Բազմայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Բազմայրություն, պոլիանդրիա (պոլի․․․ և հուն․՝ άνής – ամուսին), խմբամուսնության ձև, երբ կինը կարող էր ունենալ մեկից ավելի ամուսին, մեծ մասամբ եղբայրներ։ Գոյություն է ունեցել հիմնականում տոհմատիրական հասարակարգում։ Հայաստանում բազմայրություն եղել է տոհմատիրական կարգերի վաղ շրջանում։ Կին բերող տղամարդու հետ միասին կնոջ նկատմամբ ամուսնական իրավունքներ են ունեցել նաև նույն հարկի տակ ապրող մյուս տղամարդիկ։ Հետագայում դրան փոխարինել է հարսի կողմից գերդաստանի մյուս տղամարդկանց ոտքերը կամ գլուխը լվանալու սովորույթը։ Դեռևս 19-րդ դարի բազմայրություն գոյություն ուներ ալեուտների և մասամբ՝ էսկիմոսների, իսկ ավելի ուշ՝ Հնդկաստանի հյուսիսի և Տիբեթի ժողովուրդների որոշ խմբերի մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 214 CC BY-SA icon 80x15.png