Խղճահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խղճահարություն, անհարմարության զգացողության ձևերից մեկը, որը հաճախ ձեռք է բերում ներողամիտ կարեկցանքի տեսք[1]։ Խղճահարության առարկան ընկալվում է որպես «թշվառ», այսինքն՝ նսեմացած իր դժբախտ վիճակում[2]։ Թշվառ մարդը ներկայացնում է իրեն բողոքի միջոցով, որը դեպքերի ընթացքի կամ մեկ այլ արարածի կողմից պատճառված թերություն է։ Միևնույն ժամանակ խղճահարության բացակայությունը մարդուն դարձնում է «անխիղճ»`դաժան։ Այս դեպքում խղճահարությունը մոտ է գթասրտությանը։ Բայց երբեմն խղճահարության մեջ կարող է գերակշռել գերազանցության մղումը[3]։ Խղճահարություն կարող է առաջանալ նաև կորցրած իրերի պատճառով։ Կարելի է խղճալ կորցրած ժամանակը, իրերը կամ մահացած արարածներին («Թռչունը խեղճ է»[4])։ Այստեղ խղճահարությունը մոտ է տխրությանը։

Միևնույն ժամանակ սեփական անձի հանդեպ ունեցած խղճահարությունը մեկնաբանվում է որպես բացասական զգացմունք[5], որը խանգարում է սեփական ինքնազարգացմանը։ Այս տեսանկյունից խղճահարությունը կոնսերվացնում է դժբախտ վիճակը և ընդունում է այն որպես օբյեկտիվ իրողություն[6]։ Այս դեպքում խղճահարությունը մոտենում է թուլությունները ներող ներողամիտ սիրուն[7][8]։

Հոգեբանական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանները պարզել են, որ խղճահարությունը առաջանում է վաղ մանկության ժամանակ։

խղճահարությունը ծառայում է որպես մի տեսակ կախարդական ժեստ, որը նպատակ ունի ցույց տալ, թե որքան մեղմ պետք է վերաբերվի մարդուն սեփական խիղճը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David Konstan Pity Transformed. — Bloomsbury Publishing, 2015. — 192 p. (անգլ.)
  • David Konstan Pity and Self-Pity(անգլ.) // Electronic Antiquity. — 1999. — Т. 5. — № 2.