Ժամադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Ժամադրություն, սոցիալական փոխազդեցության ձևերից մեկը, սիրահետման ինստիտուտի մաս, որի նպատակն է գնահատել միմյանց՝ որպես ինտիմ հարաբերությունների կամ ամուսնական միության զուգընկեր[1]։ Չնայած տերմինն ունի մի քանի իմաստ, սովորաբար այն վերաբերում է որպես զույգ հասարակության մեջ միասին հանդիպելուն և փոխադարձ համաձայնությամբ սոցիալական ակտիվություն դրսևորելուն։

Ժամադրության ընդունված պրակտիկաներն ու սովորույթները, ինչպես նաև այն նկարագրելու համար օգտագործվող տերմինները բոլոր երկրներում զգալիորեն տարբերվում են։ Ընդհանուր առմամբ, սա երկու մարդու հանդիպում է, որոնք հարաբերություններ են հաստատում և ուսումնասիրում են, թե արդյոք իրենք որպես զույգ համատեղելի են միասին ժամանակ անցկացնելու համար։ Նրանք կարող են միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ կամ չունենալ։ Սիրահետման այս ժամանակահատվածը երբեմն դիտվում է որպես նշանադրության կամ ամուսնության նախանշանը։

Պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքակրթության մեջ մարդկային պատմության տեսանկյունից ժամադրությունը՝ որպես ինստիտուտ, համեմատաբար նոր երևույթ է, որը հիմնականում հայտնվել է վերջին մի քանի դարերում։ Մարդաբանության և հասարակագիտության տեսանկյունից ժամադրությունը կապված է այլ ինստիտուտների հետ, ինչպիսիք են ամուսնությունը և ընտանիքը, որոնք նույնպես արագ փոխվում են և ենթարկվում ազդեցությունների, այդ թվում՝ տեխնոլոգիայի և բժշկության նվաճումներին։

Ֆրենկ Դիքսի՝ «Ռոմեո և Ջուլիետ», 1884

Ժամանակակից հասարակության զարգացմանը զուգահեռ արևմտյան շատ երկրներում ժամադրությունն ավելի հաճախ դառնում է հասարակության մեջ որպես զույգ միասին հանդիպող երկու երիտասարդի ինքնակազմակերպված գործունեություն։

Ժամադրությունները կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված ազգությունից, սովորույթներից, կրոնական դաստիարակությունից, տեխնոլոգիաներից և սոցիալական դասից, կան նաև անձնական ազատությունների վերաբերյալ բազմաթիվ երկրներում մնացած կարևոր բացառություններ, որոնք մինչ օրս պահանջում են պայմանագրային ամուսնություններ, օժիտ և արգելում են նույնասեռ ամուսնությունները։ Այսօր աշխարհի որոշ մասերում, ինչպիսիք են Հարավային Ասիան և Միջին Արևելքի շատ տարածաշրջաններ, այլ մարդու հետ որպես զույգ հանրության առաջ ներկայանալը ոչ միայն չի ողջունվում, այլ նույնիսկ կարող է հանգեցնել նրանց նկատմամբ սոցիալական օստրակիզմի։

20-րդ դարում ժամադրությունը երբեմն դիտվում էր որպես ամուսնության նախանշան, բայց կարող էր լինել նաև ինքնանպատակ, այսինքն՝ ոչ ֆորմալ սոցիալական գործունեություն, որը նման է ընկերության։ Հիմնականում մարդը դրանով զբաղվում էր միայն կյանքի մի մասում՝ մինչամուսնական տարիքում[2], բայց քանի որ ամուսնալուծության ի հայտ գալուց հետո ամուսնությունը դարձել է պակաս մնայուն, ժամադրությունը կարող է տեղի ունենալ նաև մարդկանց կյանքի այլ շրջաններում ևս։

Գործնականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամադրության վերաբերյալ սոցիալական կանոնները զգալիորեն տարբերվում են՝ կախված այնպիսի փոփոխականներից, ինչպիսիք են երկիրը, սոցիալական դասը, կրոնը, տարիքը, սեռական կողմնորոշումը և սեռը։ Վարքագծի մոդելները սովորաբար գրված չեն և անընդհատ փոխվում են։ Սոցիալական և անձնական արժեքների միջև զգալի տարբերություններ կան։ Յուրաքանչյուր մշակույթում կան ընտրությունը որոշող հատուկ նորմեր, այդ թվում՝ որտեղ մարդիկ կարող են հանդիպել, արդյոք տղամարդը կնոջից խնդրում է թույլտվություն գնալու համար, արդյոք ընդունելի է համբուրվել առաջին ժամադրության ժամանակ, խոսակցության բովանդակությունը, ով պետք է վճարի սննդի կամ զվարճանքի համար[3][4], թույլատրելի է արդյոք կիսել ծախսերը։ Քանի որ ժամադրությունը կարող է լինել սթրեսային իրավիճակ, կա հնարավորություն լարվածությունը նվազեցնել հումորով։

Զույգը ժամադրության ժամանակ սրճարանում (ձախից)։ Սերգեյ Սոլոմկո «Ժամադրություն» (աջից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. С. Фролов Общая социология. — Проспект, 2011. — С. 127—129, 161. — 384 с. — 2000 экз. — ISBN 978-5-392-01769-0
  2. «Raw dater»։ The Guardian։ 24 January 2009։ Վերցված է 2010-12-08։ «24 was the average age for a person to get married in 1851....» 
  3. MAUREEN DOWD quoting poet Dorothy Parker (2005)։ «What's a Modern Girl to Do?»։ The New York Times։ Վերցված է 2010-12-08 
  4. Bonny Albo։ «Who pays on a date?»։ Dating on About.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-05-ին։ Վերցված է 2011-02-20 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белянин В. П. «Психология знакомства в Интернете и в жизни: Инструкция к применению». М.: Ридеро Archived 2022-07-05 at the Wayback Machine., 2017.- 362 с. Предисл. А. И. Войскунского. ISBN 978-5-4485-4381-4
  • Э. Фейн, Ш. Шнайдер Новые правила = Not Your Mother's Rules. The New Secrets for Dating. — ОДРИ, 2014. — 448 с. — ISBN 978-5-699-68068-9 (The Rules, 1995)