Խուճապ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուճապ (այլ կիրառումներ)
Խուճապ, խմբային կամ զանգվածային սարսափ, որն անմիջականորեն պայմանավորված է արտաքին գործոններով (օրինակ՝ ներշնչմամբ), խմբի մեկ անդամից մյուսին է անցնում և ուժեղանում է ընդօրինակման հոգեկան մեխանիզմի օգնությամբ։ Խուճապը հանգեցնում է իմպուլսային անկազմակերպ գործողությունների (օրինակ՝ փախուստի կամ ագրեսիվության դրսևորումների)։
Խուճապ ամենից հաճախ դիտվում է պատերազմների, բնության արհավիրքների, աղետալի իրադարձությունների ժամանակ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարք (Ագրեսիվ վարք, ագրեսիվություն)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 էջ