Ֆոբիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆոբիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հետևանք | վախ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
Բուժում | հոգեթերապիա |
![]() |
Ֆոբիա (հուն․՝ φόβος - «վախ»), տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից[1]։ Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի ազդեցությանը ենթարկվելով[1]։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից[1]։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ[1]։ Արյունից ֆոբիան կարող է հանգեցնել գիտակցության կորստի[1]։ Ագորաֆոբիան հաճախ կապված է տագնապային գրոհների հետ[2]։ Սովորաբար մարդը ֆոբիա է ունենում մի շարք առարկաներից ու իրավիճակներից[1]։
Ֆոբիաները կարելի է առանձնացնել կոնկրետ՝ հատուկ ֆոբիաների, սոցիալական ֆոբիաների և ագորաֆոբիա[3][4]։ Հատուկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից, շրջապատող միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից, կոնկրետ իրավիճակներից ֆոբիաները[3]։ Ավելի տարածված են վախը սարդերից, օձերից, բարձրությունից[5]։ Երբեն այս վախերը կապված են կոնկրետ բացասական դեպքերի հետ[3]։ Սոցիալական ֆոբիա ունեցող մարդիկ վախենում են քննադատված լինելուց[3]։ Գորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է, որ շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում փախուստը անհնար կլինի[3]։
Հատուկ ֆոբիաները խորհուրդ է տրվում բուժել էքսպոզիցիոն թերապիայի միջոցով (այս թերապիան իրենից ներկայացնում է մարդու ընտելացում վախի գոծոնին)։ Թերապիան շարունակվում է այնքան ժամանակ մինչև տվյալ վախ առաջացնող գործոնը բացասական ազդեցություն չունենա մարդու վրա[6]։ Հատուկ ֆոբիաների ժամանակ դեղերն անօգուտ են[6]։ Սոցիալական ֆոբիան և ագորաֆոբիան հաճախ բուժվում են խորհրդակցությունների և դեղամիջոցների համակցման միջոցով[7][8]։ Օգտագործվող դեղամիջոցներն են հակադեպրեսանտները, բենզոդիազեպինը և բետտա-արգելակիչները[7]։
Հատուկ ֆոբիաներ ունեն արևմտյան երկրներում ապրող բնակչության 6–8% , Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բնակչության 2–4%, ԱՄՆ-ում 7%-ը, մնացած երկրներում 0,5–2,5%-ը։ Գորաֆոբիա ունեն մարդկանց 1,7%-ը[9][10]։ Կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում ֆոբիա, քան տղամարդիկ։ Սովորաբար ֆոբիան զարգանում է 10-ից 17 տարեկան հասակում[9][10]։ Ցուցանիշները նվազում են տարիքի մեծացմանը զուգընթաց[9][10]։ Ֆոբիաներ ունեցեղ մարդկանց շրջանում ինքնասպանությունները ավելի հաճախ են լինում[9]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոբիաների մեծ մասն առանձնացվում են երեք կատեգորիաների և համաձայն հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկի ( DSM-V ) այդ ֆոբիաները համարվում են տագնապային խանգարման ենթատիպ։ Երեք կատեգորիաներն են՝
- Հատուկ, կոնկրետ ֆոբիաներ։ Վախ կոնկրետ առարկաներից կամ սոցիալական իրավիճակներից, որոնք անմիջապես առաջացնում են անհանգստություն և հաճախ կարող են բերել խուճապային գրոհների։ Հատուկ ֆոբիաները բաժանվում են 4 ենթակատեգորիաների՝ կենդանիների տեսակ, բնական միջավայրի տեսակ, իրավիճակի տեսակ և արյուն ներարկումային-վնասվածքային տեսակ[11]։
- Ագորաֆոբիա։ Տունը կամ ծանոթ «անվտանգ» տարածքը լքելու համակարգային վախ և խուճապային նոպաներ։ Ագորաֆոբիան կարող է առաջանալ նաև հատուկ ֆոբիաների պատճառով, ինչպիսիք են վախը բաց տարածություններից, սոցիալական անհանգստությունը (սոցիալակն ագորաֆոբիա), վարակվելու վախը (մանրէներից վախ, օբսեսիվ-կոմպուլսիվ՝ կպչուն-սեվեռուն խանգարմամբ բարդացած) կամ հետվնասվածքային սթրեսային խանգարում, կապված դրսում, փողոցում տեղի ունեցած դեպքի հետ։
- Սոցիալական ֆոբիա։ Հայտնի է ինչպես սոցիալական տագնապային խանգարում։ Մարդիկ վախենում են քննադատված լինելուց[12]։
Ֆոբիաներն առանձնացվում են ծանրության աստիճանով։ Որոշ մարդիկ կարող են խուսափել իրենց վախի գործոնից և զգալ հարաբերականորեն թեթև անհանգստություն։ Որոշ մարդիկ էլ տառապում են խուճապային նոպաների հետ կապված բոլոր ախտանշաններից։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ տառապում է իռացիոնալ վախով և ի վիճակի չեն հաղթահարել իրենց խուճապային ռեակցիաները։ Այս մարդիկ հաճախ նշում են գլխապտույտ, միզապահության և աղիքային խանգարումներ, տախիպնոէ (մակերեսային հաճախացած շնչառություն), ցավի և շնչահեղձության զգացողություններ[13]։
Հատուկ կամ սպեցիֆիկ ֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ ֆոբիան արտահայտված և մշտական վախն է կոնկրետ առարկայից կամ երևույթից։ Հատուկ ֆոբիաների շարքին են պատկանում նաև ինքնակառավարման կորստի վախը, ֆոբիայի հետ առնչվելու ժամանակ դրա պատճառով խուճապի մեջ ընկնելու և ուշաթափվելու վախը[14]։ Հատուկ ֆոբիան գնահատվում է կոնկրետ առարկայի կամ երևույթի նկատմամբ, իսկ սոցիալական ֆոբիան, իսկ սոցիալական ֆոբիան ընդգծում է սոցիալական վախը և իրավիճակները, որոնք կարող են ուղեկցել։
DSM տարանջատում է հատուկ ֆոբիայի հինգ տեսակ՝ կենդանիներ, բնական միջավայր (մթություն), արյուն-վնասվածք-ներարկում և այլ[15]։ Հատուկ ֆոբիաներն ավելի տարածված են 10-ից 13 տարեկան երեխաների շրջանում։ Արյունից ֆոբիան առաջանում է 1-ից 9 տարեկան հասակում[16]։
Սոցիալական ֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն հատուկ ֆոբիաների սոցիալական ֆոբիաները իրենց մեջ ընդգրկում են վախ հանրային վիճակներից, ուշադրության կենտրոնում գտնվելուց։ Սա հանգեցնում է շփոթության։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, pp. 190, 197–202, ISBN 978-0890425558
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝DSM5Social
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝DSM52
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Hamm AO (September 2009)։ «Specific phobias.»։ The Psychiatric Clinics of North America 32 (3): 577–91։ PMID 19716991։ doi:10.1016/j.psc.2009.05.008
- ↑ «Specific Phobias»։ USVA։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 26
- ↑ 6,0 6,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Ham20092
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 7,0 7,1 «Anxiety Disorders»։ NIMH։ March 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 27
- ↑ Perugi G, Frare F, Toni C (2007)։ «Diagnosis and treatment of agoraphobia with panic disorder.»։ CNS Drugs 21 (9): 741–64։ PMID 17696574։ doi:10.2165/00023210-200721090-00004
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝DSM53
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 10,0 10,1 10,2 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, pp. 204, 218–219, ISBN 978-0890425558
- ↑ «Specific phobia: a review of DSM-IV specific phobia and preliminary recommendations for DSM-V»։ Depress Anxiety 27 (2): 148–67։ 2010։ PMID 20099272։ doi:10.1002/da.20655
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝DSM54
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Tamparo Carol, Lewis Marcia (2011)։ Diseases of the Human Body։ Philadelphia, PA: F.A. Davis Company։ էջեր 153։ ISBN 9780803625051
- ↑ Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 4th ed.։ Washington D.C.: American Psychiatric Association։ 1994։ էջ 405։ ISBN 978-0-89042-062-1
- ↑ «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12
- ↑ Bolton D., Eley T. C., O'Connor T. G., Perrin S., Rabe-Hesketh S., Rijsdijk F., Smith P. (2006)։ «Prevalence and genetic and environmental influences on anxiety disorders in 6-year-old twins»։ Psychological Medicine 36 (3): 335–344։ PMID 16288680։ doi:10.1017/S0033291705006537