Ուրախություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաների ուրախությունը

Ուրախությունը մարդու զգացմունքներից և հույզերից մեկն է (հականիշ՝ տխրություն

Ուրախություն, ներքին ապրում (հաճելի զգացմունք), որը կարող է արտահայտվել նաև արտաքնապես՝ միմիկայի և մարմնի շարժումների միջիցով (ժպիտ, ծիծաղ, լաց, ուրախության ճիչ, տվյալ կուլտուրային բնորոշ ժեստեր (օրինակ՝ ձեռքերի շարժումներ, պար, ծափահարություն) և այլն)։ Տարբեր երկրներում և մշակույթներում ուրախությունն արտահայտելու ձևերը տարբեր են։

Ուրախության պատճառ կարող են հանդիսանալ՝ հաջողությունը (գործունեության որևէ բնագավառում), սիրած զբաղմունքը, ցանկալի իրի ձեռք բերումը/ունենալը, հաճելի կյանքի զգացումը, որևէ մեկի հետ շփումը, ինչ-որ նպատակին ձգտելը (և հասնելը), ծանր կամ ծավալուն աշխատանքի (ամբողջությամբ կամ հիմնական մասի) ավարտը, և այլն։

Ուրախությունը (ոչ երեխաների) կապված է նաև տվյալ միջավայրի սոցիալական և տնտեսական կյանքի հետ։

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են