Jump to content

Ձանձրույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վասնեցով, «Թագուհի-Անժպտուհի»

Ձանձրույթ, բացասական գունավորված զգացմունքի կամ տրամադրության տարատեսակ, հոգեկան պասիվ վիճակ, որը բնորոշվում է ակտիվության նվազեցմամբ, որևէ գործունեության, շրջակա աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ։ Ձանձրույթը, ի տարբերություն ապատիայի, զուգորդվում է գրգռվածությամբ և անհանգստությամբ։

Ձանձրույթի վիճակը կարող է առաջանալ ինչպես արտաքին պատճառներից (միատեսակ աշխատանք, շփման պակաս, զգայական դեպրիվացիա), այնպես էլ արտաքին դատարկությամբ և ուրախություն առաջացնող զգայական վերապրումների նկատմամբ անկարողությամբ, նպատակի և կյանքի իմաստի բացակայության զգացողությամբ։

Էքզիստենցիալ հոգեբանության մեջ տարբերում են «էքզիստենցիալ ձանձրույթ» և «նևրոտիկ ձանձրույթ» հասկացությունները։ Հոգեվերլուծական մոտեցման դեպքում ձանձրույթը դիտարկվում է կոնֆլիկտի և վերահսկողության խնդրիների միջով։ Այդպես, Օտտո Ֆենիչելը ենթադրում էր, որ ձանձրույթը առաջանում է, «երբ մեզ չի կարելի անել այն, ինչը մենք ցանկանում ենք անել, կամ պետք է անենք, կամ պետք է անել այն, ինչը անել մենք չենք ցանկանում»։

Այլ հանրահայտ հոգեբանների, ինչպես, օրինակ, Էրիխ Ֆրոմի և Վիկտոր Ֆրանկլի կարծիքով՝ ժամանակակից հասարակության մեջ ձանձրույթի խնդիրը դառնում է ավելի ու ավելի սուր։ Ֆրանկլի խոսքերով՝ «ձանձրույթն այսօր մեր՝ և՛ հաճախորդների, և՛ հոգեբանների առջև ավելի շատ խնդիրներ է դնում, քան ցանկությունները և նույնիսկ այսպես կոչված սեռական ցանկությունները»։

Ձանձրույթը անմիջականորեն կախված է ֆիզիոլոգիական վիճակի փոփոխություններից։ Երբ մարդը ձանձրանում է, նրա գլխուղեղում գերակշռում են արգելակման գործընթացները, սակայն դրա հետ միասին կա գրգռման որոշակի մաս, որը կապված է միօրինակ աշխատանքի կատարման կամ դրա ավարտման սպասումի հետ։ Ձանձրացող մարդիկ, որպես օրենք, ներփակված են, անհամբերության և անբավարարվածության զգացում են ունենում, ցանկանում են խոսուափել այն պայմաններից, որոնք ապահովում են ակտիվ գործողությունների անհնարինությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]