Էդվարդ Մունկ
Էդվարդ Մունկ նորվ.՝ Edvard Munch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1863[1][2][3][…] կամ 1863[4][5][6][…] |
Ծննդավայր | Լյոտեն, Հեդմարկ, Նորվեգիա[7] |
Վախճանվել է | հունվարի 23, 1944[7][2][3][…] կամ 1944[8][9][10][…] |
Մահվան վայր | Ekely, Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Oslo Cathedral School? |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | սիմվոլիզմ |
Ժանր | դիմապատկեր և էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մանուկն ու մահը, Վամպիր, Ճիչ, Աղջիկները կամրջի վրա, Dr. Linde's Sons?, From Travemünde?, Lothar Linde in Red Jacket?, Self-Portrait with the Spanish Flu? և Arve Arvesen? |
Ներշնչվել է | Քրիստիան Քրոհգ |
Պարգևներ | Սուրբ Օլաֆի շքանշան |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[11] |
Հայր | Christian Munch? |
Մայր | Laura Cathrine Munch? |
ստորագրություն![]() | |
Edvard Munch Վիքիպահեստում |
Էդվարդ Մունկ (նորվ.՝ Edvard Munch, դեկտեմբերի 12, 1863[1][2][3][…] կամ 1863[4][5][6][…], Լյոտեն, Հեդմարկ, Նորվեգիա[7] - հունվարի 23, 1944[7][2][3][…] կամ 1944[8][9][10][…], Ekely, Օսլո, Նորվեգիա), Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան: Մունկի արվեստը հագեցած է միայնության, մահվան մոտիվներով և միևնույն ժամանակ կյանքի տենչանքով:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդ Մունկը ծնվել է 1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում: Նա ընտանիքի երկրորդ երեխան էր: Մունկերի ընտանիքը չնայած իրենց համեստ կյանքի, ծագումով սերում էր մշակութային ազդեցիկ ընտանիքից: Էդվարդ Մունկի հեռու հարազատներից նեոկլասիցիստ Յակոբ Մունկը հայտնի նկարիչ էր՝ Ժակ-Լուի Դավիդի աշակերտներից, հայրը՝ հայտնի դասավանդող մանկավարժ էր, եղբայրը՝ Պետեր Անդերս Մունկը, ականավոր արվեստաբան:
Մանկության ընթացքում Մունկերի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր մի վայրից մյուսը թե՛ ընտանիքի հոր զինվորական ծառայության և թե՛ միջոցների սղության պատճառով: Սակայն մանկության մեծ մասը Մունկն անցկացրել է Քրիստիանիայում (Օսլո):
Նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ թոքախտից մահանում է նրա մայրը: Հայրը շատ բարի է եղել երեխաների նկատմամբ, սակայն նկարչի խոսքերով առնաձնանում էի իր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ:
Երբ նկարիչ 15 տարեկան էր թոքախտից մահանում է նրա քույր՝ Սոֆին: Մտերիմ և շատ սիրելի քրոջ մահը խորը հետք է թողնում նկարչի աշխարհընկալման և ավանդական կրոնի պատկերացումների վրա: Հենց Սոֆիի հիվանդության և մահվան պատմության հիշողություններն են ընկած նկարչի առաջին հայտնի գործերից՝ «Հիվանդ աղջիկը», «Գարուններ» կտավների և «մահացողի սենյակները» սյուժեով նկարների մի ամբողջ շարքի հիմքում: Շուտով իր տարօրինակ պահվածքով առանձննում է նկարչի մյուս քույրը՝ Լաուրան, որոշ ժամանակ անց նրա հիվնդությունն ախտորոշվում է որպես շիզոֆրենիա:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1879 թվականին Էդվարդն ընդունվում է տեխնիկական քոլեջ, որտեղ չնայած հաճախակի հիվանդություններին գերազանց առաջադիմություն ուներ ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա առարկաներից: Սակայն հաջորդ տարի նա գեղանկարիչ դառնալու նպատակով որոշում է թողնել քոլեջը, հակառակ հոր կամքի: Սակայն այս հարցում երիտասարդին քաջալերեցին հորքույր Քարենը, ընկեր Կարլ Ֆրեդերիկ Դիրիքսը, հեռու ազգական և ազդեցիկ գեղանկարիչ՝ Ֆրից Տաուլովը:
Մունկը սովորել է Քրիստիանիայի (Օսլո) Նկարչության թագավորական դպրոցում (1881-1886) և Կ․ Կրոգի արվեստանոցում (1882-1883)։ 1880-ական թվականների վերջերին-1900-ական թվականներին ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 1890-ական թվականների սկզբից Մունկի արվեստը զարգացել է «մոդեռն» ոճի հունով («Նկարչի քույրը», 1892, «Մահամերձի սենյակը», 1893), միաժամանակ դրսևորել մի շարք նոր գծեր, որոնք շեշտել են կերպարների ողբերգականությունը և մեծ մասամբ կանխորոշել էքսպրեսիոնիզմի ծնունդը («Ճիչ», 1893, «Կյանքի պարը», 1899, «Աղջիկը կամրջի վրա», մոտ 1901, բոլորը՝ Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Զբաղվել է նաև դեկորատիվ-մոնումենտալ գեղանկարչությամբ (Օսլոյի համալսարանի հանդիսասրահի որմնանկարները, 1910-1916), կերտել ժամանակակիցների դիմանկարների շարք, ստեղծագործել փայտագրության, օֆորտի և վիմագրության բնագավառներում։
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսլոյում գտնվում է 1963 թվականին բացված Մունկի թանգարանը, որտեղից 2004 թվականի օգոստոսի 22-ին երկու զինված հանցագործների կողմից հափշտակվել են «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ 2006 թվականի մայիսին գողության մեջ կասկածվող երեք մեղադրյալները բանտարկվեցին, իսկ օգոստոսին ոստիկաններին հաջողվեց գտնել նկարները։ Հանցագործների մոտ գտնվելու ընթացքում երկու կտավներն էլ վնասվել են։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edvard Munch
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 http://www.the-athenaeum.org/people/detail.php?id=1793
- ↑ 5,0 5,1 http://www.artnet.com/artists/edvard-munch/past-auction-results — 1998.
- ↑ 6,0 6,1 Национальная галерея Виктории — 1861.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Мунк Эдвард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.moma.org/artists/4164
- ↑ 9,0 9,1 9,2 Национальная библиотека Испании — 1711.
- ↑ 10,0 10,1 10,2 artrenewal — 2000.
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդվարդ Մունկ կատեգորիայում։ |
|