Քույր-եղբայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քույր-եղբայրը (անգլ.՝ sibling) ազգական է, որը տվյալ անձի հետ առնվազն մեկ ընդհանուր ծնող ունի։ Արական սեռի պատկանողը եղբայրն է, իգական սեռինը՝ քույրը։ Եղբայրներ կամ քույրեր չունեցող անձը միակ երեխան է։

Թեև որոշ դեպքերում քույր-եղբայրները կարող են առանձին մեծանալ (օրինակ՝ խնամակալություն), շատ հասարակություններ իրենց երեխաներին միասին են մեծացնում։ Սրա արդյունքում զարգանում է ուժեղ հուզական կապ՝ ուղեկցվելով քույր-եղբայր հարաբերությամբ, որն ինքնին հարաբերության յուրահատուկ տեսակ է համարվում։ Քույր-եղբայրների միջև եղած հուզական կապը հաճախ բարդ է, որի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ ինչպիսիք են՝ ծնողական վերաբերմունքը, ծննդյան հաջորդականությունը, անհատականությունը և ընտանիքից դուրս ունեցած անհատական փորձառությունները[1]։

Բժշկական տեսանկյունից հարազատ քույր-եղբայրը առաջին աստիճանի ազգական է, իսկ արյունակից քույր-եղբայրը՝ երկրորդ աստիճանի ազգական, քանի որ նրանք, համապատասխանաբար, 50%-ով և 25%-ով են արյունակից[2][3]։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-եղբայրներ և արյունակից քույր-եղբայրներ
ԱդամԱգաթաԷնթոնի
ԲրայանԲեթիՍայրուս
Բրայանը և Բեթին հարազատ քույր ու եղբայր են մինչդեռ Սայրուսը նրանց արյունակից եղբայրն է
Հայիթիից երկու եղբայրներ

«Սիբլինգ» բառը ներմուծվել է 1903 թվականին «Բիոմետրիկա» հոդվածում՝ որպես գերմաներեն «Geschwister» բառի թարգմանություն, որը 1425 թվականից ի վեր չի օգտագործվել[4][5]։

Հարազատ քույր-եղբայրները ունեն նույն կենսաբանական ծնողները։ Հարազատ քույր-եղբայրները ամենատարածված տեսակն է քույր-եղբայրների։ Երկվորյակները քույր-եղբայրներ են, որոնք միևնույն ժամանակ են ծնվել։ Հաճախ մտերիմ հարաբերություններ ունեցող երկվորյակները մանկուց երկվորյակների լեզու են ստեղծում, որը միայն իրենք են օգտագործում և հասկանում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս որ, միանման երկվորյակներն ավելի շատ են հաղորդակցվում այդ լեզվով քան ոչ միանման երկվորյակները։ Մոտ երեք տարեկանում երկվորյակների այդպիսի լեզվով հաղորդակցվելը ավարտվում է[6]։ Սովորաբար երկվորյակների միջև կապն ավելի մեծ է, քանի որ միասին են մեծանում և նույն տարիքի են։

Արյունակից եղբայրները կամ արյունակից քույրերը այն մարդիկ են, որոնք ունեն մեկ ընդհանուր ծնող։ Նրանք կարող են ունենալ նույն մայրը, բայց տարբեր հայրեր (որի դեպքում նրանք հայտնի են որպես նույն արգանդից ծնված քույր-եղբայրներ կամ մոր կողմից արյունակից քույր-եղբայրներ) կամ կարող են ունենալ նույն հայրը բայց տարբեր մայրեր (որի դեպքում նրանք հայտնի են որպես ցեղակից քույր-եղբայրներ կամ հոր կողմից արյունակից քույր-եղբայրներ)։ Օրենքով (հատկապես ժառանգության մասին օրենքով) արյունակից քույր-եղբայրներին հարազատ քույր-եղբայրների հետ համամետած անհավասար վերաբերմունքի են արժանացնում։ Մի ժամանակ հին անգլիական ընդհանուր իրավունքը անհավասարություններ էր մտցրել կտակ չթողած անձի ժառանգության օրենքների մեջ, որի համաձայն կտակից հարազատ քույր-եղբայրներին հասած ունեցվածքի միայն կեսն էր բաժին հասնում արյունակից քույր-եղբայրներին։ Այս տեսակի անհավասար վերաբերմունքը ամբողջությամբ վերացվել է Անգլիայում, բայց ԱՄՆՖլորիդա նահանգում դեռ կա[7]։

Քույր-եղբայրեր, արյունակից քույր-եղբայրներ և գեների երեք չորրորդ մասով քույր-եղբայրներ
ԱլիսԷնթոնի
ԲերտԿորինաԲոբիԷդվինա
ԴոնաԴեյվիդԷմիլիՖրենկ
Դոնան և Դեյվիդը հարազատ քույր ու եղբայր են, Էմիլին նրանց քույրն է գեների երեք չորրորդ մասով և Ֆրենկի արյունակից քույրը, Ֆրենկը Դոնայի և Դեյվիդի մոտ զարմիկն է

Գեների երեք չորրորդ մասով արյունակից քույր-եղբայրները ունեն մեկ ընդհանուր ծնող, մինչդեռ մյուս ծնողները առաջին կարգի ազգականներ են, օր․՝ եթե տղամարդն ունի երկու երեխա երկու կանանցից, որոնք քույրեր են, կամ կինն ունի երեխաներ մեկ տղամարդուց և նրա որդուց։ Առաջին դեպքում երեխաները արյունակից քույր-եղբայրեր են ինչպես նաև մոտ զարմիկներ, երկրորդի դեպքում երեխաները արյունակից քույր-եղբայրներ են ինչպես նաև ազգականներ։ Նրանք գենետիկորեն ավելի մոտ են քան արյունակից քույր-եղբայրները, բայց ավելի հեռու են քան հարազատ քույր- եղբայրները[8]։ Սա գենետիկ հարաբերության մի աստիճան է, որը մարդկանց շրջանում քիչ հանդիպող և քիչ ուսումնասիրված է[9]։

Դիբլինգները, դոնորական սերմից կամ ձվաբջջից ծնված քույր-եղբայրների մի հիբրիդ, կենսաբանորեն կապված են տրամադրված ձվաբջջի կամ սերմի միջոցով[10][11]։ Կենսաբանական տեսանկյունից դիբլինգները քույր-եղբայրներ են չնայած իրավական տեսանկյունից ոչ՝ ընտանեկան իրավունքների և ժառանգության դեպքում։

Ոչ արյունակցական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնամիությամբ կապված․

  • Խորթ քույր-եղբայրները նրանցից մեկի խորթ ծնողի նախորդ հարաբերությունից ունեցած երեխաներն են։
  • Որդեգրյալ քույր-եղբայրներին մեծացնում է այն անձը, որը նրանցից մեկի որդեգրող ծնողն է, իսկ մյուսի որդեգրող կամ կենսաբանական ծնողը։

Արյունակցական կապ չունեցող․

  • Որդեգիր քույր-եղբայրները այն երեխաներն են, որոնք մեծանում են նույն խնամակալական տանը․ նրանցից մեկի ծնողի որդեգիր երեխաները կամ նրանցից մեկի որդեգրող ծնողի որդեգիր երեխաների երեխաները[12][13][14]։
  • Սանակիցները կնքահոր և կնքամոր երեխաներն են կամ հոր կամ մոր սաները։
  • Կաթնեղբայրները կամ կաթնաքույրերը երեխաներ են, որոնք մեկ մոր կաթով են սնվել։ Այս հարաբերությունը հանդիպում է իսլամական օրենքներում։
  • Մեկ հարկի տակ չապրող խորթ քույր-եղբայրները մեկ կամ ավել արյունակից քույր-եղբայրներ ունեցող անձինք են․ եթե մեկը մոր կողմից արյունակից առնվազն մեկ քույր-եղբայր և հոր կողմից արյունակից առնվազն մեկ քույր-եղբայր ունի, ապա մոր կողմից արյունակից և հոր կողմից արյունակից քույր-եղբայրները մեկը մյուսի համար մեկ ընտանիքում չապրող խորթ քույր-եղբայրներ են[15]։
Քույր-եղբայրներ, արյունակից քույր-եղբայրներ, գեների երեք-չորրորդ մասով արյունակից քույր-եղբայրներ և մեկ հարկի տակ չապրող խորթ քույր-եղբայրներ
ԷգրեսԱբիգաԱբալԲելինա
ԷրիկաԷֆրամՎենյաԱբրամԱսեռնաԶաքԱգնյաԲեյնՄագնոլեա
ՋրեյքՋեյդենՋուլիաՋանինՋակոբ
Էրիկան և Էֆրամը հարազատ քույր-եղբայր են, Աբրամը, Ասեռնան և Ագնյան նրանց արյունակից քույր-եղբայրներն են, իսկ Բեյնը նրանց հետ չապրող խորթ եղբայրն է։
Ջուլիան և Ջանինը մեկ հորից և երկու հարազատ քույրերից են ծնվել, և այսպիսով գեների երեք-չորրորդ մասով արյունակից քույրեր են։ Ջեյդնը նրանց զարմիկն է, մինչդեռ Ջեյքը և Ջակոբը նրանց հեռու զարմիկներն են։
Ջրեյքը և Ջեյդենը մի մորից և երկու արյունակից հայրերից են ծնվել, և այսպիսով գեների երեք-չորրոդ մասով արյունակից եղբայրներ են, սակայն նրանց գենետիկական կապի փաստացի տոկոսը կազմում է 62,5%՝ 75%-ի փոխարեն։ Ջրեյքը և Ջակոբը հեռու զարմիկներ են։

Արյունակցություն և գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունակցությունը չափանիշն է մարդկանց սերտ ազգակցական կապի[16]։ Գենետիկ առնչությունը չափում է մարդու գեների քանակը։ Քանի որ բոլոր մարդկանց մոտ գեների ավելի քան 99%-ը նույնն է, արյունակցությունը միայն գեների փոքր մասի համար է լինում, որոնք տարբերվում են տարբեր մարդկանց միջև[17]։ Իսկ գեների ժառանգումը փոփոխական տարրեր է պարունակում[17], և այս երկու հասկացությունները տարբեր են[18]։ Արյունակցական կապը կիսով չափ նվազում է յուրաքանչյուր սերնդի վերարտադրողականության դեպքում իրենց ամենավերջին ընդհանուր նախնուց սկսած։ Քույր-եղբայրները 50% արյունակցական կապով են կապված, քանի որ միմյանցից երկու սերունդով են բաժանված (քույր/եղբայր-ծնող-քույր/եղբայյր), և ունեն երկու ընդհանուր ծնող՝ որպես ընդհանուր նախնիներ ():

Ոչ միանման երկվորյակը քույր-եղբայր է, այնուհետև 50%-ով արյունակցական կապ ունի[19]։ Դիզիգոտ երկվորյակները գենետիկորեն ավելի քիչ նման են, քան սովորական քույր-եղբայրները։ Քանի որ միանման երկվորյակները միևնույն զիգոտից են զարգանում, նրանց ամենավերջին ընդհանուր նախնին իրենք են։ Նրանք գենետիկորեն նույնական են և 100% արյունակից, քանի որ դրանք զրոյական սերունդներով են տարանջատվում ()[17]: Գիտնականների կողմից իրականացվել են երկվորյակների հետ կապված ուսումնասիրություններ՝ ուսումնասիրելու գենետիկայի և շրջակա միջավայրի դերը տարբեր հատկանիշների զարգացման գործում։ Նման ուսումնասիրությունները կատարվում են պարզելու, թե որքան հաճախ են միանման երկվորյակներն ունենում նույն վարքագիծը և համեմատում են՝ որքան հաճախ են դիզիգոտ երկվորյակներն ունենում նույն հատկանիշը։ Այլ ուսումնասիրությունների դեպքում երկվորյակները առանձին ընտանիքներում են մեծանում, և ուսումնասիրությունները համեմատում են միանման երկվորյակների միջև ընտանեկան միջավայրի կողմից վարքագծի փոխանցումը և ընդհանուր հատկանիշի առկայությունը։ Այս տեսակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անհատականության բնորոշ ժառանգական հատկանիշների համար գենետիկան էական դեր է խաղում ողջ կյանքի ընթացքում և նույնիսկ ավելի մեծ դեր վաղ տարիներին[20]։

Արյունակից քույր-եղբայրները 25%-ով արյունակցությամբ են կապված, քանի որ նրանք ունեն մեկ ընդհանուր ծնող և միմյանցից երկու սերունդով են բաժանված (): Հավանականությունը շատ քիչ է, որ երկու արյունակից քույր-եղբայրներ որևէ ընհանուր գեն կունենան, եթե իրենց ընդհանուր ծնողից նույն քրոմոսոմներից որևէ մեկը չժառանգեին։ Դա հնարավոր է հարազատ քույր-եղբայրների դեպքում, թեև ավելի քիչ հավանական է։ Բայց քանի որ հոմոլոգ քրոմոսոմները փոխանակում են գեները (մեյոզի ժամանակ քրոմոսոմների տրամախաչման հետևանքով) ձվաբջջի կամ սերմնաբջիջի զարգացման ընթացքում, այնուամենայնիվ, հավանականությունը, որ դա երբևէ իրականում տեղի ունենա, գործնականում բացակայում է[18]։

Անձն իր քրոջ-եղբոր հետ ավելին կարող է ունենալ քան սովորական արյունակցական կապը, եթե նրանց ծնողները ազգակցական են (ինբրեդինգի գործակիցը զրոյից բարձր է)։ Հետաքրքրական է, որ արյունակից քույր-եղբայրները կարող են ազգակցական լինել որպես «գեների երեք չորրորդ մասով արյունակից քույր-եղբայրներ» (արյունակից 3/8-ով), եթե նրանց ոչ ընդհանուր ծնողները ունեն 50% արյունակցական կապ։ Սա նշանակում է, որ ոչ ընդհանուր ծնողները կա՛մ քույր-եղբայրներ են, որոնք իրենց դարձնում են արյունակից զարմիկներ, կա՛մ ծնող ու երեխա՝ նրանց դարձնելով արյունակից հորաքույր-հորեղբայր և զարմուհի-զարմիկ[21]։

Ծննդյան հաջորդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդեր Սևերին Կրոյերի «Բենզոնի դուստրերը»
Բրազիլիայի կայսր Պեդրո II-ը իր քույրերի՝ արքայադուստր Ֆրանցիսկայի և Յանուարիայի հետ, 1839 թ.

Ծննդյան հաջորդականությունը մարդու դիրքն է ըստ տարիքի իր քույր-եղբայրների միջև։ Սովորաբար հետազոտողները քույր-եղբայրներին դասակարգում են որպես «ավագ», «միջնեկ» և «ամենափոքր» կամ պարզապես տարբերակում են «առաջնեկ» և «ավելի ուշ ծնված» երեխաներին։

Հանրամատչելի հոգեբանության և հանրամատչելի մշակույթի մեջ ընդունված է, որ ծննդյան հաջորդականությունը խորը և երկարատև ազդեցություն ունի հոգեբանական զարգացման և անհատականության վրա։ Օրինակ՝ նկատել են, որ առաջնեկները պահպանողական և ձգտող են, միջնեկները՝ բնածին հաշտարար, իսկ ամենափոքրերը՝ հմայիչ և մարդամոտ։ Չնայած հանրային սեփականությունում դրա տևական առկայությանը, ուսումնասիրությունները չեն կարողացել հետևողականորեն հստակ, վավերական և համոզիչ եզրակացություններ տալ։ Հետևաբար, գիտահոգեբանական շրջանում այն ստացել է կեղծ հոգեբանության կոչումը[22]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան կարգի տեսության և ուսումնասիրության հիմքում ընկած է Ֆրենսիս Գալթոնի (1822–1911) ծննդյան հաջորդականության և դիրքի տեսությունը և Ալֆրեդ Ադլերի (1870–1937) ծննդյան հաջորդականության և անհատականության բնութագրերի տեսությունը։

Գալթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Անգլիացի գիտնականներ. նրանց բնավորությունը և դաստիարակությունը» (1874) գրքում Գալթոնը նշել է, որ նշանավոր կոմպոզիտորներին ու գիտնականներին շատ են բնութագրում որպես առաջնեկներ[23]։ Նա տեսաբանել է երեք հիմնական պատճառ, թե ինչու են առաջնեկներն ընդհանուր առմամբ ավելի նշանավոր.

  1. Առաջնեկին տրվող ժառանգության իրավունք․ առաջնեկներին հասանելի է ծնողների ֆինանասական միջոցները՝ կրթությունը շարունակելու[23]։
  2. Առաջնեկներին ավելի մեծ պատասխանատվություն է տրվում, քան իրենց կրտսեր քույր-եղբայրներին և ծնողները նրանց որպես ընկեր են վերաբերվում[23]։
  3. Սուղ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքներում առաջնեկներին ավելի մեծ ուշադրություն և սնունդ է հատկացվում[23]։

Ադլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջնեկներ․ Ընտանիքը ղեկավարելու և առաջնորդելու դերերի կատարում, հնազանդություն ընթացակարգին և հիերարխիային։ Փնտրում և ներկայացնում են կարգը, կառուցվածքը և հավատարմությունը նորմերին և կանոններին։ Նրանք նպատակին ձգտող վարքագծի մաս են կազմում, քանի որ իրենց կյանքը կենտրոնացած է ձեռքբերումների և ձեռքբերումների թեմաների շուրջ։ Նրանք վախենում են հիերարխիայի վերին մասում իրենց դիրքի կորստից[24]։
  • Միջնեկներ․ Կարծես ընտանիքի աքսորյալներ են, քանի որ չունեն առաջնեկի առաջնահերթությունը և փոքրերի «ուշադրությունը գրավող թարմությունը»։ Այս երեխաները հաճախ մեծ ջանքեր են գործադրում իրենց քույր-եղբայրների հետ նույնականացնելու համար՝ փորձելով իրենց համար այլ և անհատականացված ինքնություն ստեղծել, քանի որ զգում են, որ իրենք «դուրս են քշվել» իրենց ընտանիքներից[24]։
  • Կրտսերներ. իրենց ավելի ձախողակ են զգում՝ համեմատած ավագ քույր-եղբայրների հետ, հաճախ ընկալվում են որպես ավելի քիչ ընդունակ կամ փորձառու, և, հետևաբար, փչանում են։ Այդ պատճառով նրանք հմուտ են ուրիշներին քծնելու/ փաղաքշելու մեջ՝ իրենց փոխարեն կամ իրենց համար ինչ-որ բան անելու։ Սա նպաստում է նրանց հանրաճանաչ և շփվող լինելու պատկերացմանը, քանի որ նրանք իրենց կարիքները բավարարելու համար ուշադրության են ձգտում[25]։

Ժամանակակից եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր ծննդյան հաջորդականության հետազոտության թերություններն ու անհամապատասխանությունները այն անհիմն են դարձնում։ Շատ դժվար է վերահսկել բացառապես ծննդյան հաջորդականության հետ կապված գործոնները, և, հետևաբար, ուսումնասիրությունների մեծ մասը տալիս է անորոշ արդյունքներ[24]։ Ծննդյան հաջորդականության տեսությունների մեջ ներառված է բնավորությունն ընդդեմ դաստիարակության բանավեճը։ Հերքվել է, որ ինչ-որ ներհատուկ բան կա նրանց ծնվելու հաջորդականության մեջ, և հետևաբար ստեղծում է նախապես սահմանված դեր։ Ծննդյան կարգը գենետիկ հիմք չունի[26]։

Սոցիալական փոխազդեցությունը, որը տեղի է ունենում ծննդյան հաջորդականության արդյունքում, այնուամենայնիվ, ամենաուշագրավն է։ Ավագ քույր-եղբայրները հաճախ դառնում են վարքագծի ցանկալի օրինակ, իսկ կրտսեր քույր-եղբայրները դառնում են սովորողներ և վերահսկվողներ։ Ավագ քույր-եղբայրները և՛ ճանաչողական, և՛ սոցիալական առումով զարգացման առավելություն ունեն։ Ծննդյան հաջորդականության դերը նույնպես մեծապես կախված է և տատանվում է ընտանեկան իրավիճակից։ Ընտանիքի չափը, քույր-եղբայր նույնականացումը, տարիքային տարբերությունը, օրինակ ծառայելը, դաստիարակության ձևերը, սեռը, դասը, ռասան և խառնվածքը բոլորը շփոթեցնող փոփոխականներ են, որոնք կարող են ազդել ծնունդների հատուկ կատեգորիաների վարքի և հետևաբար ընկալվող վարքագծի վրա[27]։ Ծննդյան հաջորդականության վերաբերյալ հետազոտությունը, այնուամենայնիվ, ավելի ուժեղ հարաբերակցություններ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր կարողությունները և ֆիզիկական առանձնահատկությունները, բայց, հավանաբար, պայմանավորված են այլ գործոններով, բացառությամբ ծննդյան իրական դիրքի։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ առաջնեկ երեխաների մոտ միջինում մի փոքր ավելի բարձր է մտավոր զարգմացման գործակիցը, քան ավելի ուշ ծնված երեխաների մոտ[28]։ Այնուամենայնիվ, այլ հետազոտություններ նման արդյունք չեն ունենում[29]։ Պարզվել է, որ առաջնեկները երեք միավորով ավելի են քան միջնեկները, և որ ընտանիքում ավելի վաղ ծնված երեխաները միջինում ավելի բարձրահասակ են և ավելի ուշ ծնվածների համեմատ ավելի ծանրակշիռ են[22]։ Այնուամենայնիվ, անհնար է ընդհանրացնել ծննդյան հաջորդականության բնութագրերը և դրանք համընդհանուր կիրառել այդ ենթախմբի բոլոր անհատների համար։

Ժամանակակից բացատրություններ մտավոր զարգացման գործակցի տեսությունների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեսուրսների նոսրացման մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

(Բլեյք, 1981) ներկայացնում է մտավոր զարգացման գործակցի թեստերում ավագ քույր-եղբայրների ավելի բարձր միավորների երեք հնարավոր պատճառ[23]։

  1. Ծնողների ռեսուրսները սահմանափակ են, առաջնեկ երեխաները լիարժեք և առաջնային հասանելիություն են ստանում այդ ռեսուրսներից[23]։
  2. Ընտանիքում երեխաների թիվը որքան մեծանում է, այնքան ռեսուրսներն ավելի շատ պետք է կիսվեն[23]։
  3. Այս ծնողական ռեսուրսները կարևոր ազդեցություն ունեն երեխայի կրթական հաջողությունների վրա[23]։
Միաձուլման մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Զայոնցն ներկայացնում էր, որ ընտանիքում ինտելեկտուալ միջավայրը մշտապես փոփոխվում է երեք գործոնների պատճառով, և, հետևաբար, ավելի թույլատրելի է առաջնեկ երեխաների ինտելեկտուալ առաջընթացի համար[23]։

  1. Առաջնեկները կարիք չունեն կիսելու ծնողների ուշադրությունը և կլանելու ծնողների ողջ ուշադրությունը։ Ընտանիքում մյուս քույր-եղբայրները սահմանափակում են նրանցից յուրաքանչյուրին հասանելիք ուշադրությունը[23]։
  2. Առաջնեկներն ավելի են առնչվում մեծահասակների լեզվին։ Նրանցից հետո ծնվածներն առնչվում են իրենց ավագ եղբայրների և քույրերի ավելի քիչ հասուն խոսքին[23]։
  3. Առաջնեկները և ավագ քույր-եղբայրները պետք է պատասխանեն հարցերին և բացատրեն կրտսեր քույր-եղբայրներին՝ հանդես գալով որպես դաստիարակ։ Սա զարգացնում է նրանց տեղեկատվության և լեզվական հմտությունների ճանաչողական գործընթացը[23]։

1996 թվականին ծննդյան հաջորդականության հիմքում ընկած գիտության նկատմամբ կրկին հետաքրքրություն է առաջանում, երբ լույս է տեսնում Ֆրենկ Սալոուեյի «Ծնվել է ապստամբելու համար» գիրքը։ Այս գրքում Սալոուեյը պնդում է, որ առաջնեկներն ավելի բարեխիղճ են, ավելի սոցիալապես գերիշխող, ավելի քիչ դուրեկան և ավելի քիչ բաց նոր գաղափարների համար՝ համեմատած ավելի ուշ ծնվածների հետ։ Թեև թվացյալ փորձնական և ակադեմիական է, քանի որ ամբողջ գրքում բազմաթիվ ուսումնասիրություններ են առաջ քաշված, այն դեռ հաճախ քննադատության է արժանանում լինելով քույր-եղբայրների և ծննդյան հաջորդականության ամբողջ պատկերի կողմնակալ և թերի նկարագրություն։ Քանի որ դա վեպ է, ամբողջ ընթացքում առաջարկված հետազոտություններն ու տեսությունները քննադատության և մասնագիտական եզրակացության չեն արժանացել այլ գիտնականների կողմից մինչև դրա հրատարակումը[30]։ Գրական ակնարկները, որոնք բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել և փորձել են վերահսկել շփոթեցնող փոփոխականները, հակված են պարզելու ծննդյան հաջորդականության ունեցած նվազագույն ազդեցությունը անհատականության վրա[31][32]։ Գիտական գրականության իր վերանայման ժամանակ Ջուդիթ Ռիչ Հարիսը ենթադրում է, որ ծննդյան հաջորդականության հետևանքները կարող են գոյություն ունենալ ընտանիքի ծագման համատեքստում, բայց դրանք անհատականության կայուն ասպեկտներ չեն[33]։

Գործնականում ծննդյան հաջորդականության կանոնավոր հետազոտությունը մարտահրավեր է, քանի որ դժվար է վերահսկել բոլոր այն փոփոխականները, որոնք վիճակագրորեն կապված են ծննդյան հաջորդականության հետ։ Օրինակ, մեծ ընտանիքները սովորաբար ավելի ցածր են սոցիալ-տնտեսական կարգավիճակով, քան փոքր ընտանիքները, ուստի երրորդ ծնված երեխաները առաջնեկների համեմատ ավելի հավանական է՝ ավելի աղքատ ընտանիքներից են։ Երեխաների ծննդյան միջև հեռավորությունը, դաստիարակության ձևը և սեռը լրացուցիչ փոփոխականներ են, որոնք պետք է հաշվի առնել։

Ռեգրեսիվ վարքագիծ ծննդյան ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինը և նրա եղբայրները
Չորս քույրեր (Ֆրանկ Յուջին, մոտ 1900 թ.)

Նոր երեխայի ծնունդը սթրեսային է հատկապես առաջնեկների և մյուս քույր-եղբայրների համար, որոնք 3-5 տարեկան են։ Ռեգրեսիվ վարքագիծըև ագրեսիվ վարքագիծը, ինչպես օրինակ երեխային կոպիտ վերաբերվելը, կարելի է հանդիպել։ Համարում են՝ այս բոլոր ախտանիշները 3-5 տարեկան երեխաների համար բնորոշ և զարգացման համար համապատասխան։ Թեև որոշները կարելի է կանխել, մնացածը կարող է բարելավվել մի քանի ամսվա ընթացքում։ Ռեգրեսիվ վարքագիծը կարող է ներառել շշի պահանջը, մատը ծծելը, տաքդիր կրելու խնդրանքը (չնայած նրան կարիքները զսպելուն սովորացնելու փորձերին) կամ անվտանգության ծածկոց կրելու խնդրանքը։

Ռեգրեսիվ վարքագիծը երեխայի կեղմից ծնողների սերն ու ուշադրությունը պահանջող ձևերից է։

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան առաջարկում է, որ բողոքելու կամ երեխաներին կարգադրելու՝ իրենց տարիքին համապատասխան պահվածք դրսևորեն, փոխարենը ծնողները պետք է պարզապես կատարեն իրենց խնդրանքները՝ առանց վրդովվելու։ Տուժած երեխաները շուտով կվերադառնան իրենց սովորական առօրյային, երբ հասկանան, որ իրենք այժմ նույնքան կարևոր տեղ ունեն ընտանիքում, որքան նոր քույր-եղբայրը։ Վարքագծի մեծ մասը կարող է բարելավվել մի քանի ամսվա ընթացքում։

Միչիգանի համալսարանի առողջապահական համակարգը տեղեկացնում է, որ ռեգրեսիվ վարքագծի դեպքերի մեծ մասը մեղմ է և միանգամայն նորմալ։ Այնուամենայնիվ, այն խորհուրդ է տալիս ծնողներին դիմել մանկաբույժի կամ մանկական հոգեբանի, եթե մեծ երեխան փորձում է վնասել փոքր երեխային, եթե ռեգրեսիվ վարքագիծը չի բարելավվում 2 կամ 3 ամսվա ընթացքում, կամ եթե ծնողները այլ հարցեր կամ մտահոգություններ ունեն։

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Քոքբերնի և նրա երեք ավագ որդիների դիմանկարը (1773–1775) Ջոշուա Ռեյնոլդսի կողմից

«Քույր-եղբայր մրցակցությունը» քույր-եղբայրների միջև մրցակցության կամ թշնամանքի տեսակ է։ Այն հատկապես ինտենսիվ է լինում, երբ երեխաները տարիքով շատ մոտ են կամ նույն սեռին[34]։ Քույր-եղբայր մրցակցությունը կարող է ագրեսիա պարունակել, այնուամենայնիվ, դա նույնը չէ, ինչ քրոջ-եղբոր նկատմամբ բռնությունը, երբ մի երեխա զոհ է դառնում մյուսին։

Քույր-եղբայրների մրցակցությունը սովորաբար սկսվում է երկրորդ երեխայի ծնունդից անմիջապես հետո կամ դրանից առաջ։ Չնայած քույր-եղբայրները դեռ կսիրեն միմյանց, երբեմն նրանք վիճում ու չարանում են միմյանց նկատմամբ[35]։ Երեխաները 1 տարեկանից սկսած զգայուն ենդառնում ծնողների վերաբերմունքի փոփոխությունների նկատմամբ և 3 տարեկանում նրանք ունեն ընտանեկան կանոնների բարդ ընկալում և կարող են գնահատել իրենց՝ կապված իրենց քույր-եղբայրների հետ[1]։ Քույր-եղբայրների միջև մրցակցությունը հաճախ շարունակվում է մանկության ընթացքում և կարող է շատ հիասթափեցնող և սթրեսային լինել ծնողների համար[36]։ Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ 10-15 տարիքային խումբը նշել է քույր-եղբայրների միջև մրցակցության ամենաբարձր մակարդակը[37]։ Քույր-եղբայրների միջև մրցակցությունը կարող է շարունակվել մինչև չափահաս դառնալը, իսկ քույր-եղբայրների միջև հարաբերությունները կարող են կտրուկ փոխվել տարիների ընթացքում։ Չափահասների մոտ մեկ երրորդը նկարագրում է իրենց հարաբերությունները քույր-եղբայրների հետ որպես մրցակից կամ հեռու ազգական։ Այնուամենայնիվ, մրցակցությունը հաճախ նվազում է ժամանակի ընթացքում, և 60 տարեկանից բարձր քույր-եղբայրների առնվազն 80%-ը վայելում է սերտ հարաբերությունների մեջ են[1]։

Ընտանիքի յուրաքանչյուր երեխա մրցում է սահմանել, թե ովքեր են իրենք որպես անձ և ցանկանում են ցույց տալ, որ առանձնացված են իրենց քույր-եղբայրներից։ Քույր-եղբայրների մրցակցությունը մեծանում է, երբ երեխաները զգում են, որ իրենց ծնողների ուշադրությունը անհավասար է, որտեղ ծնողների և երեխաների կյանքում սթրես կա, և որտեղ կռիվն ընտանիքն ընդունում է որպես կոնֆլիկտների լուծման միջոց[36]։ Զիգմունդ Ֆրոյդը քույր-եղբայր հարաբերությունները տեսնում էր որպես Էդիպյան բարդույթի ընդլայնում, որտեղ եղբայրները մրցակցում էին իրենց մոր ուշադրության համար, իսկ քույրերը՝ հոր ուշադրության համար[38]։ Էվոլյուցիոն հոգեբանները բացատրում են քույր-եղբայրների մրցակցությունը ծնողների ներդրումների և հարազատների ընտրության տեսանկյունից. ծնողը հակված է ռեսուրսները հավասարապես տարածել ընտանիքի բոլոր երեխաների միջև, բայց երեխան ռեսուրսների մեծ մասն է ցանկանում իր իսկ համար[37]։

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանդը մեկ էմոցիա չէ։ Խանդոտ փոխազդեցության մեջ արտահայտված հիմնական հույզերն են վախը, զայրույթը, մխիթարանքը, տխրությունը և անհանգստությունը[39]։ Խանդը տեղի է ունենում հարաբերությունների սոցիալական եռանկյունու մեջ, որը երրորդ անձ չի պահանջում։ Սոցիալական եռանկյունին ներառում է խանդոտ անհատի և ծնողի միջև փոխհարաբերությունները, ծնողի և մրցակցի միջև հարաբերությունները և խանդոտ անհատի և մրցակցի միջև հարաբերությունները[39]։

Նորածին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնեկների կապվածությունը ծնողների հետ ուղղակիորեն կապված է նրանց խանդոտ պահվածքի հետ։ Վոլինգի կողմից իրականացված ուսումնասիրության մեջ երեխաների չորս դասեր են նույնականացվել՝ հիմնվելով նորածին քույր-եղբայրների և ծնողների փոխհարաբերությունների նկատմամբ նրանց խանդի տարբեր արձագանքների վրա։ Նորությանը հարմարվող երեխաներ․ երեխաների 60%-ը այս դասին է պատկանում[39]։ Այս երեխաները ուշադիր հետևում են, թե ինչպես են իրենց ծնողները շփվում իրենց նորածին քրոջ-եղբոր հետ, դրականորեն են մոտենում նրանց և երբեմն միանում շփմանը[39]։ Նրանք վարքագծային ավելի քիչ խնդիրներ են ցուցաբերում նոր ծննդաբերությանը հաջորդող ամիսներին և չեն դրսևորում խնդրահարույց վարքագիծ ծնող-մանուկ փոխազդեցության ընթացքում[39]։ Այս երեխաները համարվում են ապահով, քանի որ նրանք վարվում են այնպես, ինչպես ակնկալվում է, որ երեխան վարվի ծանոթ տնային միջավայրում, որտեղ իրենց ծնողները ներկա են որպես շրջակա միջավայրը ուսումնասիրելու ապահով հիմքեր[39]։ Հարաբերությունից խուսափող երեխաներ․ Երեխաների 30%-ը այս դասին է պատկանում[39]։ Այս երեխաները ուշադիր հետևում են ծնող-երեխա փոխազդեցությանը և ավելի քիչ հավանական է մոտենան նորածնին և ծնողին։ Նրանք ցանկանում են ուսումնասիրել նոր միջավայրը, քանի որ հակված են քիչ մխիթարություն փնտրել իրենց ծնողներից[39]։ Անհանգիստ ու «վզին փաթաթվող» երեխաներ․ Երեխաների 6%-ն այս դասի մեջ է մտնում։ Այս երեխաները մեծ հետաքրքրություն ունեն ծնող-երեխա փոխազդեցության նկատմամբ և մեծ ցանկություն ունեն մոտիկություն և շփում փնտրելու ծնողի հետ, իսկ երբեմն էլ ներխուժում են ծնող-երեխա փոխազդեցությունը[39]։ Հարձակողական երեխաներ․ Այս դասին է պատկանում երեխաների 2,7%-ը[39]։ Այս երեխաները էմոցիոնալ առումով ռեակտիվ են և ագրեսիվ։ Նրանք դժվարանում են կարգավորել իրենց բացասական հույզերը և, ամենայն հավանականությամբ, այն մարմնավորվում է որպես բացասական վարք նորածնի շուրջը[39]։

Ծնողի ունեցած ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաներն ավելի շատ խանդում են նորածինների և իրենց մայրերի փոխհարաբերություններին, քան նորածինների և նրանց հայրերինը[39]։ Սա տրամաբանական է, քանի որ մինչև նորածնի ծնունդը առաջնեկը մայրը նրա առաջին խնամակալն էր և միայն նրա։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ երեխաները ավելի քիչ խանդ են ցուցաբերում հայր-նորածին փոխհարաբերությունների նկատմամբ, քանի որ հայրերը հակված են պատժելու բացասական էմոցիաներըև ավելի քիչ հանդուրժող են, քան փաղաքշող և ակնհայտ անհանգիստ մայրերը, թեև դժվար է ընդհանրացնել[39]։

Երեխաները, որոնք ունեն ավելի լավ ամուսնական հարաբերություններ ունեցող ծնողներ, ավելի լավ են կարգավորում իրենց խանդի հույզերը[39]։ Ավելի հավանական է՝ երեխաներն իրենց խանդն արտահայտում են, երբ ծնողներն իրենց ուշադրությունն են ուղղում եղբոր կամ քրոջ վրա, ի տարբերություն այն դեպքերի, երբ ծնողները միայն շփվում են նրանց հետ[39]։ Ծնողները, որոնք ներգրավված են լավ ամուսնական հարաբերության մեջ, օգնում են իրենց երեխաներին հարմարվողականորեն հաղթահարել խանդը։ Նրանք դա անում են՝ մոդելավորելով խնդիրների լուծման և կոնֆլիկտների լուծում իրենց երեխաների համար։ Նաև ավելի քիչ հավանական է, որ երեխաները խանդի զգացումներ ունենան, երբ նրանք ապրում են մի տանը, որտեղ ընտանիքում բոլորը սեր և երջանկություն տածում միմյանց հանդեպ[39]։

Ենթադրելի տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերությունների վերաբերյալ ենթադրելի տեսությունները կապված են այն ձևերի հետ, թե ինչպես են երեխաները մտածում ռազմավարությունների մասին նոր իրավիճակի հետ գործ ունենալու համար։ Երեխաները կարող են դասվել ենթադրելի տեսության երկու դասի. նանք կարող են լինել ոչ կայուն տեսաբաններ և կարծում են, որ կարող են ազդել իրավիճակների և մարդկանց փոփոխության վրա։ Որպես այլընտրանք, նրանք կարող են լինել կայուն տեսաբաններ, հավատալով՝ իրավիճակները և մարդիկ փոփոխական չեն[40]։ Այս ենթադրելի համոզմունքները որոշում են և՛ նրանց խանդի զգացմունքների ինտենսիվությունը, և՛ որքան երկար են տևում այդ խանդի զգացումները[40]։ Ոչ կայուն տեսաբանները ներգրավող վարքագիծ են դրսևորում, ինչպես օրինակ՝ շփվել ծնողի կամ եղբոր կամ քրոջ հետ՝ փորձելով բարելավել իրավիճակը[40]։ Նրանք հակված են ավելի ինտենսիվ և երկարատև խանդի զգացումներ ունենալ, քանի որ նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում իրավիճակի մասին խորհելու և այն ավելի լավը դարձնելու ուղիներ ստեղծելու համար[40]։ Կայուն տեսաբանները ներգրավող վարքագիծ չեն դրսևորում, օրինակ՝ հետ են քաշվում են իրենց սենյակ, քանի որ կարծում են, որ իրենց գործողություններից ոչ մեկը վատ կամ լավ ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա[40]։ Նրանք հակված են ավելի քիչ ինտենսիվ և կարճատև խանդի զգացումներ ունենալ, քան կայուն տեսաբանները[40]։

Տարիքային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ երեխաները հակված են ավելի քիչ խանդոտ լինել, քան իրենց կրտսեր քույր-եղբայրը[39]։ Դա պայմանավորված է նրանց կարողությամբ՝ մտավոր կերպով մշակել սոցիալական իրավիճակը այնպես, որ նրանց ավելի դրական, կարեկցող զգացումներ տա իրենց կրտսեր եղբոր կամ քրոջ նկատմամբ[39]։ Ավագ երեխաներն ավելի լավ են կարողանում հաղթահարել իրենց խանդի զգացումները իրենց կրտսեր եղբոր կամ քրոջ հանդեպ՝ շնորհիվ ծնողի և կրտսեր եղբոր միջև անհրաժեշտ հարաբերությունների ըմբռնման[39]։ Ավագ երեխաները միայնակ նաև ավելի լավ են կարգավորում իրենց զգացմունքները և ավելի քիչ կախված են իրենց խնամողներից, ի տարբերություն իրենց կրտսեր եղբայրների և քույրերի[39]։ Կրտսեր քույր-եղբայրների խանդի զգացմունքները հաղթահարվում են զայրույթի զգացումներով[39]։ Կրտսեր երեխայի և ավագ երեխայի հարաբերությունների որակը նույնպես խանդի գործոն է, քանի որ որքան լավ են հարաբերությունները, այնքան քիչ են առաջանում խանդի զգացումներ և հակառակը[39]։

Կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-եղբայրների կոնֆլիկտը համատարած է և հաճախ կարևորություն չի տրվում որպես եղբայրների կամ քույրերի դինամիկայի ընդունված մաս համարելով։ Չնայած կոնֆլիկտների լայն տեսականիին, որոնցում հաճախ ներգրավված են քույր-եղբայրները, քույր-եղբայրների կոնֆլիկտները կարելի է խմբավորել երկու ավելի լայն դասերի[41]։ Առաջին դասը հավասարության կամ արդարության համար հակամարտությունն է։ Տարածված է տեսնել քույր-եղբայրների, ովքեր կարծում են, որ իրենց եղբորը կամ քրոջը հավանում են ուսուցիչները, հասակակիցները կամ հատկապես ծնողները։ Իրականում տարածված է տեսնել քույր-եղբայրներին, որոնք երկուսն էլ կարծում են, որ իրենց ծնողները նախընտրում են մյուս եղբորը կամ քրոջը։ Կոնֆլիկտի այս դասի մեջ են մտնում նաև ռեսուրսների բաժանման մեջ ընդունված անհավասարությունները, ինչպիսիք են, թե ով է ավելի շատ քաղցրեղեն ստացել։ Կոնֆլիկտի այս ձևը, կարծես, ավելի տարածված է կրտսեր եղբոր կամ քրոջ մոտ[41]։

Կոնֆլիկտների երկրորդ դասը ներառում է երեխայի ընդունված անձնական տիրույթ ներխուժելը նրանց եղբոր կամ քրոջ կողմից։ Այս տեսակի կոնֆլիկտի օրինակն այն է, երբ երեխան մտնում է իր եղբոր կամ եղբոր սենյակ, երբ նրանց չեն սպասում, կամ երբ երեխան անցնում է իր քրոջ կամ եղբոր մոտ մեքենայի մեջ երկար ճանապարհորդության ժամանակ։ Այս տեսակի կոնֆլիկտները, թվում է, ավելի կարևոր են ավագ եղբայրների և քույրերի համար՝ անկախության մեծ ցանկության պատճառով[41]։

Ջերմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-եղբայր ջերմությունը տերմին է, որը ցույց է տալիս քույր-եղբայրների միջև ջերմության և ընկերակցության աստիճանը։ Քրոջ ամ եղբոր ջերմությունը կարծես թե ազդում է մյուս քույր-եղբայրների վրա։ Ավելի ուժեղ քույր-եղբայր ջերմությունը կապված է ավելի լավ սոցիալական հմտության և ավելի բարձր սոցիալական իրավասության հետ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ առկա է քույր-եղբայրների միջև կոնֆլիկտների բարձր մակարդակ, եթե առկա է նաև քույր-եղբայր ջերմության բարձր մակարդակ, ապա սոցիալական հմտություններն ու իրավասությունը մնում են անփոփոխ[42]։

Կոնֆլիկտների բացասական հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-եղբայր ֆիզիկական կոնֆլիկտ

Այն խոսքը, որ մարդիկ «կռվում են ինչպես քույրն ու եղբայրը», ցույց է տալիս, թե որքան ուժեղ կարող է լինել եղբայրների կամ քույրերի միջև կոնֆլիկտը, և թե որքան լավ են ճանաչում քույր-եղբայրների վեճերը։ Չնայած այն բանին, թե որքան լայնորեն ընդունված կարող են լինել այս վեճերը, քույր-եղբայրների կոնֆլիկտը կարող է մի քանի ազդեցություն ունենալ քույր-եղբայր զույգի վրա։ Ցույց է տրվել, որ քույր-եղբայրների միջև կոնֆլիկտի աճը կապված է քույր-եղբայրների անհանգստության և դեպրեսիայի ավելի բարձր մակարդակների հետ, ինչպես նաև ինքնագնահատականի և ակադեմիական իրավասության ցածր մակարդակների հետ։ Բացի այդ, քույր-եղբայր ջերմությունը պաշտպանող գործոն չէ անհանգստության, դեպրեսիայի, ինքնագնահատականի պակասի և ակադեմիական իրավասության ցածր մակարդակի բացասական հետևանքների համար։ Սա նշանակում է, որ քույր-եղբայր ջերմությունը չի հակազդում այդ բացասական ազդեցություններին[42]։ Քույր-եղբայր կոնֆլիկտը կապված է նաև ավելի ռիսկային վարքագծի աճի հետ, ներառյալ՝ ծխախոտ ծխելը, դասերի օրեր բաց թողնելը, ոստիկանության հետ առնչվելը և այլ վարքագծեր կովկասյան քույր-եղբայր զույգերում, բացառությամբ կրտսեր քույր-եղբայրների և առաջնեկների։ Բացառությամբ ավագ եղբոր, այս քույր-եղբայր զույգի կոնֆլիկտը դրականորեն փոխկապակցված է ռիսկային վարքագծի հետ, հետևաբար քույր-եղբայր կոնֆլիկտը կարող է ռիսկի գործոն լինել վարքագծային խնդիրների համար[43]։ Ուսումնասիրությունն այն մասին, թե ինչ է եղել կռվի թեման (ներխուժում անձնական տիրույթ կամ անհավասարություն) նույնպես ցույց է տալիս, որ կռվի թեման կարող է արդյունք ունենալ կոնֆլիկտի հետևանքների վրա։ Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անձնական տիրույթի շուրջ քույր-եղբայր կոնֆլիկտը կապված է ինքնագնահատականի ցածր մակարդակների հետ, և ընկալվող անհավասարությունների շուրջ քրոջ ու եղբոր միջև կոնֆլիկտը կարծես ավելի շատ կապված է դեպրեսիվ ախտանիշների հետ։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ ավելի մեծ դեպրեսիվ և տագնապային ախտանշանները կապված են նաև քույր-եղբայրների միջև ավելի հաճախակի կոնֆլիկտի և ավելի ինտենսիվ քույր-եղբայրների միջև[41]։

Ծնողների կողմից օգտագործվող կոնֆլիկտերի կարգավորման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների կոնֆլիկտները կառավարելու համար ծնողների կողմից օգտագործվող մեթոդը ներառում է ծնողների չմիջամտելը, երեխայի վրա կենտրոնացած ծնողական միջամտության ռազմավարությունները և ավելի հազվադեպ՝ քույր-եղբայրների միջև ֆիզիկական կոնֆլիկտի խրախուսումը։ Ծնողների չմիջամտելը ներառում էր մեթոդներ, որոնցում ծնողն անտեսում է քույր-եղբայրների կոնֆլիկտը և թույլ է տալիս նրանց լուծել այն իրենց միջև՝ առանց դրսի միջամտության։ Որոշ դեպքերում այս մեթոդը ընտրվում է այն իրավիճակներից խուսափելու համար, երբ ծնողը որոշում է, թե որ քույրը թեեղբայրն է ճիշտ և կարող է նախընտրել մեկ եղբորը կամ քրոջը մյուսի նկատմամբ, սակայն, հետևելով այս մեթոդին, ծնողը կարող է զոհաբերել երեխաներին ուսուցանելու հնարավորությունը՝ ինչպես հաղթահարել կոնֆլիկտը։ Երեխաների վրա հիմնված ծնողական միջամտությունները ներառում են մեթոդներ, որոնցում ծնողը միջնորդում է երկու երեխաների միջև վեճը և օգնում նրանց համաձայնության գալ։ Օգտագործելով այս մեթոդը՝ ծնողները կարող են օգնել մոդելավորել, թե ինչպես կարող են երեխաները հետագայում վարվել կոնֆլիկտների հետ. այնուամենայնիվ, ծնողները պետք է խուսափեն երեխաներին արդյունքը թելադրելուց և համոզվեն, որ նրանք միջնորդում են վեճում առաջարկություններ անելով, թույլ տալով երեխաներին որոշել արդյունքը։ Սա կարող է հատկապես կարևոր լինել, երբ երեխաներից մի քանիսն ունեն աուտիզմ[44]։ Մեթոդները, որոնցում ծնողները խրախուսում են եղբայրների և քույրերի միջև ֆիզիկական ագրեսիան, կարող են ընտրվել ծնողների կողմից՝ օգնելու երեխաներին ապագայում ագրեսիայի դեմ պայքարելու համար, սակայն այս մեթոդը, ըստ երևույթին, արդյունավետ չէ, քանի որ այն կապված է երեխաների միջև կոնֆլիկտների ավելի մեծ մակարդակի հետ։ Ծնողների չմիջամտելը նույնպես կապված է քույր-եղբայրների միջև կոնֆլիկտի ավելի բարձր մակարդակի ևքույր-եղբայրների ջերմության ցածր մակարդակի հետ։ Երևում է, որ երեխայի վրա կենտրոնացած ծնողների միջամտությունները լավագույն ազդեցությունն են ունենում քույր-եղբայր հարաբերությունների վրա՝ կապված քույր-եղբայր ջերմության ավելի մեծ մակարդակների և քույր-եղբայրների միջև կոնֆլիկտի ցածր մակարդակների հետ[45]։

Քրոջ կամ եղբոր առկայության երկարատև արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայնակ երեխաների և քույր-եղբայր ունեցող երեխաների սոցիալական հմտությունների և անհատականության տարբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ քրոջ կամ եղբոր առկայությունը որևէ ազդեցություն չի թողնում երեխայի՝ որպես մեծահասակի վրա[46]։

Գենդերային դերերը երեխաների և ծնողների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-Եղբայրների, հատկապես տարբեր սեռի քույր-եղբայրների միջև միշտ եղել են որոշ տարբերություններ։ Հաճախ տարբեր սեռի քույր-եղբայրները կարող են անարդար համարել որոշ բաներ, քանի որ նրանց եղբորը կամ քրոջը թույլատրվում է որոշակի բաներ անել՝ ելնելով իրենց սեռից, մինչդեռ նրանք ստիպված են լինում անել ավելի քիչ զվարճալի կամ պարզապես այլ բան։ Մաքհեյլը և նրա գործընկերը երկայնական հետազոտություն են անցկացրել՝ օգտագործելով միջին տարիքի երեխաներ և դիտարկել են այն ձևը, որով ծնողները նպաստում են իրենց երեխաների կարծրատիպային վերաբերմունքին։ Իրենց ուսումնասիրության ընթացքում փորձարարները վերլուծել են երկու տարբեր տիպի ընտանիքներ՝ մեկում նույն սեռի քույր-եղբայրներն, իսկ մյուսները՝ տարբեր սեռի քույրեղբայրների, ինչպես նաև երեխաների ծննդյան հաջորդականությունը[47]։ Փորձարարները պարզել են, որ այն տներում, որտեղ կային խառը սեռերի երեխաներ, և հայրը կրում էր ավանդական արժեքներ, երեխաները նույնպես կրում էին ավանդական արժեքներ և, հետևաբար, խաղում էին նաև գենդերային դերեր տանը[47]։ Ի հակադրություն, այն տներում, որտեղ հայրը ավանդական արժեքներ չէր կրում, տնային գործերն ավելի հավասար էին բաժանվում նրա երեխաների միջև[47]։ Այնուամենայնիվ, եթե հայրերը երկու արու զավակ ունենային, կրտսեր տղանհակված էր ավելի շատ օգնելու տնային գործերում, բայց երբ նա կհասներ իր պատանեկության տարիներին, կրտսեր երեխան դադարում էր նույնքան օգտակար լինել տանը։ Այնուամենայնիվ, կրթությունը կարող է շփոթեցնել ինչպես հոր վերաբերմունքի, այնպես էլ քույր-եղբայրների վարքի վրա, և մոր վերաբերմունքը նկատելի ազդեցություն չի ունեցել[47]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jeffrey Kluger (2012). The Sibling Effect: What the Bonds Among Brothers and Sisters Reveal About Us. ISBN 978-1594486111.
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Sister» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 25 (11th ed.). Cambridge University Press. էջ 160.
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Brother» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 04 (11th ed.). Cambridge University Press. էջ 651.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mersky Leder, Jane (Jan–Feb 1993). «Adult Sibling Rivalry». Psychology Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. «First, Second and Third Degree Relative». www.bcbst.com. BlueCross BlueShield of Tennessee, Inc.
  3. «CONSANGUINITY / AFFINITY CHART» (PDF). University of Alabama at Birmingham.
  4. Pearson, Karl; Lee, Alice (1903). «On the laws of inheritance in man». Biometrika. 2 (4): 369. doi:10.2307/2331507. JSTOR 2331507. «These [calculations] will enable us... to predict the probable character in any individual from a knowledge of one or more parents or brethren ("siblings," = brothers or sisters).»
  5. Elizabeth Grace Wang. «Gone But Not Forgotten: Persistence and Revival in the History of English Word Loss» (PDF). էջեր 35–36. «The primary word under consideration in this chapter is sibling, which during the Old English period referred simply to a relation, not necessarily to a brother or sister, as in the modern use of the term. The last recorded use in the Oxford English Dictionary in the relative sense is in 1425. There are no records at all of the word for the next 500 years, although its derivational base sib remained in use throughout those years. It was in fact the term sib which, when employed specifically in the fields of anthropology and genetics, gave rise to the readoption of sibling. Sibling, in the narrower modern sense of describing the relationship between two people sharing a common parent, filled a semantic gap in the English lexicon, as there previously was no term to describe the fraternal relationship that did not specify gender. It is clear from early uses of sibling in the 20th century that the writer did not expect the reader to be familiar with the word, as the translator's note from a German eugenics book, Human Heredity explains, 'The word "sib" or "sibling" is coming into use in genetics in the English-speaking world, as an equivalent of the convenient German term "Geschwister" and as a general name for all children born of the same parents, that is to say, to denote brothers and sisters without distinction of sex.' (Baur 1931: 508 in sibling, OED). Likewise, an article in the journal Biometrika from 1903 contains the clarification, '"siblings"=brothers or sisters,' when employing the term. Thus we observe an interesting phenomenon of a native English word being reintroduced to native English speakers, who clearly have no knowledge of it.»
  6. Hayashi, C; Mikami, H; Nishihara, R; Maeda, C; Hayakawa, K (2014). «The relationship between twin language, twins' close ties, and social competence». Twin Research and Human Genetics. 17 (1): 27–37. doi:10.1017/thg.2013.83. PMID 24330841. S2CID 31514697.
  7. Fla. Stat. s. 732.105.
  8. Graffelman, Jan; Galván Femenía, Iván; de Cid, Rafael; Barceló Vidal, Carles (2019). «A Log-Ratio Biplot Approach for Exploring Genetic Relatedness Based on Identity by State». Frontiers in Genetics (English). 10: 341. doi:10.3389/fgene.2019.00341. ISSN 1664-8021. PMC 6491861. PMID 31068965.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Galván-Femenía, Iván; Barceló-Vidal, Carles; Sumoy, Lauro; Moreno, Victor; de Cid, Rafael; Graffelman, Jan (2021 թ․ հունվարի 15). «A likelihood ratio approach for identifying three-quarter siblings in genetic databases». Heredity (անգլերեն). 126 (3): 537–547. doi:10.1038/s41437-020-00392-8. ISSN 1365-2540. PMC 8027836. PMID 33452467.
  10. Jolly, Alice (2017 թ․ հունվարի 21). «Donor siblings: do the ties of blood matter?». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին – via www.theguardian.com.
  11. «What It's Like To... Find Out You Have 40 Brothers and Sisters». Vancouver Magazine. 2019 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «foster brother». dictionary.cambridge.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  13. «Foster sister definition and meaning | Collins English Dictionary». www.collinsdictionary.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  14. «Sibling Issues in Foster Care and Adoption» (PDF). Child Welfare Information Gateway. U.S. Department of Health and Human Services. June 2019.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Butterfield, Janelle (2013 թ․ դեկտեմբերի 28). «She's my sister from another mister! | Janelle Butterfield». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. nivens (2015 թ․ հունվարի 9). «Consanguinity». Adoption Medicine Clinic – University of Minnesota (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  17. 17,0 17,1 17,2 Dr. Shafer, Aaron. «Understanding genetics». The Tech. Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. 18,0 18,1 Dr. Starr, Barry (2013 թ․ սեպտեմբերի 5). «Why half siblings share 25% of their DNA – Understanding». The Tech. Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  19. «Coefficient of relationship – ISOGG Wiki». isogg.org. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  20. Plomin, R; Pederson, N.L.; McClearn, G.E.; Nesselroade, J.R.; Bergeman, C.S. (1988). «EAS temperaments during the last half of the life span: Twins reared apart and twins reared together». Psychology and Aging. 3 (1): 43–50. doi:10.1037/0882-7974.3.1.43. PMID 3268242.
  21. «Understanding Genetics». genetics.thetech.org. 2022 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  22. 22,0 22,1 Comer, Ronald; Gould, Elizabeth; Ogden, Nancy; Boyes, Michael (February 2012). Psychology Around Us. Wiley.
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 23,11 Esping, Amber. «Does Birth Order Affect Intelligence?». Human Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  24. 24,0 24,1 24,2 Alan, E.S. (2012). «Issues in Birth Order Research Methodology: Perspectives from Individual Psychology». The Journal of Individual Psychology. 68 (1): 75–106.
  25. Adler, E.S. (2012). «Issues in Birth Order Research Methodology: Perspectives from Individual Psychology». The Journal of Individual Psychology. 68 (1).
  26. Wichman, A.L.; Rodgers, J.L.; MacCallum, R.C. (2006). «A Multilevel Approach to the Relationship Between Birth Order and Intelligence». Society for Personality and Social Psychology Inc. 32 (1): 117–127. doi:10.1177/0146167205279581. PMID 16317193. S2CID 5791756.
  27. Eckstein, D.; Kaufman, J.A. (2012). «The Role of Birth Order in Personality: An Enduring Intellectual Legacy of Alfred Adler». The Journal of Individual Psychology. 68 (1): 60–61.
  28. Carey, Benedict (2007 թ․ հունիսի 21). «Family dynamics, not biology, behind higher IQ». International Herald Tribune. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  29. Rodgers, J.L., Cleveland, H.H., van den Oord, E. and Rowe, D. (2000). Resolving the Debate Over Birth Order, Family Size and Intelligence. American Psychologist, Vol. 55.
  30. Johnson, Gary. R. (2000). «Science, Sulloway, and Birth Order: An Ordeal and an Assessment». Politics and the Life Sciences. 19 (2): 211–245. doi:10.1017/S0730938400014842. S2CID 233320874.
  31. Ernst, C. & Angst, J. (1983). Birth order: Its influence on personality. Springer.
  32. Jefferson, T.; Herbst, J.H.; McCrae, R.R. (1998). «Associations between birth order and personality traits: Evidence from self-reports and observer ratings». Journal of Research in Personality. 32 (4): 498–509. doi:10.1006/jrpe.1998.2233.
  33. Harris, J.R. (1998). The Nurture Assumption: Why children turn out the way they do. New York: Free Press.
  34. The Effects of Sibling Competition Արխիվացված 2007-07-01 Wayback Machine Syliva B. Rimm, Educational Assessment Service, 2002.
  35. New Baby Sibling Արխիվացված 2020-08-07 Wayback Machine University of Michigan Health System, June 2006
  36. 36,0 36,1 Sibling Rivalry Արխիվացված 2017-06-30 Wayback Machine University of Michigan Health System, October 2006
  37. 37,0 37,1 Sibling Rivalry in Degree and Dimensions Across the Lifespan Արխիվացված 2017-10-15 Wayback Machine Annie McNerney and Joy Usner, 30 April 2001.
  38. «Freud Lecture: Juliet Mitchell, 2003». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  39. 39,00 39,01 39,02 39,03 39,04 39,05 39,06 39,07 39,08 39,09 39,10 39,11 39,12 39,13 39,14 39,15 39,16 39,17 39,18 39,19 39,20 39,21 Volling, B. L.; McElwain, N.L.; Miller, A.L. (2002). «Emotion Regulation in Context: The Jealousy Complex between Young Siblings and its Relations with Child and Family Characteristics». Child Development. 73 (2): 581–600. doi:10.1111/1467-8624.00425. PMID 11949910.
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 40,5 Thompson, J.A.; Halberstadt, A.G. (2008). «Childrens Accounts of Sibling Jealousy and Their Implicit Theories about Relationships». Social Development. 17 (3): 488–511. doi:10.1111/J.1467-9507.2007.00435.x.
  41. 41,0 41,1 41,2 41,3 Campione-Barr, Nicole; Bassett Greer, Kelly; Kruse, Anna (May–June 2013). «Differential Associations Between Domains of Sibling Conflict and Adolescent Emotional Adjustment». Child Development. 84 (3): 938–954. doi:10.1111/cdev.12022. PMID 23278528.
  42. 42,0 42,1 Buist, Kirsten L.; Vermande, Marjolijn (2014). «Sibling Relationship Patterns and Their Associations with Child Competence and Problem Behavior». Journal of Family Psychology. 28 (4): 529–537. doi:10.1037/a0036990. PMID 24866727. S2CID 44281287.
  43. Solmeyer, Anna; McHale, Susan; Crouter, Ann (February 2014). «Longitudinal Associations Between Sibling Relationship Qualities and Risky Behavior Across Adolescence». Developmental Psychology. 50 (2): 600–610. doi:10.1037/a0033207. PMC 3797172. PMID 23772819.
  44. O’Brien, O’Brien, Zachariah; Cuskelly, Monica; Slaughter, Virginia (2020). «Social behaviors of children with ASD during play with siblings and parents: parental perceptions». Research in Developmental Disabilities. 97: 103525. doi:10.1016/j.ridd.2019.103525. PMID 31838314. S2CID 209385053. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  45. Kazura, Kerry; Tucker, Corinna (July 2013). «Parental Responses to School-aged Children's Sibling Conflict». Journal of Child and Family Studies. 22 (5): 737–745. doi:10.1007/s10826-013-9741-2. S2CID 144899282.
  46. Riggio, Heidi (September 1999). «Personality and Social Skill Differences Between Adults With and Without Siblings». The Journal of Psychology. 133 (5): 514–522. doi:10.1080/00223989909599759. PMID 10507140.
  47. 47,0 47,1 47,2 47,3 McHale, Susan M.; Crouter, Ann C. (1999). «Family Context and Gender Role Socialization in Middle Childhood: Comparing Girls to Boys». Child Development. 70 (4): 990–994. doi:10.1111/1467-8624.00072. PMID 10446731.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քույր-եղբայր» հոդվածին։