքացիների կողմից զենքի տիրապետման վերաբերյալ ավելի խիստ կանոնների ներդրումը հանգեցրել է հանցավորության մակարդակի իջեցմանը։ Միացյալ Նահանգներում նույն կարծիքին են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների մեծամասնությունը, ինչպես նաև նրա կողմնակիցները և կուսակցության հետ փոխկապակցված խմբերը[35]։ Մյուս կողմից, ԱՄՆ աջակողմյան Հանրապետական ուժերի կողմնակիցներն ու ներկայացուցիչները համառորեն պաշտպանում են ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ տրամադրվող իրավունքը՝

«Քանի որ լավ կազմակերպված աշխարհազորը անհրաժեշտ է ազատ պետության անվտանգության համար, ժողովրդի՝ զենք պահելու և կրելու իրավունքը չպետք է խախտվի»[36]։

Քննադատության են ենթարկվել երկու կողմերի դիրքորոշումները։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ոչ պատշաճ կերպով պնդել են, որ զենքի գործադրմամբ բռնությունը կանխելու համար անհրաժեշտ է առնվազն զենք կրելու սահմանափակումներ, որպեսզի նրանց հնարավոր լինի օգտվել ինքնապաշտպանության նպատակով[37][38][39]։ Այս դիրքի հակառակորդները նշել են, որ ապրիորի զենքի հասանելիությունը հանգեցնում է բռնի նպատակներով դրա օգտագործման մեծ ռիսկի, ինչը հաստատվում է ԱՄՆ-ում, հատկապես վերջին տարիներին, հրազենով զանգվածային հարձակումների հաճախականությամբ[40][41]։

Այնուամենայնիվ, ըստ Դեյվիդ Սթարկի՝ 2017 թվականին հրազենի գործադրմամբ բռնությունը ԱՄՆ-ում մահվան ամենաքիչ ուսումնասիրված պատճառներից մեկն է՝

«Մահացության մակարդակի առումով, զենքի բռնության վերաբերյալ հետազոտությունը մահվան նվազագույն ուսումնասիրված պատճառն էր և մահվան երկրորդ հիմնական պատճառը»[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alpers, Philip; Wilson, Marcus (2013). "Global Impact of Gun Violence". Արխիվացված 2023-02-16 Wayback Machine gunpolicy.org. Sydney School of Public Health, The University of Sydney. Retrieved February 25, 2014.
  2. Kara Fox, CNN Graphics by Henrik Pettersson CNN. «America's gun culture vs. the world». CNN. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  3. Pilkington, Ed (2018 թ․ դեկտեմբերի 13). «Gun deaths in US rise to highest level in 20 years, data shows». The Guardian. 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. David A. Brent Firearms and Suicide(անգլ.) // Annals of the New York Academy of Sciences. — 2001. — В. 1. — Т. 932. — С. 225—240. — ISSN 1749-6632. — doi:10.1111/j.1749-6632.2001.tb05808.x
  5. Andrew Anglemyer, Tara Horvath, George Rutherford The accessibility of firearms and risk for suicide and homicide victimization among household members: a systematic review and meta-analysis // Annals of Internal Medicine. — 2014-01-21. — В. 2. — Т. 160. — С. 101—110. — ISSN 1539-3704. — doi:10.7326/M13-1301
  6. Hassan, Adeel (2019 թ․ մարտի 7). «Deaths From Drugs and Suicide Reach a Record in the U.S.». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Arthur L. Kellermann, Frederick P. Rivara, Grant Somes, Donald T. Reay, Jerry Francisco Suicide in the Home in Relation to Gun Ownership // New England Journal of Medicine. — 1992-08-13. — В. 7. — Т. 327. — С. 467—472. — ISSN 0028-4793. — doi:10.1056/NEJM199208133270705
  8. Matthew Miller, David Hemenway Guns and Suicide in the United States // New England Journal of Medicine. — 2008-09-04. — В. 10. — Т. 359. — С. 989—991. — ISSN 0028-4793. — doi:10.1056/NEJMp0805923
  9. Annette L. Beautrais, Peter R. Joyce, Roger T. Mulder Access to Firearms and the Risk of Suicide: A Case Control Study(անգլ.) // Australian & New Zealand Journal of Psychiatry. — 1996-12. — В. 6. — Т. 30. — С. 741—748. — ISSN 1440-1614 0004-8674, 1440-1614. — doi:10.3109/00048679609065040
  10. Miller, Matthew; Hemenway, David Firearm Prevalence and the Risk of Suicide: A Review // Harvard Health Policy Review. — 2001. — В. 2. — Т. 2.
  11. 11,0 11,1 11,2 UNODC, Global Study on Homicide 2019 (Vienna, 2019).
  12. David Hemenway, and Matthew Miller Firearm Availability and Homicide Rates across 26 High-Income Countries(անգլ.) // The Journal of Trauma: Injury, Infection, and Critical Care. — 2000-12. — В. 6. — Т. 49. — С. 985—988. — ISSN 1079-6061. — doi:10.1097/00005373-200012000-00001
  13. Guns : who should have them?. — Amherst, N.Y.: Prometheus Books, 1995. — 475 pages, 8 unnumbered pages of plates с. — ISBN 0879759585, 9780879759582
  14. Edgar A. Suter, ''Guns in the Medical Literature—A Failure of Peer Review'' Journal of the Medical Association of Georgia 83 (March 1994): 133–48
  15. УПН ООН, ЕЭК ООН. Руководство по обследованиям виктимизации. Женева, 2010 г.
  16. David Hemenway, Deborah Azrael The Relative Frequency of Offensive and Defensive Gun Uses: Results From a National Survey(անգլ.) // Violence and Victims. — 2000-01-01. — В. 3. — Т. 15. — С. 257—272. — ISSN 1945-7073 0886-6708, 1945-7073. — doi:10.1891/0886-6708.15.3.257
  17. D. Hemenway, D. Azrael, M. Miller Gun use in the United States: results from two national surveys(անգլ.) // Injury Prevention. — 2000-12-01. — В. 4. — Т. 6. — С. 263—267. — ISSN 1475-5785 1353-8047, 1475-5785. — doi:10.1136/ip.6.4.263
  18. Mathew Miller, Deborah Azrael, David Hemenway Firearm availability and unintentional firearm deaths // Accident Analysis & Prevention. — 2001-07-01. — В. 4. — Т. 33. — С. 477—484. — ISSN 0001-4575. — doi:10.1016/S0001-4575(00)00061-0
  19. «Резолюция Генеральной Ассамблеи ООН A/RES/55/255». United Nations. undocs.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. «Программа действий по предотвращению и искоренению незаконной торговли стрелковым оружием и легкими вооружениями во всех ее аспектах и борьбе с ней» (PDF). United Nations. undocs.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  21. «Основные принципы применения силы и огнестрельного оружия должностными лицами по поддержанию правопорядка». United Nations. un.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. Резолюция Генеральной Ассамблеи ООН A/RES/60/68. United Nations. undocs.org. Дата обращения 8 ноября 2019.
  23. Резолюция Генеральной Ассамблеи ООН A/RES/64/228. United Nations. un.org. Дата обращения 8 ноября 2019.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Панкратова Ирина Васильевна Международные аспекты противодействия незаконному обороту огнестрельного оружия // Вестник Тамбовского университета. Серия: Гуманитарные науки. — 2013. — В. 6 (122). — ISSN 1810-0201.
  25. Десятый Конгресс Организации Объединенных Наций по предупреждению преступности и обращению с правонарушителями. United Nations. un.org. Дата обращения 8 ноября 2019.
  26. «Countries With The Highest Rates Of Firearm Related Deaths» (անգլերեն). WorldAtlas. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  27. Под редакцией: Этьенна Г. Круга, Линды Л. Дальберг, Джеймса А. Мерси, Энтони Б. Зви и Рафаэля Лозано [https://www.who.int/violence_injury_prevention/violence/world_report/en/full_ru.pdf Насилие и его влияние на здоровье. Доклад о ситуации в мире]. — Москва: «Весь Мир», 2003. — С. 13—38. — 369 с.
  28. 28,0 28,1 28,2 «Gun Deaths By Country 2019». worldpopulationreview.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  29. Robert Muggah, Melina Risso (2019 թ․ փետրվարի 20). «Brazil, With Most Homicides in the World, Moves to Loosen Gun Laws». IPI Global Observatory. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  30. Michael Jetter, Jay K. Walker The Effect of Media Coverage on Mass Shootings(անգլ.). — Institute of Labor Economics (IZA), 2018/10. — № 11900.
  31. «What the data says about gun deaths in the U.S.» (անգլերեն). Pew Research Center. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  32. Chris Weller. «Japan has almost completely eliminated gun deaths — here's how». Business Insider. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  33. 33,0 33,1 The Global Burden of Disease 2016 Injury Collaborators. Global Mortality From Firearms, 1990-2016. JAMA. 2018;320(8):792–814. doi: https://doi.org/10.1001/jama.2018.10060
  34. «Стрелковое оружие так же опасно, как и оружие массового уничтожения — Конференция ООН для обзора прогресса, достигнутого в осуществлении Программы действий по предотвращению и искоренению незаконной торговли стрелковым оружием и легкими вооружениями во всех ее аспектах и борьбе с ней (26 июня — 7 июля 2006 года)». www.un.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  35. A. B. C. News. «Here's where the 2020 Democrats stand on gun control» (անգլերեն). ABC News. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  36. «All Amendments to the United States Constitution». hrlibrary.umn.edu. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  37. John R. Lott More Guns, Less Crime: Understanding Crime and Gun Control Laws, Third Edition. — University of Chicago Press, 2013-01-29. — 456 с. — ISBN 9780226493671
  38. «Republican Party on Gun Control». www.ontheissues.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  39. Vasilios Christogiannis, Pennsylvania gun owner. «Some Gun Control Opponents Cite Fear Of Government Tyranny» (անգլերեն). NPR.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  40. Ian Ayres, John Donohue Shooting Down the More Guns, Less Crime Hypothesis(անգլ.). — Cambridge, MA: National Bureau of Economic Research, 2002-11. — № w9336. — С. w9336. — doi:10.3386/w9336
  41. John Haltiwanger. «Obama faced relentless opposition to gun reform, even after a shooting that left 20 children dead». Business Insider. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.