Սպասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Իհարկե նա կգա» Քրիստենա Դալսգարդի նկարը Հիրշպրունգի հավաքածուից, Դանիա

Սպասում, իրադարձություն, որը անորոշ իրավիճակում դիտարկվում է որպես ավելի հավանական, նաև քիչ թե շատ իրատեսական ենթադրություն գալիք իրադարձությունների վերաբերյալ։ Եթե սպասումը չի իրականանում, առաջանում է հիասթափության հուզական ռեակցիա, իսկ եթե տեղի է ունենում ինչ-որ անսպասելի բան, ապա զարմանքի հուզական ռեակցիա։ Այլ անձի վարքագծի վերաբերյալ այդ անձի արտահայտած սպասումը կարող է ունենալ համառ խնդրանքի կամ հրամանի բնույթ։ Սպասման ճշմարտությունը գնահատվում է ոչ հստակ տրամաբանության կիրառմամբ։

Սպասում կենսափորձի հիման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Լազարուսը պնդում է, որ մարդիկ վարժվում են ինչպես դրական, այնպես էլ բացասական կենսափորձին, որը հանգեցնում է հաստատուն բարենպաստ կամ անբարենպաստ սպասումների։ Լազարուսը մատնանշում է բոլորի կողմից ճանաչված փիլիսոփայական սկզբունքը, որ «երջանկությունը կախված է մարդու ֆոնային հոգեբանական վիճակից․․․ և չի կարող կանխատեսվել առանց սպասումների հետ կապի»[1]։

Ինչ վերաբերում է երջանկությանը կամ դժբախտությանը, Լազարուսը նշում է, որ «մարդիկ, որոնց կյանքը լի է դժվարություններով և զրկանքներով, հաճախ դրական գնահատական են տալիս նրանց բարեկեցությանը», իսկ «մարդիկ, որոնք ապրում են լավ, հաճախ բացասական են գնահատում նրանց բարեկեցությունը»։ Լազարուսը հաստատում է, որ «այս թվացյալ պարադոքսի առավել խելամիտ բացատրություն այն է, որ մարդու մոտ զարգանում են բարենպաստ և անբարենպաստ սպասումներ», որոնք հանգեցնում են նման գնահատականների[1]։

Սպասման ազդեցություն համոզմունքների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգ Ռոբերտ Քինգ Մերտոն գրել է, որ սպասումը ուղղակիորեն կապված է ինքնակատարվող մարգարեության հետ։ Սպասումը արդյոք ճիշտ է թե ոչ, արդյունքի վրա քիչ է ազդում։ Եթե մարդը հավատում է նրան, ինչ ասում է կամ համոզում է իրեն, ապա մեծ է հավանականությունը, որ մարդը կտեսնի՝ ինչպես են իր սպասումները իրականանում։ Նմանատիպ ներշնչումներում (կամ ինքնաներշնչում) կան մեծ վտանգներ հատկապես մանկավարժների համար։ Քանի որ երեխաներին հեշտ է համոզել նրանում, ինչ ասում է հեղինակավոր դեմքը, օրինակ, ծնողը կամ ուսուցիչը, երեխաները պատրաստ են հավատալ ամենին, ինչ նրանց սովորեցնում են, եթե անգամ դրանք իրական հիմքեր չունեն։ Եթե երեխան գործում է սխալ տեղեկատվության հիման վրա, դա կարող է հանգեցնել դրական կամ բացասական անկանխատեսելի հետևանքների։

Սպասման դրսևորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասումը տնտեսության ծախսերի մեջ կենտրոնական մասն է։ Օրինակ, սյուբեկտիվ ակնկալվող օգտակարության հաշվարկման համար անհրաժեշտ է իմանալ այլընտրանքային արդյունքների արժեքը և դրանցից յուրաքանչյուրի հավանականությունը։ Հետազոտողները, որոնք բացահայտում են (կամ չափում) մարդկանց սպասումները, այդ ենթադրությունները ստանդարտ հավանականությունների փոխարեն կարող են ներառել տնտեսական մոդելի մեջ։ Անհատական սպասումների հայտնաբերման ռազմավարությունն այժմ ընդգրկված է բազմաթիվ միջազգային հետազոտությունների մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ում բժշկական և կենսաթոշակային ապահովության (Health and Retirement Study) հետազոտության մեջ։

Ակնկալիքների բացահայտումը օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ապրելու և կրթական արդյունքների կանխատեսումը, սակայն, այն առավել կարևոր է ֆինանսական ոլորտում։ Սպասումները տեսականորեն կարևոր են այնպիսի մոդելների համար, ինչպիսիք են արդյունավետ շուկայի վարկածը (որը ենթադրում է, որ շուկայում գնագոյացման ժամանակ պետք է հաշվի առնվեն բոլոր տեղեկությունները), ինչպես նաև ժամանակակից պորտֆելային տեսության համար (որը ենթադրում է, որ ներդրողները ակնկալվող եկամտաբերության ավելացման հաշվին պետք է փոխհատուցում ստանան ռիսկի ավելի բարձր մակարդակի համար)։ Էմպիրիկ ուսումնասիրությունների հիման վրա այդ մոդելները ցույց են տվել, որ սպառողները ֆոնդային շուկայում ավելի լավատեսական սպասումների վերաբերյալ հակված են պահել ավելի ռիսկային ակտիվներ[2] և գնել ավելի բաժնետոմսեր[3]։ Կատարվում են հոգեբանական հետազոտություններ այն մասին, թե ինչ գործոններ են ազդում ֆոնդային շուկայի մասնակիցների սպասումների վրա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lazarus, Richard Emotion and Adaptation. — New York: Oxford University Press, 1991. — ISBN 0-19-506994-3
  2. Vissing-Jorgenson Perspectives on Behavioral Finance: Does "Irrationality" Disappear with Wealth? Evidence from Expectations and Actions // NBER Macroeconomics Annual. — 2003.
  3. Hurd, Michael; Van Rooij, Maarten; Winter, Joachim. Stock market expectations of Dutch households(անգլ.) // Journal of Applied Econometrics. — Vol. 26. — P. 416–436. — ISSN 1099-1255. — doi:10.1002/jae.1242 — PMID 23997423.
  4. Chin, Alycia; Bruine De Bruin, Wändi. Understanding the Formation of Consumers' Stock Market Expectations(անգլ.) // Journal of Consumer Affairs. — P. n/a–n/a. — ISSN 1745-6606. — doi:10.1111/joca.12110

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]