Զայրույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զայրույթ, շատ ուժեղ զգացմունք կամ խթանող և ագրեսիվ արձագանք (աֆեկտ), որը անհատի կողմից առաջանում է տհաճ իրավիճակների ժամանակ։ Զայրույթը համարվում է ավելի ուժեղ, քան բարկությունն ու վատ տրամադրությունն են։ Զայրույթն առավել հաճախ ուղեկցվում է ինքնատիրապետման կորստով։

Զայրույթը հոգեբանության տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանները զայրութը տարանջանում են բարկությունից և չարությունից, ցույց տալով «հուզմունքի ավելի մեծ մակարդակը» և այդ զգացողության ավելի մեծ ինտենսիվությունը։

Զայրույթը հոգեբանորեն բացատրվում  ագրեսիայի դրսևորումներով։ Բացատրելու համար հայտում են երեք հիմնական տեսությունները՝

  • Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության տեսությունը։ Նրա խոսքերով, զայրույթը հանդիսանում է անհատի ներդաշնակ ներգրավվածության ագրեսիայի արդյունքը։ Զայրույթի առաջադիմական ճնշումը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների։
  • Ըստ ագրեսիայի-ֆրուստրացիայի տեսությանը ագրեսիան հիմնականում հիասթափության արձագանք է, իսկ զայրույթը՝ ագրեսիայի թուլացում։
  • Ալբերտ Բանդուրայի սոցիալական ուսուցման տեսությունը ենթադրում է, որ զայրույթը, ինչպես նաև մյուս բոլոր զգացմունքները, հանդիսանում է անհատի ուսուցման արդյունք, ովքեր օրինակ են վերցնում հասարակությունից։

Զայրույթից զուրկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զայրացած երեխա

Զայրույթի հարվածի տակ շատ դեպքերում ընկալվում է  կարճաժամկետ, մասնակի կամ լիակատար կորուստ այդ զգացողության նկատմամբ։ Զայրույթը կարող է ուղղված լինել մարդկանց, կենդանիների, հաստատությունների դեմ և հաճախ ունենում է հատուկ ձգան, բայց դա չի նշանակում, որ այն կարող է վտանգ առաջացնել։ Զայրույթը համարվում է բնավորության թուլություն, շատ մշակույթներում արժևորվում է դրան հակառակ վիճակը։

Բացառիկ իրավիճակներում և ծանր սթրեսային պայմաններում զայրույթը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր մարդու հետ, սակայն խոլերիկ հիվանդների մոտ դրա առաջացման հավանականությունը ավելի բարձր է։ Փոքրիկ երեխաների մոտ զայրույթը դառնում է բնավորություն մտավոր զարգացման որոշակի փուլերում։

Զայրույթի նոպան հոգեբանական խանգարումներ ունեցող որոշ մարդկանց մոտ  դառնում է բնավորույթուն։ Զայրույթը այդպիսի դեպքերում բացառապես տևում է չափազանց երկար, և որպես կանոն շատ ինտենսիվ։ Զայրութը բնորոշ է նաև հուզառատ մարդկանց, քանի որ նման հզոր զգացմունքների վերահսկման և մշակման ունակությունը շատ սահմանափակ է։

Զայրույթը երեխաների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկից չորս տարեկանում երեխաների մոտ դրսևորվող զայրույթը սովորական վարք է։ Այս տարիքի շատ երեխաների մոտ մարմնական և բանավոր ռակցիաները բերում են հիասթափության[1]։ Հոգնածությունը և սովը խթանում են զայրույթի առաջացմանը[2]։ Զայրույթը հանգստացնելու համար ծնողներին խորհուրդ է տրվում չնկատել երեխայի արարքները և իր իսկ դրական օրինակով բացատրել երեխային, որ նա սխալ է[3][4][5]։

Զայրույթի վերահսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զայրույթը շատ մշակույթներում համարվում է դատապարտելի, սակայն հասարակությունը չի ընդունում դա, քանի որ այն չի համապատասխանում ակնկալվող սոցիալական վարքին։

Գիտահետազոտական աշխատանքները ցույց են տալիս, որ  ինչպես սթրեսը այնպես էլ զայրույթը կարող են առաջացնել լուրջ հիվանդությունններ։ Դրանցից են խոլեստերի բարձր մակարդակը, հիպերտոնիան, սիրտ֊անոթային հիվանդություններ, ինչպես նաև մեծանում է ինֆարկտի առաջացման հավանականությունը։ Զայրույթը, իր հերթին, խթանում է ադրենալինի և նորադրենալինի արտադրությանը, որը ազդում է արյան համախտանիշի վրա։ Հոգեբանական գրականությունում հաճախ խորհուրդ է տրվում, որ զայրույթի ժամանակ պետք է զբաղվել սպորտով, ստեղծագործական գործունեությամբ, արտահայտել ակտիվ երևակայությունը կամ այն վերացնել թուլացման մեթոդներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթարութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Wegmann. Temper tantrums in children, 2007
  2. Susan Scott Ricci, Terry Kyle/ Maternity and Pediatric Nursing/ — S. 824
  3. Susan Scott Ricci, Terry Kyle: Maternity and Pediatric Nursing. — S. 824
  4. Don Mordasini: Wild Child: How You Can Help Your Child with Attention Deficit Disorder (ADD). — S. 112
  5. Farooq Mirza: Keep Children Healthy in Body and Mind: Birth Through 10. — S. 204

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Verena Kast: Vom Sinn des Ärgers. Kreuz, Stuttgart 1985, ISBN 3-7831-1659-7; Herder, Freiburg, Basel, Wien 2010, ISBN 978-3-451-06011-3
  • Heidi Kastner: «Wut. Plädoyer für ein verpöntes Gefühl». Wien 2014. ISBN 978-3-218-00929-4
  • Anne-Bärbel Köhle: Wut lass nach! Kreativer Umgang mit einem starken Gefühl. Kreuz, Stuttgart 1998, ISBN 3-268-00218-8
  • Johannes F. Lehmann, Im Abgrund der Wut. Zur Kultur- und Literaturgeschichte des Zorns, Freiburg i. Br. 2012, ISBN 978-3-7930-9690-0
  • Rainer Schandry: Biologische Psychologie, Verlag Beltz PVU, Weinheim, Berlin, Basel, 2003
  • Seneca: De ira / Über die Wut, ISBN 978-3-15-018456-1 (lateinisch, deutsch)
  • Anita Timpe: Ich bin so wütend! Nutzen Sie die positive Kraft Ihrer Wut! BoD, Norderstedt 2014, ISBN 978-3-735-76022-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զայրույթ» հոդվածին։