Բռնություն
Բռնություն, ագրեսիա, ֆիզիկական ուժի կամ իշխանության դիտավորյալ կիրառումը կամ կիրառման սպառնալը որևէ անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ, որը բերում է կամ մեծ հավանականությամբ կարող է բերել մարմնական վնասվածքների, մահվան, հոգեբանական վնասի, թերզարգացման կամ զրկման[1]։ Այս սահմանումը կապում է կանխամտադրությունը գործողության իրականացման հետ՝ անկախ գործողության հետևանքներից։
Ոչ ֆիզիկական բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բռնությունը ակնհայտ ֆիզիկական բռնության հետ մեկտեղ նաև ընդգրկում է իշխանությունից առաջացող այնպիսի գործողությունները, որոնցից են սպառնումը և վախեցնումը, անտեսումը և բացասումը։ Բռնության հետևանքները կարող են լինել տարատեսակ, և ոչ միայն մարմնական վնասվածքների տեսքով։ Օրինակ կանանց, երեխաների և մեծահասակների նկատմամբ բռնությունը կարող է բերել ֆիզիկական, հոգեբանական և հասարակական խնդիրների, որոնք միշտ չէ, որ արտահայտվում են մարմնական վնասվածքներով, անընդունակությամբ կամ մահով։ Այնպիսի հետևանքները կարող են լինել անմիջական կամ թաքնված և կարող են տևել տարիներ առաջին բռնությունից հետո։ Այս պատճառով բռնության միայն վնասվածքներով և մահով պայմանավորված սահմանումը սահմանափակում է բռնության ամբողջական հետևանքների ըմբռնումը[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Krug et al., "World report on violence and health", World Health Organization, 2002.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 541)։ ![]() |