Վախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրվագ «Հոգիների տոնահանդես» գեղարվեստական ֆիլմից

Վախ, երկյուղ, ահ, զարհուրանք, մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։

Վախի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախի դիտարկումը որպես առանձին հույզ, տագնապի ֆենոմենից առանձին, թույլ է տալիս վերլուծել վախի ազդեցությունը կոգնիտիվ պրոցեսների և վարքային ակտերի վրա, ինչպես նաև նրա՝ այլ հույզերի հետ փոխազդեցության առանձնահատկությունները։ Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Փոքր երեխաների, ինչպես նաև կենդանիների մոտ վտանգի կամ սպառնալիքի զգացումը ուղեկցվում է ֆիզիկական անհարմարավետությանբ։ Մարդու մեծանալուն զուգահեռ փոխվում է վախ ներշնչող օբյեկտների բնույթը։ Ֆիզիկական վնասվածք ստանալու պոտենցիալ վտանգը մեծամասնության համար վտանգ չի ներկայացնում՝ արտառոց դեպքերը չհաշված։ Ավելի հաճախ մեզ անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել մեր ինքնասիրությունը, ինքնագնահատականը: Մենք վախենում ենք անհաջողությունից և հոգեբանական կորուստներերից, որոնք կարող են մեր հոգում խառնաշփոթ առաջանել։

Վախի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախի պատճառների մեջ Թոմկինսը նշում է դրայվերը, հույզերը և կոգնիտիվ պրոցեսները։ Որոշ հետազոտողներ վախի հույզի զարգացումը դիտարկում են որպես երեխայի՝ մոր հետ կապվածության որակի գործառույթ։ Այլ հետազոտողներ, խոսելով վախի պատճառների մասին, առանձնացնում են առանձնահատուկ իրադարձություններն ու իրավիճակները։

Դրայվերը և հոմեոստատիկ գործընթացները որպես վախի խթանիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույզերի և կոգնիտիվ գործընթացների համեմատ՝ դրայվերը և օրգանիզմի հոմեոստազն ապահովեղ գործընթացները կազմում են վախի խթանիչների բավական մեծ դաս։ Դրայվը ձեռք է բերում հոգեբանական նշանակություն այն ժամանակ, երբ նրա ինտենսիվությունը հասնում է կրիտիկական մակարդակի, երբ նա մարդուն ազդարարում է ֆիզիոլոգիական սուր անբարարվածության մասին։ Այս իրավիճակներում դրայվը ակտիվացնում է հույզ, որը կարող է լինել նաև վախը։

Հույզերը որպես վախի խթանիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած հույզ կարող է ակտիվացնել վախ՝ հուզական վարակման սկզբունքով։ Թոմկինսի կարծիքով վախի և գրգռվածության ռեակցիանները նեյրոֆիզիոլոգիական մակարդակում նման են, բայց վախը հաճախ հանդիսանում է վերջինիս խթանը։ Նա կարծում էր, որ հետաքրքրության, զարմանքի և վախի միջև բազային նմանությունը պայմանավորված է նրանց նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմների նմանությամբ։ Երկար և ինտենսիվ վախից անսպասելի և միանգամայն ազատումը ակտիվացնում է ուրախոթյուն, մինչդեռ մասնակի ազատումը բերում է գրգռման։ Վախի և գրգռվածության միջև հակադարձ կապը մենք դիտում ենք երբ հետքրքրության-գրգռվածության հույզը վերածվում է վախի։ Նրանց կապի մասին ոչ ուղղակի ապացույցներ կարելի է գտնել Բալլի՝ հիպնոզի ժամանակ վախի ներշնչման հետազոտություններում։ Նա գրում է այն մասին, որ հետազոտվողները, որոնց ներշնչվել էր վախ, միաժամանակ ձգտում էին և՛ հետազոտել վախի օբյեկտը, և՛ խուսափել դրանից։ Բալլը դիտարկել է այդ կոնֆլիկտը որպես վախի երկակի բնույթի ապացույց։ Հույզերի դիֆերենցիալ տեսությունը այդ փաստը բացատրում է որպես վախի (փախուստի ռեակցիայի մոտիվացնող) և հետաքրքրության (հետազոտական ռեակցիայի ակտիվացնող) հույզերի տատանում։ Այս յուրօրինակ փոխազդեցությունը վախի և գրգռվածության կամ զարմանքի ու վախի միջև կարող է լինել ուսուցման արդյունք։ Մարդու ուսուցման պրոցեսում և նրա հուզական փորձի կուտակման ընթացքում վախի խթանիչներ կարող են հանդիսանալ ցանկացած այլ հույզեր։ Բացի դրանից, վախն ինքին խթան է։ Վախ ապրելով և արտահայտելով այն վարքում, մարդը ստանում է հետադարձ կապ սեփական հուզական արտահայտումից և դա կարող է ուժեղացնել նրա վախը։ Այս իմաստով վախի ապրումը ինքն իրենով վախեցնում է մարդուն։

Կոգնիտիվ պրոցսները որպես վախի խթան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախը, ինչպես նաև ցանկացած այլ հույզ, կարող է իրավիճակի կոգնիտիվ գնահատաման հետևանք հանդիսանալ՝ որպես պոտենցիալ վտանագվոր։ Թոմկինսը նման պատճառները անվանում է կոգնիտիվ կազմակերպված։ Օրինակ՝ վախը կարող է առաջանալ որոշ օբյեկտների, օբյեկտի մտային պատկերի կամ տվյալ իրավիճակի անտիցիպատիայի վերհիշման արդյունքում։ Ցավոք, այս պրոցեսները շատ հաճախ արտահայտում են ոչ թե իրական, այլ երևակայական վտանգ, ինչի արդյունքում մարդը սկսում է վախենալ իրենից իրաական վտանգ չներկայացնող իրավիճակից, չափազանց շատ իրավիճակներից կամ առհասարակ կյանքից։ Ապրված վախի վերհիշումը կամ վախի սպասումը ինքն իրենով արդեն կարող է վախ ակտիցնող ազդակ հանդիսանալ։ Եթե մարդը սխալմամբ ընկալում է այլ մարդու որպես վտանգի աղբյուր, ապա նա կարող է վախենալ ոչ միայն նրան իրական կյանքում տեսնելուց, այլ նաև նրա մասին մտածելուց կամ նրա հետ հանդիպմանը սպասելուց։ Այսպիսով, մարդը, առարկան կամ իրավիճակը կարող է դառնալ վախի իրական աղբյուր հիպոթեզների ձևավորման (վտանգի երևակայական աղբյուր, վտանգի սպասման, վախի երևակայական օբյեկտի հետ անմիջական հանդիպման հետևանքով։

Վախի բնական խթանիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի օբյեկտներ, իրադարձություններ և իրավիճակներ ունեն վախ արթնացնելու հակում, այսինքն՝ հանդիսանում են վտանգի «բնական ազդակներ»: Բնական խթանների շարքում առանձնացվում էր միայն չորս գործոն, որոնք են՝ ցավը, միայնակությունը, իրավիճակի անսպասելի փոփոխությունը և օբյեկտի նպատակային մոտեցումը։ Այս գործոնները պարտադիր չէ, որ լինեն վախի բնածին, ներքին խթաններ, բայց մենք հավանաբար բիոլոգիապես նախատրամադրված ենք արձագանքել դրանց վրա վախով։

Ցավ և ցավի անտիցիպատիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցավը բնական խթանիչներից առաջինն ու ամենակարևորն է։ Վախ, որը առաջացել է ցավի սպասման մեջ, արագացնում է ուսուցման պրոցեսը։ Ցանկացած օբյեկտ, իրադարձություն կամ իրավիճակ՝ կապված վախի ապրման հետ, կարող է դառնալ պայմանական ազդակ, որի հետ հաջորդ հանդիպման ժամանակ անհատը կհիշի նախկին սխալները և ցավի վերապրումը։ Իսկ թե ինչն է առաջացում այդ պայմանական ազդակները, մինչև օրս հայտնի չէ։ Երկար ժամանակ հոգեբանները կարծում էին, որ կենդանին խուսափում է իրավիճակի կրկնությունից, որը ցավ է առաջացրել, քանի որ տվյալ իրավիճակը նրա համար հանդիսանում է վախի ազդակ, որը իր հերթին ստիպում է կենդանուն խուսափել իրավիճակի կրկնությունից։ Սակայն կենդանիների՝ վտանգավոր իրավիճակներից խուսափել սովորելու ընթացքում հենց ինքը՝ խուսափելու կարողությունը, նվազեցնում է նրանց վախը։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ վտանգավոր ազդակի բազմակի ներկայացումից հետո կենդանիները հաջողությամբ խուսափում են դրանից՝ դրսևորելով վախ։ «Խուսափելու» այս կարողությունը ադապտատիվ դեր է խաղում ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց կյանքում, այն ապացուցում է այն թեզը, որ ցավը հանդիսանում է լավ ուսուցիչ։ Մենք սովորում ենք խուսափել պոտենցիալ բասասական իրավիճակներից առանց մեզ համար բացասական հետևանքների՝ հաճախ չզգալով անգամ վախ ցավի նկատմամբ։ Հավանաբար ցավի սպասումը վախ է ներշնչում միայն այն ժամանակ, երբ նա համոզված չենք, որ կարող ենք խուսափել դրանից։ Որոշ իրավիճակներում վախ զգալու համար պարտադիր պայման չէ ցավի զգայութունը։ Իրականում շատ մարդիկ, ովքեր ունեն ֆոբիաներ հաճախ չեն կարողանում նշել որևէ օբյեկտ, որը նրանց անմիջականորեն վնաս է հասցրել։ Ամեն պարագայում մեր վախերից շատերի ետևում կանգնած չէ կոնկրետ ոչ մի բացասական փորձ։ Խուսափման հմտությունը հանդիսանում է վախի կառավարման միջոցներից մեկը և պոտենցիալ վտանգից պաշտպանվելու միջոց։ մենակություն

Միայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախի մեկ այլ բնական խթան է հանդիսանում միայնությունը։ Հաճախ մարդը, մենակ մնալով, սեփական անվտանգութան սպառնալիք է զգում, բայց բավական է նա հայտնվի մարդկանց մեջ, վախն անցնում է։

Իրավիճակի անսպասելի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գործորը բավարար ուսումնասիրված չէ, սակայն նրա տարատեսակներից մեկը ուսումնասիրվել է դեռևս բիհեյվիորիզմի զարգացման ժամանակ։ Ուոտսոնը և Ռեյնորը, փորձելով դուրս բերել բնածին հույզերը, անցկացրեցին բազմաթիվ փորձեր նորածինների հետ, որոնց արդյունքները հանգեցրին այն մտքին, որ վախը կարող է առաջանալ հենարանի անհետացման պարագայում։ Հնարավոր է, որ այս պարագայում խոսքը ոչ թե բուն վախ հույզի մասին է, այլ վախի ռեակցիայի։ Հետազոտություններում մորից հետազոտվողի ձեռքերի մեջ անցնելուն նորածինները հաճախ պատասխանում են հուզական բացասական ռեակցիայով։ Իրավիճակի նման փոփոխությունները անգամ կարող են առաջացնել ֆիզիկական դիսկոմֆորտ կամ նեգատիվ հույզ, բայց անպայման չէ, որ լինի վախի հույզ։ հավանաբար, իրավիճակի անսպասելի փոփոխությունը որպես բնական ազդակ դիտարկելու համար հարկավոր է բնորոշել այս օրինակը հետևյալ կերպ. իրավիճակի անսպասելի փոփոխությունը, որին անհատը չի կարող հարմարվել, կարող է նրա համար վտանգի կամ վախի հույզի ազդակ հանդիսանալ։

Անսպասելի մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախի բնական խթանների շարքում Բոուլբին ավելացնում է անսպասելի մոտեցումը։ Որոշ հետազոտությունների արդյունքներից կարելի է եզրակացնել, որ օբյեկտի անսպասելի մոտեցումը կարող է հանդիսանալ վախի բնական խթան։ Օրինակ օբյեկտի սրընթաց մոտեցումը կարող է նորածնի համար ծառայել վախի բնական ազդակ։

Վախի դրսևորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք արտաքին էքսպրեսիվ և շարժողական ակտեր կարելի է դիտարկել որպես վախի ինդիկատորներ։ Նրանց թվին են պատկանում շարժման բացարձակ բացակայության հետ համադրված օբյեկտին ուղղված լարված հայացքը, վախի համար միմիկական արտահայտումներ, որոնք կարող են ուղեկցվել դողով կամ լացով, պանտոմիմիկական համալիրները, ինչպիսիք են կծկումը և փախուստի փորձը կամ պոտենցիալ պաշտպանի հետ կոնտակտ հաստատելու ձգտումը։ Ակնհայտ է, որ լացը չի կարող ծառայել վախի ինդիկատոր։ Լացը տխրության պրոտոտիպային արտահայտումն է դրանով կարող են ուղեկցվել նաև զայրույթի և ուրախության հույզերը։ Ինչ վերաբերվում է տագնապի սուբյեկտիվ ապրման, ապա անգամ այն չի կարող համարվել միայն վախի ինդիկատոր։ Հույզերի որոշ հետազոտողներ համարում են, որ վախի առավել հստակ և հուսալի ինդիկատոր է ծառայում միմիկական դրսևորումը։ Վախի միմիկական արտահայտման դեպում ունքերը բարձրանում են և և մոտենում քթին, ինչի արդյունքում ճակատի կենտրոնի հորիզոնական կնճիռները ավելի խորն են լինում, քան ծայրերում։ Աչքերը լայն բացած են, վերին կոպը երբեմն փոքր-ինչ բարձրացած, ինչի արդյունքում աչքի սպիտակուցային մասը կոպի և բբի մերկանում է։ Բերանի ծայրերը կտրուկ ձգված են, բերանը սովորաբար բացված է։

Վախի սուբյեկտիվ ապրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախը բավականին ուժեղ հույզ է և այն նկատելի ազդեցություն է թողնում պերցեպտիվ-կոգնիտիվ գործընթացների և անհատի վարքի վրա։ Երբ վախ ենք զգում, մեր ոշադրությունը կտրուկ նեղանում է և կենտրոնանում վտանգ ազդարարող իրավիճակի կամ օբյեկտի վրա։ Ինտենսիվ վախը «թունելային ընկալման» էֆեկտ է առաջացնում, ինչը նշանակալիորեն նեղացնում է ընկալումը, մտածողությունը և անհատի ընտրության ազատությունը սահմանափակում է մարդու վարքի ազատությունը։ Կարելի է ասել, որ վախի ժամանակ մարդը չի պատկանում ինքն իրեն. Նրան շարժում է մեկ ձգտում՝ վերացնել վտանգը, խոիսափել սպառնալիքից։ Տվյալ էֆեկտը կարող է ունենալ ադապտատիվ նշանակություն։ Եթե վախը հիմավորված է և մարդը ի վիճակի է իր ամբողջ էներգիան կենտրոնացնել և վերացնել վտանգը, ապա կարելի է ասել, որ ընկալման նեղացման և վարքի ազատությանսահմանափակումը ոչ միայն արդարացված է, այլ նաև պարտադիր։ Թույլ վախը ապրվում է որպես տագնապի նախազգում, անհանգստացում։ Վախի ուժեղացմանը զուգահեռ մարդը ավելի է սկսում անհանգստություն զգալ սեփական անվտանգության համաև։ իրնտենսիվ վախը ապրվում է որպես բացարձակ անօգնականության և սեփական անվտանգության նկատմամբ անվստահության զգացում։ մարդու մոտ առաջանում է զգացողություն, որ իրավիճակը դառնում է անկառավարելի։ Նա իր ֆիզիկական և հոգեբանական Ես-ի սպառնալիք է զգում, իսկ էքստրիմալ իրավիճակում նաև սեփական կյանքի։ Թոմկինսի կարծիքով վախը ամենատոքսիկ և ամենաավերիչ հույզն է։ Ավերիչ լինելը արտահայտվում է ուղիղ իմաստով կարող է մարդուն կյանքից զրկել։ Վախի ծայրահեղ դրսևորումը՝ սարսափը, ուղեկցվում է վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվացման բարձր մակարդակով, որը պատասխանատու է սրտի և այլ օրգանների աշխատանքի համար։ Վեգետատիվ նյարդային համակարգի գերլարման արդյունքում կենսական կարևոր օրգանները աշխատում են իրենց մաքսիմալ ուժով։

Վախի ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Բալլի հետազոտությունները մեզ արժեքավոր ինֆորմացիա են տալիս վախի ֆենոմենոլոգիայի և վախի և գործողությունների պարադոքսալ կապի մասին։ Վախեցած մարդը կարող է կա՛մ քարանալ տեղում, կա՛մ դիմել փախուստի։ Գուցե մենք ժառանգել ենք այս ռեակցիան մեր նախնի կենդանիներից, որոնք քարանում էին, ձևանում էին մեռած, որ չդառնան գիշատչի զոհ։ Այսօր էլ կան այնպիսի գիշատիչներ, որոնք որսում են միայն շարժվող կենդանիաներին։ Եթե համաձայնվենք այս ենթադրության հետ, ապա կարելի է ասել, որ քարանալու ռեակցիան, այնպես ինչպես նաև փախուստի ռեակցիան, կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Վախի երկրորդ անմիջական էֆեկտը փախուստին մոտիվացումն է։ Քանի դեռ վախը դուրս չի գալիս իր սահմաններից, նրանում ոչ մի սարսափելի կամ դեզադապտատիվ բան չկա։ Այն պաշտպանում է մեզ վտանգից, ստիպում է հաշվի առնել ռիսկայության գործոնը և դա չափազանց օգտակար է ադապտացիայի համար և վերջնարդյունքում նպաստում է անհատի բարեկեցությանը և երջանկությանը։ ախը կատարում է սոցիալական ֆունկցիա։ Էյբլա-Էյբեսֆելդտի դիտարկումներով վախը անհատին ստիպում է օգնություն փնտրել։

Վախի փոխազդեցությունը այլ հույզերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախ և տխրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե այս կամ այն պատճառով ծնողները մշտապես պատժում են երեխային, իսկ լացը այս դեպքում առաջանում է տխրության հետևանքով, ապա երեխայի մոտ կարող է զարգանալ վախի և տխրության միջև զուգորդումներ։ Թոմկինսը կարծում էր, որ հույզերի նման պատերնը կարող է ազդել երեխայի՝ տխրության վերապրման վերաբերմունքի վրա և բարդեցնել նրա ադապտացիան նման իրավիճակներում։ Ծնողների սիրուց զրկվելու վտանգը բնական պարճառ է երեխայի տխրության համար։ Եթե երեխային պատժում են տխրելու՝ լացի համար, ապա լացը նրա գիտակցության մեջ զուգորդվում է է սպասվելիք ցավի, պատժի, վախի վերապրման հետ։ Այդ իսկ պատճառով ամեն անգամ զգալով ծնողների սերը կորցնելու վտանգ՝ երեխան զգալու է տխրություն և վախ՝ կապված մենակության և սպասվելիք պատժի հետ։ Հույզերի նման կոմպլեքսի վերապրումը երեխային չի թողնում դիմել ծնողներին կարեկցման և աջակցության համար, անգամ եթե վերջիններս նրան խիստ անհրաժեշտ են։

Վախ և ամոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ծնողները նախատում են երեխային վախի նվազագույն դրսևորումների համար, ապա ի վերջո երեխան սկսում է մեխանիկորեն զգալ ամոթ ամեն անգամ, երբ զգում է վախ։ Վախի և ամոթի ապրումները, գործելով միախառնված, հոգեկանի վրա թողնում են բավականին բացասական ազդեցություն և ինչպես կարծում է Թոմկինսը, վերջնարդյունքում կարող են դառնալ պարանոյալ շիզոֆրենիայի պատճառ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Изард К. Э. Психология эмоций. – Издательский дом" Питер", 1999.