Տագնապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տագնապ, բացասական էմոցիա, որն արտահայտվում է անորոշության զգացում, բացասական իրադարձությունների ակնկալիք և դժվարորոշ նախազգացում: Ի տարբերություն վախի պատճառների, տագնապի պատճառները հիմնականում անբացատրելի են, բայց նա կանխում է մարդուն որոշակի վատ վարքագծից կամ հակառակը խրախուսում է նրան գործողությունների, որոնք կբարձացնեն նրա հաջողության հասնելու հավանականությունը: Տագնապը կապված է մտավոր ուժերի ենթագիտակցական մոբիլիզացման հետ, որ մարդուն հնարավորություն է տալիս հաղթահարել վտանգավոր իրավիճակները:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագնապը իրենից ներկայացնւմ է աղոտ, երկար և անորոշ վախ կապված ապագայում տեղի ունենալիք իրադարձության հետ: Տագնապը առաջանում է այն դեպքերում երբ չկա(և հնարավոր է չի էլ լինելու)իրական վտանգ մարդու համար, սակայն նա սպասում է դրան, ընդ որում նա դեռ չի պատկերցնում թե ինչպես պետք է հաղթահարի այն: Ըստ որոշ հետազոտողների տագնապը իրենից մի քանի էմոցիաների՝ վախի, տխրության, ամոթի և մեղքի զգացման համակցություն է:

Տագնապին (ր վաղի որոշ ձևերին) շատ դեպքերում հատուկ է մտքերի հետևյալ շարանը. մարդը գտնում է իր անցյալում կամ շրջակա կյանքում անբարենպաստ կամ վտանգավոր իրադարձություններ օրիակներ և ապա այդ փորձը փոխանցում իր ապագա:

Օրինակ երբ մարդը տեսնում է հեռվում շուն և հիշելով, որ շունը նրան մեկ անգամ կծել է նրա մոտ առաջանում է վախ որ նման այդ իրվաիճակը կարող է կրկնվել: Կան երբ պաշտոնյան խիստ հանդիմանություն է ստանում իր պետից: Հիմա պետի աշխատասենյակ մտնելիս նա զգում է ուժեղ վախ հերթական հանդիմանության սպասումով: Ընդ որում, մարդ կարող է զգալ վախ և տագնապ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ոչ թե իր, այլ ուրիշների հետ, կամ ընդհանրապես եղել են մտացածին: Օրինակ մի քանի տարի առաջ մարդիկ իմանալով Սուր Անակնկալ Շնչառական Համախտանիշի մասին , որը այդ ժամանակ տարածված էր Չինաստանում բազմաթիվ մարդիկ այլ երկրներում այդ հիվանդությամբ վարակվելու վախ զգացին:

Երբեմն նմանատիպ մեխանիզմի առաջացում բերում է անհեթեթ վաղերի ձևավորմանը, որոք անուամենայնիվ շատ ուժեղ բացասական ազդեցությունեն տողնում մարդու հոգեկան աշխարհի վրա: Շատ մարդիկ չեն կարողանումքնել վախից գիշերը նայելով թրիլեր կամ սարսափ ֆլիմ: Միեւնույն ժամանակ, նրանք գիտակցում են, որ ֆիլմը ընդամենը սցենարիստի և ռեժիսորի երևակայության արդյունքն է իսկ հրեշները համակարգչային գրաֆիկայի կամ դիմահարդարվա դերասանների արհեստական խաղի արդյունք է, սակայն մարդիկ շարունակում են տագնապի մեջ մնալ: Տագնապի արտահայտումը ներառում է երկու բաղադրիչ՝

  • ֆիզիկական զգացողությունների գիտակցումը(սրտխփոց, քրտնատադրություն, սրտխառնոց և այլն);
  • տագնապի փաստի գիտակցումը

Տագնապը երբեմն ուժեղանում է ամոթի զգացումով(«Ուրիշները կտսնեն, որ ես վախենում եմ»): «Տագնապային» մտածելակերպի կարևոր տեսակակետը հանդիսանում է նրա կամընտրականությունը. սուբյեկտը հակված է որոշակի թեմաներ ընտրել շրջապատող կյանքի եւ անտեսել մնացածը, որպեսզի ապացուցի , որ նա ճիշտ է, դիտարկելով իրավիճակը որպես սարսափեցնող կամ հակառակը նրա տագնապը անհիմն է և չարդարացված: Անհանգստությունը կարող է առաջացնել շփոթություն եւ ընկալման խանգարում ոչ միայն ժամանակի եւ տարածության, այլեւ մարդկանց եւ իրադարձությունների իմաստների:

Տագնապ և վախ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վախ

Վախը և տագնապը ըստ որոշ մասնագետների ունեն միայն քանակական տարբերություն, իսկ մյուսների կարծիքով վախը և տագնապը արմատապես տարբերվում են իրենց մեխանիզմներով ինչպես նաև իրականացման ձևով: Ըստ առաջինների, եթե անհատը չի կարողանում վերացնել տագնապի աղբյուրը, ապա այն վերածվում է վախի: Այդպես օրինակ Քերոլ Իզգարդի կարծիքով վախը համարվում է հիմանական և ինքնուրույն զգացմունք իսկ տագնապը դա մի քանի զգացմունքների՝ վախի, տխրության, մեղքի, ամոթի համադրություն է [1]: Հարկ է նշել, որ հետազոևտողների մեծ մասը հակված են դիտարկելու տագնապը որպես արձագանք անորոշությանը հաճախ անհայտ ազդանշան, իսկ վախը ինչպես պատասխան կոնկրետ վտանգ ներկայացնող ադգանշանին[2]:

Բազմաթիվ հետազոտողներ տագնապի և վախի միջև առանձնացնում են մի շարք հինական տարբերություններ կապված այս երկու երրևությունների ծագման և դրսեևորման վերաբերյալ: Այսպես կարելի է համարել, որ տագնապը առաջանում է շատ ավելի վաղը քան կստեղծվի վտանգը իսկ վախը առաջանում է վտանգի դեպքում կամ նրա առաջանալու պահին: Վախի աղբյուր որպես կանոն կարող է համարվել գիտակցված և կոնկրետ բնույթ ունեցող իր (օրինակ՝ չար շուն, առաջիկա քննություն, խիստ շեֆ և այլն) այն դեպքում, երբ տագնապի աղբյուրը չգիտակցված և որին չենք կարող տրամաբանական բացատրութրուն տալ: Տագնապը կարել է կապել օրգանիզմի ընդհանուր հուզմունքի հետ (մասնավորապես, սիմպաթիկ նյարդային համակարգը) իսկ վախը՝ գործողությունների արգելակման և պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացմամաբ, որը մեծ չափաբաժնի դեպքում կարող է պարալիզացնել մարդուն: Տագնապը կարելի է համարել ապագայից պրոյեկցված իսկ վախի աղբյուրը անցյալի հոգեբանական փորձ: Եվ վերջապես տագնապը աղբյուրը սոցիալակապես է պայմանավործած իսկ վախի պատճառը կենսաբանական բնազդներն են: Շատ դեպքերում վախի և անհանգստության միջև նշված բոլոր տարբերությունները չեն բխում փորձարարական մեթոդով, սակայն սահմանվում են նույն հետազոտողների կողմից սահմանումների մակարդակով: Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկանց մեծ մասը (ինչը նշարակում է փորձի մասնակիցների մեծ մասը ) շատ տարբեր պատկերացումներ ունեն վախի անհանգստության տարբերությունների մասին (եթե ընդհանրապես պատկերացում ունեն) և կարող են այլ կերպ անվանել նույն զգացումը կամ տարբեր զգացմումներ նույն կերպ անվանել:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фрейд З. Торможение, симптом, тревога = Hemmung, Symptom und Angst. — 1925.
  • Щербатых Ю. В. Психология страха. — М. : Эксмо, 2007.
  • Лакан Ж. Тревога = L’angoisse // Лакан Ж. Семинары = Le Seminaire. — 1962—1963. — Книга X.
  • Мэй Р. Смысл тревоги = The Meaning of Anxiety / Ролло Мэй; пер. с англ. М. И. Заваловой и А. Ю. Сибуриной; терминолог. правка В. Данченка. — К. : PSYLIB, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Изард, Кэррол Эллис. Психология эмоций = The Psychology of Emotions. — Питер, 2007. — 464 с. — (Мастера психологии). — 3000 экз. — ISBN 5-314-00067-9
  • Щербатых Ю. В., Ивлева Е. И. Психофизиологические и клинические аспекты страха, тревоги и фобий. — Истоки, 1998. — 282 с. — 200 экз. — ISBN 5-88242-094-6