Ինքնավնասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինքնավնասում
SelfHarm2017.jpg
ՏեսակՊաշտպանական մեխանիզմ
Ենթադասվնասվածք և autoaggression
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-10X84
Հիվանդությունների բազա30605 և 29126
MeSHIDD016728 և D012652
ԲուժումՀոգեթերապիա
Self harm Վիքիպահեստում

Ինքնավնասում (երբեմն օգտագործվում է անգլերեն «սելֆխարմ» բառը), սեփական մարմնին կանխամտածված վնաս հասցնել, ներքին պատճառներով, առանց սուիցիդալ մտքերի:

Ինքնավնասումը հանդիպում է շատ հոգեկան խանգարումների ախտանիշ: Ինքնավնասման առավել տարածված ձևերն են՝ մաշկի կտրվածքները, մաշկը ճանկռելը ինչպես նաև հանդիպում են հարվածներ, այրվածքներ, վնասվածքների բուժմանը խոչընդոտելը, տրիխոտիլոմանիան, թունավոր նյութերի օգտագործումը:

Ինքնավնասումը նշված է DSM-IV-ում[1] և DSM-5-ում[2], որպես սահմանային անձնային խանգարման ախտանշան: Անձի սահմանային խանգարումներով այցելուների 70 %-ը ինքնավնասում են կատարում առանց սուիցիդալ մտադրությունների[3]: Սակայն իրենց կարող են վնասել նաև այլ ախտորոշումներով այցելուներ, ինչպիսիք են՝ մեծ դեպրեսիվ խանգարումը, ընդհանրացված տագնապային խանգարումը, հոգեակտիվ նյութերի չարաշահումը, սննդի ընդունման խանգարումը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, շիզոֆրենիայան և անձի տարբեր խանգարումներ[4][5][6][7]: Ինքնավնաասում կարող է ի հայտ գալ նաև այն մարդկանց մոտ, ովքեր հիմնական կլինիկական ախտանշաններ չունեն[8]: Սակայն նույնիսկ մինչկլինիկական դրսևորումներում ինքնավնասումը կապված է հոգեկան տարբեր հիվանդությունների հետ, այդ թվում՝ տագնապի, դեպրեսիայի և ինքնասպանության հետ[8][9][10]:

Ինքնավնասումը կարող է լինել այնպիսի հիվանդության ախտանիշ, ինչպիսին է՝ Լյոշա Նիխենի սինդրոմը:

Ինքնավնասումը առավել շատ տարածված է երիտասարդ կանանց, պատերազմի վետերանների, տուն-ինտեռնատների բնակիչների, բանտարկյալների, համասեռականների և երկսեռականների, մանկության ընթացքում դաժան վերաբերմունքի արժանացած մարդկանց շրջանում[11]:

Ինքնավնասման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում, այցելուի կողմից գիտակցված կամ չգիտակցված ինքնավնասումը համարվում է ուժեղ հուզական կամ հոգեբանական ցավին տրվող պատասխան: Այն պատառով, որ այցելուի ուշադրությունը կենտրոնանում է ֆիզիկական ցավի վրա, հուզական ցավը բթանում է, կարող է ժամանակավորապես թուլանել դեպրեսիայի զգացումը, ցավի զգացումը, տագնապի զգացումը, սթրեսը, տանջալից հիշողությունները: Դրան նպաստում է նաև էնդորֆինը` նյութ, որը բնական միջոցով արտաթորվում է օրգանիզմում ֆիզիկական վնասվածքի ժամանակ և ունակ է նվազեցնելու ցավը և լավացնելու հուզական վիճակը: Սակայն ֆիզիկական ցավի և էնդորֆինի գործողության դադարեցումից հետո հուզական տառապանքը հետ է գալիս, ինչը հանգեցնում է ինքնավնասման կրկնման անհրաժեշտությանը: Ժամանակի ընթացքում ինքնավնասումը վերածվում է սովորության:

Որոշ դեպքերում ինքնավնասումը առաջ է գալիս ընդհակառակը` ներքին հուզական դատարկությունից, մենակությունից, շփոթվածությունից: Այս դեպքում ֆիզիկական ցավը օգնում է այցելուին զգալ, որ նա դերևս կենդանի է: Շփոթվածության այդ վիճակը կարող է առաջանալ ինչպես առողջ մարդու մոտ, այնպես էլ կարող է ձագել հոգեկան խանգարումից: Ահա այդպիսի վիճակում գտնվող այցելուի օրինակ: «Ես կտրում էի մաշկս, որպեսզի ցավ զգամ: Այն ինձ տալիս էր այնպիսի զգացողություն, որ ես իսկապես գոյություն ունեմ, որ ես երազ չեմ»: Այս վիճակը շատ մանրամասնրեն նկարագրված է Արնհիլդ Լաուվենգի ինքնակենսագրական գրքում «Վաղը ես միշտ առյուծ էի»: Սակայն ֆիզիկական ցավը անցնելու հետ ներքին դատարկության վիճակը հետ է գալիս, ինչը հանգեցնում է նոր ինքնավնասման անհրաժեշտության:

Որոշ հիվանդներ ինքնավնասումը օգտագործում են որպես սթրեսի հանման միջոց[12]:

Հաճախ ինքնանասումը առաջանում է մեղքի զգացումից, իրական կամ շինծու: Այս դեպքում այցելուն պատժում է ինքն իրեն, ինքնավնասման միջոցով: Այցելուները այսպես են բնութագրում իրենց վիճակը. «Ինձ անհրաժեշտ էր վնաս պատճառել, պատժել ինձ այն բանի համար, որ ես սարսափելի մարդ եմ, ինչպես ինձ էր թվում և որպեսզի ցրեմ իմ գլխի մշուշը: Հենց ինձ վնաս էի պատճառում ես կրկին զգում էի, որ վերահսկում եմ իրավիճակը, հանգստություն էի զգում, կարծես իմ գլխում սեղմվում էր վերալիցքավորման կոճակը». Դեռահասները, ովքեր ինքնավնասում են կատարել, հազվադեպ մաշկի վրա բառեեր են կտրել, որը ասոցացվում է մեղքի զգացման հետ, ինչպիսին են` «հիմար», «անհաջողակ», «չաղ» և այլն:

Ինքնավնասման ևս մեկ պատճառ է` իր վրա ուշադրություն գրավելու ցանկությունը, բավարարել որոշ պահանջմունքներ, որոնց բավարարման համար այցելուն այս կամ այն պատճառով չի կարող խնդրել, կամ որոնք շրջապատողները խուսափում են բավարարել: Այսպիսի ինքնավնասումը հեշտ է տարբերել ցուցադրականից (այն դեպքում ինքնավնասումը, որը առաջացել է այլ պատճառներով, սովորաբար թաքցնում են): Հայտնի է, օրինակ, որ ինքնավնասումը հանդիսանում է խնդրանքի կամ շանտաժի արտահայտման մաս մտավոր հետամնաց այցելուների մոտ:

Ինքնավնասող վարքագիծը կարող է լինել ծեսերի և հավատքի դրսևորում: Լայն ճանաչում է ձեռք բերել Մերիլի Սթրոնգի ծիսային բնույթի ինքնավնասման մասին «Վառ կարմիր ճիչ» գիրքը Մարոկկոյում: Այնտեղ խոսվում է ազգային բուժարարների մասին, ովքեր իրենց տրանսի մեջ են գցում և գլխի հատվածում խորը վերքեր հասցնում իրենց:

Հաճախ մարդիկ չեն կարողանում վերբալացնել ինքնավնասման իմաստը, սակայն նշում են, որ այն որոշակի թեթևություն է հաղորդում, ազատում է բացասական զգացունքներից և ներքին լարվածությունից, որոնցից ազատվելը այլ միջոցով հնարավոր չէ:

Շիզոֆրենիայի դեպքում ինքնավնասումը կարող է ձագել իմպերատիվ (հրամայական) հալյուցինացիաներով: Այսպիսի դեպքերում մարդը լսում է ինքն իրեն վնաս հասցնելու հրաման, որին դիմակայել գրեթե չի հաջողվում:

Ինքնավնասման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ֆավացան և Կ. Կոնտերիոն (1989) առանձնացնում են դեվիանտ ինքնավնասման 3 տեսակ. մեծ, ստերեոտիպային, հասարակ կամ պարզեցված [13]:

  1. Մեծ: Հազվադեպ, սակայն ուժեղ վնասող գործողություն, օրինակ մարմնի մասի հատում, կամ ներքինացում:
  2. Ստերեոտիպային: Ռիթմային և միահունչ աուտոագրեսիվ գործողություն, օրինակ՝ սեփական մարմնի մասերի կծում, կամ գլխի հարվածում պատին: Հաճախ հանդիպում է մտավոր հետամնաց և մանկական աուտիզմով տառապող մարդկանց մոտ:
  3. Հասարակ: Առավել հաճախ հանդիպող տեսակ է: Օրինակ, մաշկին կտրվածքներ անել, այրում, նշանների փորագրում մաշկի վրա, ասեղների միջոցով ծակում, վերքերի ճանկռում:

Բուժման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնավնասումից ամբողջական բուժում հնարավոր է միայն ներքին պատճառների վերացման միջոցով, որոնք առաջացնում են էմոցիոնալ ցավ կամ դատարկության զգացում, որոնք հանգեցրել են ինքնավնասման: Դրա համար հոգեբանը կամ հոգեբույժը այցելուի հետ զրույցի ընթացքում պետք է սկզբում պարզեն այդ ներքին պատճառը (կամ պատճառները), այնուհետև պետք է ընտրել հոգեթերապիայի առավել էֆեկտիվ միջոց տվյալ այցելուի համար, որն ուղղված կլինի ինքնավնասման պատճառի վերացման վրա: Այնուհետև պետք է անհատապես տվյալ այցելուի համար ընտրել առավել արդյունավետ հոգեթերապիա, ուղղված ինքնավնասման պատճառների վերացմանը: Հաճախ կիրառվում են՝ կոգնիտիվ-վարքային թերապիա, դիալեկտիկական-վարքային թերապիա, հոգեդինամիկ թերապիա և թերապևտիկ տեխնիկաներ, հիմնված ներքին յուրահատկությւոնների զարգացմանը (անգլ.՝ mindfulness-based therapies)[14]:

Թեապիայի ընթացքում, երբ դեռ ինքնավնասման ներքին պատճառը դեռ հեռացված չէ (փնտրելը և հեռացնելը կարող է շատ ժամանակ պահանջել), այցելուին խորհուրդ է տրվում ինքնավնասող գործողությունները փոխարինել քիչ վնասվածքայինի: Սկզբում մաշկի վրա վերքերից խուսափելու համար, այցելուին խորհուրդ է տրվում դաստակին ռետինե հարմարանք կրել, որը ձգելով ու բաց թողնելով կարող է ինքն իրեն ցավ պատճառել, մաշկի վրա հետքեր չթողնելով[15]: Այնուհետև այցելուին խորհուրդ է տրվում ինքնավնասման ցանկության առաջ գալու դեպքում զբաղվել այլ գործերով. ֆիզիկական վարժություններով, պարով, մաքրությամբ, զբոսանքով, տեսախաղերով, սեփական մտքերը և զգացողությունները օրագրի մեջ գրի առնելով և այլն: Որոշ այցելուների օգնում է թուղթ պատռելը, ճիչը և այլն: Դատարկության և իրականությունից կտրվածության զգացողության առաջացման դեպքում խորհուրդ է տրվում սառը լոգանք, կծու ուտելիք, ուժեղ հոտերի ներշնչում և այլն: Ինքնավնասման համար օգտագործվող առարկաները հարկավոր է թաքցնել, որպեսզի դրանք չհրապուրեն:

Ինքնավնասումից բուժման ընթացքում դեպրեսիայի նվազեցման համար հաջողությամբ օգտագործվում են հակադեպրեսանտներ: Եթե ինքնավնասումը առաջանում է շիզոֆրենիայի ֆոնի վրա, ընդունվում են շիզոֆրենիայի բուժման համար նախատեսված դեղորայք: Կարևոր է այցելուի ընտանիքի և ընկերների աջակցությունը: Զգացմունքների քննարկումը, բարյացակամ և վստահություն ներշնչող հարաբերություներ ընտանիքում մեծ նշանակություն ունեն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Американская психиатрическая ассоциация Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition (DSM-IV). — Washington, DC: American Psychiatric Publishing, 1994. — P. 651. — ISBN 0-89042-061-0, ISBN 0-89042-062-9
  2. Американская психиатрическая ассоциация Diagnostic and statistical manual of mental disorders (DSM-5). — Arlington, VA: American Psychiatric Publishing, 2013. — P. 663. — ISBN 978-0-89042-554-1, ISBN 978-0-89042-555-8
  3. Urnes O. (2009)։ «Selvskading og personlighetsforstyrrelser [Самоповреждение и расстройства личности].»։ Tidsskrift for den Norske laegeforening: tidsskrift for praktisk medicin, ny raekke 129 (9): 872—876։ PMID 19415088։ doi:10.4045/tidsskr.08.0140 
  4. Klonsky, D. (2007), «The functions of deliberate self-injury: A review of the evidence», Clinical Psychological Review 27 (2): 226–239, doi:10.1016/j.cpr.2006.08.002, PMID 17014942 
  5. Haw C., Hawton K., Houston K., Townsend E. (2001)։ «Psychiatric and personality disorders in deliberate self-harm patients.»։ Br J Psychiatry 178 (1): 48—54։ PMID 11136210 
  6. Herpertz S., Sass H., Favazza A. (1997)։ «Impulsivity in self-mutilative behavior: psychometric and biological findings.»։ J Psychiatr Res 31 (4): 451—65։ PMID 9352472 
  7. Zlotnick C., Mattia J. I., Zimmerman M. (1999)։ «Clinical correlates of self-mutilation in a sample of general psychiatric patients.»։ J Nerv Ment Dis 187 (5): 296—301։ PMID 10348084 
  8. 8,0 8,1 Klonsky E. D. (2007)։ «Non-suicidal self-injury: an introduction.»։ J Clin Psychol 63 (11): 1039–43։ PMID 17932979։ doi:10.1002/jclp.20411 
  9. Klonsky E. D., Oltmanns T. F., Turkheimer E. (2003)։ «Deliberate self-harm in a nonclinical population: prevalence and psychological correlates.»։ Am J Psychiatry 160 (8): 1501—8։ PMC 4362719։ PMID 12900314։ doi:10.1176/appi.ajp.160.8.1501 
  10. Andover M. S., Pepper C. M., Ryabchenko K. A., Orrico E. G., Gibb B. E. (2005)։ «Self-mutilation and symptoms of depression, anxiety, and borderline personality disorder.»։ Suicide Life Threat Behav 35 (5): 581—91։ PMID 16268774։ doi:10.1521/suli.2005.35.5.581 
  11. Anthony Bateman (Expert Review: Dr Jim Bolton and Dr Philip Timms) Self-harm(անգլ.)
  12. Ц. П. Короленко, Н. В. Дмитриева Личностные и диссоциативные расстройства: расширение границ диагностики и терапии: Монография. — Новосибирск: НГПУ, 2006. — 448 с. — ISBN 5-85921-548-7
  13. Ц. П. Короленко, Н. В. Дмитриева Личностные и диссоциативные расстройства: расширение границ диагностики и терапии: Монография. — Новосибирск: НГПУ, 2006. — 448 с. — ISBN 5-85921-548-7
  14. Mayo Clinic Staff Self-injury/cutting: Treatments and drugs(անգլ.)
  15. Klonsky, E. D. and Glenn, C. R. (2008), «Resisting Urges to Self-Injure», Behavioural and Cognitive Psychotherapy 36 (02): 211–220, doi:10.1017/S1352465808004128