Բիհեյվիորիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիհեյվիորիզմ (անգլ.՝ behaviour-վարք), հոգեբանական ուղղություն, գիտակարգ վարքի մասին։ 20-րդ դարի ամերիկյան հոգեբանության կերպարը պայմանավորող բիհեյվիորիզմը սկզբունքորեն վերափոխել է հոգեկանի մասին պատկերացումների համակարգը։ Վերջինիս կարգախոսն այն է, որ հոգեբանության առարկան վարքն է, այլ ոչ թե գիտակցությունը, այստեղից էլ ուղղության անվանումը։

Բիհեյվիորիզմի կարևորագույն կատեգորիաներից է ազդակը (ստիմուլ), որի տակ հասկացվում է միջավայրի կողմից օրգանիզմի վրա ցանկացած ազդեցություն, այդ թվում՝ առկա, տվյալ իրավիճակը, ռեակցիան և ամրապնդումը, որի դերում կարող են հանդես գալ նաև շրջապատող մարդկանց բառային կամ հուզական ռեակցիաները[1]:

Դասական բիհեյվիորիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Լի Թորնդայկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիհեյվիորիստական շարժման պիոներներից մեկը Էդվարդ Թորնդայկն է։ Նա իրեն անվանում էր ոչ թե բիհեյվիորիստներ, այլ կոնեկսիոնիստ. (անգլ.՝ connection-կապ)։ Իր եզրակացությունները նա շարադրել է 1898 թվականին «Կենդանիների ինտելեկտը. Կենդանիների մոտ ասոցիատիվ գործընթացների փորձարարական հետազոտություն» աշխատանքում

Էդվարդ Լի Թորնդայկ

Այն, որ ինտելեկտն ունի ասոցիատիվ բնույթ, հայտնի էր դեռ Թոմաս Հոբսի ժամանականերից։ Փաստը, որ ինտելեկտն ապահովում է կենդանու հաջող հարմարումը միջավայրին, համընդհանուր ճանաչում է գտել Հերբերտ Սպենսերից հետո[2]: Բայց առաջինը հենց Թորդայկն էր, որ փորձով ցույց է տվել, որ ինտելեկտը և նրա գործառույթները կարող են ուսումնասիրվել, գնահատվել ՝ առանց գիտակցության ու այլ երևույթների դիմելու։ Ասոցացիան արդեն իսկ նշանակում էր կապ ոչ թե գաղափարների կամ գաղափարների ու շարժման, այլ շարժման և իրավիճակի միջև։ Թորնդայկն օգտագործել է փորձի և սխալի գաղափարը՝ որպես վարքի կարգավորող սկիզբ։ Ըստ նրա՝ փորձի, սխալի և պատահական հաջողության սկզբունքը բացատրում է կենդանի էակների կողմից վարքի նոր ձևերի ձեռքբերումը զարգացման բոլոր փուլերում։

Որպես շարժողական ակտի սկզբնական պահ՝ Թորնդայկն ընդունում էր ոչ թե արտաքին իմպուլսը, որը գործի է դնում մարմնական «մեքենան»՝ արձագանքելու նախապատրաստական միջոցներով, այլ խնդրային իրավիճակը, այսինքն՝ արտաքին այնպիսի պայմաններ, որոնց հարմարման համար օրգանիզմը չունի շարժողական պատասխանի պատրաստի բանաձև. նա ստիպված է ինքը կառուցել իր սեփական ջանքերով։ Այսպիսով «իրավիճակ-ռեակցի»ա կապը բնութագրվել է հետևյալ հատկանիշներով.

  • Սկզբնական կետ՝ խնդրային իրավիճակ,
  • Օրգանիզմը հակադրվում է նրան որպես ամբողջություն,
  • Այն ակտիվ գործում է ընտրության փնտրտուքներում,
  • Վարժվում է, սովորում է վարժությունների միջոցով[3]:

Թորնդայկը պահպանում է օրգանիզմի ակտիվ գործողությունների վերաբերյալ գաղափարը, որի էությունը կայանում է խնդրի լուծման գործընթացում միջավայրին ադապտացիան:Նա էապես ընդլայնել է հոգեբանության ոլորտը՝ ներառելով օրգանիզմի և միջավայրի փոխազդեցությունը: Ցույց է տվել, որ հոգեկանն էապես դուրս է գալիս գիտակցության սահմաններից: Ըստ Թորնդայկի՝ կոնեկսիան՝ ռեակացիայի և իրավիճակի միջև կապն է: Կոնեկսիան վարքի տարր է, չնայած «վարք» տերմինը նա չի օգտագործել։ Թորնդայկն առավել, քան որևէ մեկը, նախապատրաստել է բիհեյվիորիզմի ծագումը։ Դրա հետ մեկտեղ՝ նա օգտագործել է հասկացություններ, որոնք հետագայում դուրս են մղվել հոգեբանության ոլորտից[1][4]:

Ջոն Ուոտսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիհեյվիորիզմի տեսական լիդերը Ջոն Ուոտսոնն է։ 1913 թվականին նա հրատարակել է «Հոգեբանությունը բիհեյվիորիստի տեսանկյունից» հոդվածը, որը նոր ուղղության մանիֆեստն էր։ Այնուհետև նա հրատարակում է «Վարք. Համեմատական հոգեբանության ներածություն» գիրքը[5], որում առաջին անգամ հոգեբանության պատմության մեջ հերքվել է այն դրույթըը, որ հոգեբանության առարկան գիտակցությունն է։ Բիհեյվիորիզմի նշանաբանը դարձավ վարքի ՝ որպես արտաքին և ներքին խթանների նկատմամբ օրգանիզմի ռեակցիաների՝ օբյեկտիվորեն դիտվող համակարգի մասին հասկացությունը: Այս հասկացությունը դասական գիտության մեջ ծագել է Իվան Սեչենովի, Իվան Պավլովի, Վլադիմիր Բեխտերևի աշխատանքներում[6]. օրգանիզմը բացատրվում էր իր արտաքին և ներքին դրսևորումների ամբողջության մեջ։

Կենդանիների հետ փորձերը դարձել էին ԱՄՆ-ի հոգեբանների հետազոտությունների գլխավոր օբյեկտը։ Ըստ Ուոտսոնի՝ գիտակցության վիճակի դիտումը նույնքան քիչ անհրաժեշտ է հոգեբանին, որքան ֆիզիկոսին: Միայն հրաժարվելով այդ ներքին դիտումներից՝ հոգեբանությունը կդառնա հստակ և օբյեկտիվ գիտություն։ Կարդալով Բեխտերևի «Օբյեկտիվ հոգեբանություն» գիրքը[7]՝ Ուոտսոնը վերջնականապես հաստատել է այն կարծիքը, որ պայմանական ռեֆլեքսը պետք է դառնա վարքի վերլուծության գլխավոր միավորը։ Պավլովի ուսմունքի հետ ծանոթությունը Ուոտսոնի մեջ ամրապնդել է այն, որ պայմանական ռեֆլեքսը բանալի է հմտությունների մշակման համար՝ պարզ գործողություններից բարդի ձևավորում, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևեր, այդ թվում՝ աֆեկտիվ բնույթ ունեցող

Ջոն Ուոտսոն

Գտնվելով պոզիտիվիզմի ազդեցության տակ՝ Ուոտսոնն ապացուցել է, որ իրական է միայն այն, ինչը կարելի է անմիջականորեն դիտել։ Դրա համար, ըստ նրա՝ ամբողջ վարքը պետք է բացատրվի օրգանիզմի վրա ֆիզիկական գրգռիչների՝ անմիջականորեն դիտվող ազդեցությունների և նրա՝ անմիջականորեն դիտվող պատասխանների միջև։ Այստեղից էլ, Ուոտսոնի առաջադրած գլխավոր բանաձևը՝ «ստիմուլ-ռեակցիա» (S→R)։ Այս բանաձևի կողմերի միջև ընթացող գործընթացները՝ ֆիզիոլոգիական, թե հոգեբանական, դուրս պետք է մղվեն հոգեբանական բացատրություններից, քանի որ վարքում իրական են համարվում մարմնական ռեակցիաները։ Այս կերպ, Ուոտսոնը փոխարինել է հոգեկան երևույթների ավանդական պատկերացումները[8]:

Հոգեկան տարբեր գործթառույթների կախվածությունը շարժողական ակտիվությունից հաստատվել է փորձարարական հոգեբանության մեջ։ Դա օրինակ՝ վերաբերում է աչքի մկանային շարժումից տեսողական ընկալման կախվածությանը, հույզերինը՝ մարմնական փոփոխություններից, մտածողությանը՝ խոսքային ապարատից։ Այս փաստերն Ուոտսոնն օգտագործել է որպես ապացույց, որ օբյեկտիվ մկանային գործըթնացները կարող են փոխարինել սուբյեկտիվ հոգեկան ակտերին։ Ելնելով դրանից՝ նա բացատրում է մտավոր ակտիվության զարգացումը։ Հաստատվում էր, որ մարդը մտածում էր մկաններով։ Մարդու խոսքը ծագում է չկարգավորված ձայներից: Երբ մեծահասակները որևէ ձայնի հետ միավորում են որոշկի օբյեկտ, այդ օբյեկտը ստանում բառային նշանակություն։ Աստիճանաբար, երեխայի մոտ արտաքին խոսքը դառնում է թոթթվանք, իսկ հետո նա արտասանում է բառը ինքն իրեն։ Այդ ներքին խոսքը հենց մտածողությունն է։ Ըստ Ուոտսոնի՝ և՛ ինտելեկտուալ, և՛ հուզական ռեակցիաները կարելի է կառավարել։ Հոգեկան զարգացումը հանգեցվում է ուսուցման, այսինքն՝ գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձևավորմանը։ Այս կերպ, հոգեկանի զարգացման հետազոտությունը հանգում է վարքի ձևավորման հետազոտությանը ՝ S→R-ի հիման վրա ծագած ազդակների և ռեակցիաների միջև կապի հետ։ Ելնելով այսպիսի հայացքից՝ բիհեյվիորիստները եզրակացրին, որ հոգեկանի զարգացումը տեղի է ունենում երեխայի կյանքի ընթացքում և հիմնականում կախված է սոցիալական միջավայրից, կենսապայմաններից, այսինքն՝ միջավայրի ներկայացրած ազդակներից։ Դրա համար էլ նրան ժխտում էին տարիքային պարբերացման գաղափարը, քանի որ գտնում էին, որ չկան բոլոր երեխաների համար զարգացման միասնական օրինաչափություններ տվյալ տարիքային փուլում։ Ապացույց էին ծառայում և տարբեր տարիքի երեխաների ուսուցման հետազոտությունը, երբ 2-3-ամյա երեխաները նպատակաուղղված ուսուցման դեպքում սվորել էին ոչ միայն գրել, կարդալ, նույնիսկ տպել։ Այս կերպ, բիհեյվիորիստները եզրակացրին, որ ինչպիսին միջավայրն է, այնպիսին էլ երեխայի զարգացման օրինաչափություններն են[9]

Գիտափորձ Փոքրիկ Ալբերտի հետ

Սակայն, տարիքային պարբերացման անհնարինությունը չի բացառում, ըստ նրա՝ ֆունկցիոնալ պարբերացման ստեղծումը, որը թույլ կտար հաստատել որոշակի հմտության ձևավորման համար անհրաժեշտ ուսուցման փուլերը։ Այս տեսանկյունից՝ խաղի զարգացման փուլերը, կարդալու կամ լողի ուսուցումը համարվում են ֆունկցիոնալ պարբերացում։

Կյանքի ընթացքում հոգեկան գործընթացների ձևավորման ապացույց եղել են հույզերի ձևավորման գիտափորձերը։ Ըստ նրա՝ հույզերում չկա ոչինչ, բացի ներմարմնական փոփոխություններից և արտաքին դրսևորումներից։ Բայց գլխավորը նրա համար հուզական վարքով տրված ծրագիրը կառավարելու հնարավորությունն է։ Ուոտսոնը փորձարարական ձևով ապացուցել է, որ կարելի է ձևավորել չեզոք ազդակի նկատմամբ վախի ռեակցիա՝ ցույց տալով, որ հուզական ռեակցիան կարելի է կառավարել[10]:

Վարքի կառավարման սկզբունքը ամերիկյան հոգեբանության մեջ մեծ հեղինակություն է ձեռք բերել Ուոտսոնի աշխատանքներից հետո։ Նրա հայեցակարգն անվանում էին «Հոգեբանություն առանց հոգեկանի»: Ուոտսոնի դերը կայանում է նրանում, որ նա ընդլայնեց հոգեկանի ոլորտը՝ ներառելով մարդու և կենդանիների մարմնական գործողությունները[11]:

Սկզբնական բիհեյվիորիստական ծրագրի մեջ պատկերի, դրդապատճառի և հոգեսոցիալական հարաբերությունների ներառման փորձերը հանգեցրել են այս ուղղության նոր տարբերակին՝ նեոբիհեյվիորիզմին[1]:

Նեոբիհեյվիորիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Թոլմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Թոլմեն

Էդվարդ Թոլմենն իր հիմնական գաղափարները շարադրել է «Մարդու և կենդանիների նպատակային վարքը» գրքում[12]: Ինչպես մյուս բիհեյվիորիստները, նա իր փորձարարական աշխատանքն անցկացրել է կենդանիների վրա՝ գտնելով, որ վարքի կանոններն ընդհանուր են կենդանի բոլոր էակների համար։ Թոլմենն ապացուցել է, որ ներքին գործընթացները նույնպես կարող են «դուրս բերվել», և նրանց կարելի է տալ նույն հստակությունը, ինչպիսին ցանկացած ֆիզիկական իրի։ Դրա համար վարքը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին ռեակցիաների շղթա, այլ ամբողջական կազմակերպություն։ Այսպիսի ամբողջական վարքը Թոլմենը նկարագրել է որպես համակարգ՝ կապված շրջապատի հետ ճանաչողական հարաբերություններով։ Օրգանիզմը կողմնորոշվում է իրավիճակներում, որոնց նա հարմարվում է այն բանի շնորհիվ, որ առանձնացնում է որոշակի հատկանիշներ, որոնք թույլ են տալիս պարզել, թե որը որտեղ է տանում։ Նա օպտիմալ ելք է փնտրում խնդրային իրավիճակից։ Ըստ Թոլմենի փորձարարական տվյալների՝ օրգանիզմը աստիճանաբար յուրացնելով իրավիճակը՝ կառուցում է ճանաչողական՝ կոգնիտիվ քարտեզ, որին պետք է հետևել խնդրի լուծման համար։ Թոլմենն առանձնացրել է ուսուցման հատուկ տեսակ՝ լատենտ (գաղտնի), որը մեծ դեր է կատարում այն դեպքում, երբ ամրապնդումը բացակայում է, և ունակ է փոխելու վարքը[13][14]:

Կլարկ Խալլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարկ Խալլը ձգտում էր հոգեբանական տեսություններին տալ հստակություն, ինչը հատուկ է ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններին։ Դրանից ելնելով՝ նա գտնում էր, որ հոգեբանության մեջ կարելի է առաջ քաշել մի քանի ընդհանուր թեորեմներ։ Ըստ նրա՝ պայմանական ռեֆլեքսների մեջ կարևոր են դեր էր խաղում հմտության ուժը։ Վերջինիս դրսևորման համար անհրաժեշտ են ֆիզիոլոգիական որոշակի պահանջմունքներ: Հմտության ուժի վրա որոշիչ ազդեցություն է թողնում պահանջմունքների կրճատումը՝ ռեդուկցիան։ Պահանջմունքերի ռեդուկցիայի մեծությունը որոշվում է ամրապնդումների քանակով և որակով։ Առաջնային ամրապնդումը, օրինակ՝ ուտելիքն է քաղցած օրգանիզմի համար կամ էլեկտրական շոկը։ Պահանջմունքը կապված է գրգռիչների հետ, որոնց նկատմամբ ռեակցիաները կարևոր դեր են խաղում, բայց երկրորդային են[15]:

Խալլը ենթադրում է, ոչ կարելի էր խիստ գիտականորեն բացատրել օրգանիզմի վարքը՝ առանց դիմելու հոգեկան պատկերներին և այլ ինտելեկտուալ բաղադրիչներին։ Ըստ նրա՝ օբյեկտների տարբերակման համար բավական է պահանջմունքի առկայությունը։ Նա առաջին է հարց բարձրացրել պայմանառեֆլեկտորային գործունեության մոդելավորման հնարավորության մասին[1]:

Ֆրեդերիկ Սկիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձգտելով վերամշակել դասական բիհեյվիորիզմը՝ Սկիններն, առաջին հերթին, ելնում էր մարդու վարքի հասկացման համակարգային մոտեցումից։ Ըստ նրա՝ անհնարին է խոսել իսկական ազատության մասին, քանի որ նա երբեք ինքնուրույն չի կառավարում իր վարքը, որը պատճառավորված է արտաքին միջավայրով։ Ըստ նրա՝ ամենակարևորը վարքի պատճառների հասկացումն է և սովորելը դրանք ղեկավարել։

Հանդես գալով այն պատկերացումներից, որ ոչ միայն կարողությունները, այլև գիտելիքներն իրենցից ներկայացնում են վարքի վարիացիաներ, Սկինները մշակում է վարքի հատուկ՝ օպերանտային տեսակը։ Սկզբունքորեն նա ելնում էր այն գաղափարից, որ մարդու հոգեկանը հիմնված է տարբեր տեսակի ռեֆլեքսների վրա։ Օպերանտային ուսուցման դեպքում ամրապնդվում է միայն վարքը, օպերացիան, որը սուբյեկտն օգտագործում է տվյալ պահին։ Մեծ նշանակություն ունի և այն փաստը, որ բարդ ռեակցիան բաժանվում է պարզերի, որոնք հետևում են մեկը մյուսին, հանգեցնում անհրաժեշտ նպատակին:

Սկինները ուշադրություն էր դարձնում նաև այն բանին, որ նույնիսկ միանգամյա ամրապնդումը կարող է ունենալ նշանակալից ազդեցություն, քանի որ հաստատվում է, թեև պատահական, կապ ռեակցիայի և ազդակի հայտնվելու միջև։ Եթե ազդակը նշանակալից է եղել անհատի համար, նա կփորձի կրկնել հաջողության բերած ռեակցան։ Այսպիսի վարքը Սկիններն անվանել է «սնոտիապաշտական»: Կարևոր նշանակություն ունի և այն փաստը, որ օպերանտային պայմանավորվածության դեպքում ուսուցումն ընթանում է արագ և հեշտ։ Դա կապված է այն բանի հետ, որ փորձարկվողը հնարավորություն ունի դիտելու ոչ միայն վերջնական արդյունքը, այլև գործողության կատարման գործընթացը։ Փաստացի, տեղի է ունենում ոչ միայն գործողության կատարման, այլև նրա կողմնորոշման և ղեկավարման արտաքնայնացում։ Այսպիսի մոտեցումը հնարավոր է ոչ միայն որոշակի հմտությունների, այլև գիտելիքների ուսուցման հետ[16]

Ֆրեդերիկ Սկիններ

Ուսուցման ծրագրավորման համար Սկինների մշակած մեթոդը հնարավորություն է տվել օպտիմալացնելու ուսուցման գործընթացը, մշակել շտկողական ծրագրեր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար։ Մյուս կողմից, հնարավորություն է ընձեռնվել անհատականացնել ուսուցման գործընթացը՝ կախված գիտելիքների յուրացման տեմպից։ Սկինների տեսությունը մեծ նշանակություն է ունեցել պրակտիկայի համար՝ անկախ վերջինիս քննադատությունից[17]:

Սոցիալական բիհեյվիորիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ուսուցման ուսումնասիրումից՝ բիհեյվիորիստներն ուսումնասիրել են նաև երեխաների սոցիալականացման գործընթացին, նրանց կողմից սոցիալական վարքի ձեռքբերմանը։

Ջորջ Միդի հետազոտությունները հանգեցրել են այն մտքին, որ երեխայի անձը ձևավորվում է շրջապատող աշխարհի, ուրիշների փոխազդեցության գործընթացում։ Դրա հետ մեկտեղ՝ ուրիշների հետ շփվելուց երեխան խաղում է տարբեր դերեր։ Այս կերպ, նրա անձը համարվում է անձնային տարբեր դերերի միավորում։ Այդ դերերի ձևավորման և գիտակցման համար կարևոր դեր ունի խաղը, որում երեխան սովորում է իր վրա դեր վերցնել և հետևել կանոններին։

Միդի տեսությունը կոչվում է սպասման տեսություն, քանի որ ըստ նրա՝ երեխաները «պարտվում են» իրենց դերերը՝ կախված մեծահասակների սպասումներից։ Հենց կախված այդ սպասելիքներից և անցած փորձից՝ երեխաները տարբեր կերպ են խաղում իրենց դերերը։

Միդը տարբերում էր սյուժետային և կանոններով խաղեր։ Առաջինն օգնում է երեխաներին՝ ընդունելու տարբեր դերեր և դրանք փոխել խաղի ընթացքում։ Կանոններով խաղերն օգնում են երեխաներին զարգացնելու վարքի կամային առանձնահատկությունները։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ասոցիալ և պրոսոցիալ վարքի հետազոտությունները։ Ջոն Դոլլարդը մշակել է ֆրուստրացիայի՝ վարքի ապակազմակերպման տեսություն։ Ըստ նրա՝ մանկական տարիքի ֆրուստրացիաները կարող են հանգեցնել ագրեսիվության հասուն տարիքում։ Հաշվարկված է, որ ամեն օր նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ապրում է 80 ֆրուստրացիոն իրավիճակ և ընտանիքում, և մանկապարտեզում, որոնց միայն ոչ մեծ քանակությունը կարող է հանգեցնել ագրեսիայի:

Երեխաների սոցիալականցման ուսումնասիրումը բիհհեյվիորիստների կողմից հանգեցրել է այնպիսի կարևոր ֆենոմենների նացահայտմանը, ինչպիսիք են՝ կոնֆոմիզմը, նեգատիվիզմը։ Այս դպրոցի եհտազոտությունները բացահայտել են ուսուցման շատ կանոններ, որոնք էլ նպաստել են երեխաների դաստիարակության և ուսուցման գործընթացի օպտիմալացմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Ռոտտեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ярошевский М.Г. История психологии.— 3-е изд.— М., 1985
  2. Спенсер Г. Основания психологии. М., 1998.
  3. Процесс учения у человека. Пер. с англ. Под ред. проф. С. Е. Гайсиновича. М., Учпедгиз, 1935.
  4. Торндайк Э., Уотсон Дж. Б. Бихевиоризм. Принципы обучения, основанные на психологии. Психология как наука о поведении. М.: АСТ-ЛТД 1998 г. 704 с.
  5. Поведение: введение в сравнительную психологию» / «Behaviour. Introduction to Comparative Psychology», 1914.
  6. Павловские среды: протоколы и стенограммы физиологических бесед... Л.,1949
  7. Бехтерев В.М. Объективная психология. СПб., 1907-1910.
  8. Уотсон Дж. Психология как наука о поведении.— 1926.
  9. Watson J.B. Behaviorism.— N.Y., 1930.
  10. Ждан А.Н. История психологии как становление ее предмета։ Дисс. на соиск. ст. доктора психол. наук.— М., 1994.
  11. История психологии. XX век // Под ред. П.Я. Гальперина, А.Н. Ждан — М: Академический Проект, 2002.
  12. Tolman E. C. [books Purposive Behavior in Animals and Men]. — University of California Press, 1932. — 463 p. — (The Century Psychology Series.
  13. Толмен Э. Поведение как молярный феномен // История психологии...— М., 2002. С. 143-165.
  14. Boring E.Y. A History of experimental Psychology.— N.Y., 1929.
  15. Hull C.Z. Principles of behavior: An introduction to behavior theory.— N.Y., 1943
  16. Поведение организмов (Behavior of Organisms: An experimental analysis). New York: Appleton-Century, 1938.
  17. Хьелл, Ларри, and Дэниел Зиглер. "Теории личности." (1997)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лич Д. Прикладной анализ поведения. Методики инклюзии учащихся с РАС. — М.: Оперант, 2015.
  • Skinner, B.F. (1957). Verbal behavior. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall.
  • Skinner, B.F. (1969). Contingencies of reinforcement: a theoretical analysis. New York: Appleton-Century-Crofts.
  • Watson, J.B. (1913). Psychology as the behaviorist views it. Psychological Review, 20.
  • Watson, J.B. (1919). Psychology from the Standpoint of a Behaviorist.
  • Mills, John A., Control: A History of Behavioral Psychology, Paperback Edition, New York University Press 2000.
  • Дуров В.Л. Дрессировка животных, дрессированных по моему методу (40-летний опыт).— М, 1924.
  • Миллер Д., Галантер Ю., Прибрам К. Планы и структура поведения.— М., 1965.
  • Boring E.Y. A History of experimental Psychology.— N.Y., 1929.