Վիկտոր Ֆրանկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վիկտոր Ֆրանկլ
Viktor Frankl
Viktor Frankl2.jpg
Ի ծնեգերմ.՝ Viktor Emil Frankl
Ծնվել է1905 մարտի 26
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 2, 1997(1997-09-02) (տարիքը 92)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Ազգությունավստրիացի
ԴավանանքՀուդայականություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշակերտներRaymond Ackerman?
ԱշխատավայրՎիեննայի համալսարան
ՊարգևներՎիեն քաղաքի պատվո մատանի, «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ, Օսկար Պֆիստերի մրցանակ, Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր, Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր, Վիեննա քաղաքի գիտության մրցանակ, Վիեննայի պատվավոր քաղաքացի, Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար», Q64755635?, Q67504641? և Պրահայի Կարլի համալսարանի պատվավոր դոկտոր
Viktor Frankl Վիքիպահեստում

Վիկտոր Էմիլ Ֆրանկլ (գերմ.՝ Viktor Emil Frankl; մարտի 26, 1905(1905-03-26)[1][2][3][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - սեպտեմբերի 2, 1997(1997-09-02)[1][2][3][4], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ։ Հանդիսանում է լոգոթերիապիայի հիմնադիրը, 1942-1945 թթ. անցկացրել է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ դեռահաս տարիքում Ֆրանկլը հետաքրքրվում էր Զիգմունդ Ֆրոյդի գաղափարներով և հաղորդակցվում նրա հետ նամակագրություններով։ Զիգմունդ Ֆրոյդը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց նրա նկատմամբ և շուտով՝ 1924 թվականին, 19-ամյա երիտասարդի հոդվածը հրապարակվեց հոգեվերլուծության միջազգային ամսագրում։ 1928 թվականին Ֆրանկլը Վիեննայում և այլ 6 քաղաքներում ստեղծեց անվճար հոգեբանական կենտրոններ դեռահասների համար, իսկ 1930 թվականին ստացավ իր բժշկի դոկտորական կոչումը։ 1933 թվականին Ֆրանկլը սկսեց զբաղվել սուիցիդալ կանանց խնամակալությամբ հոգեբուժական հիվանդանոցում, իսկ 1937 թվականին բացեց իր անձական նյարդաբանական և հոգեբուժական կլինիկան։ 1940 թվականին նա գրեց իր ամենակարևոր աշխատություններից մեկը՝ «Բժիշկն ու հոգին»։

Երկրորդ աշխարհամարտի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Ֆրանկլը ամուսնացավ, սակայն, մի քանի ամիս անց, նրա կինը, հայրը, մայրը, քույրը և եղբայրը կալանավորվեցին՝ տեղափոխվելով «Theresienstadt in Bohemia» ճամբարը, որտեղ հայրը մահացավ սովից, իսկ մայրն ու եղբայրը երկու տարի անց սպանվեցին։ Կինը մահացավ Բերգեն - Բելսենում, իսկ քույրը փրկվեց՝ գաղթելով Ավստրալիա։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց և ոչնչացվեց նրա «Բժիշկն ու հոգին» աշխատությունը։ 1945 թվականին ճամբարն ազատագրվեց, և նա վերադարձավ Վիեննա, ուր լսելով իր կնոջ մահվան մասին լուրը, ընկավ խոր հիասթափության գիրկը։

Հետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին նա ստանձնեց Վիեննայի նյարդաբանության կլինիկայի տնօրենի պաշտոնը, որտեղ աշխատեց շուրջ 25 տարի։ Տարիներ անց նա վերականգնեց իր «Բժիշկն ու հոգին» բնագիրը և հրատարակեց այն՝ իրականացնելով իր վաղեմի երազանքը։ Այդ տարիների ընթացքում Ֆրանկլը հանդիպեց մի երիտասարդ աղջկա՝ Էլիին, ով լիովին իմաստավորեց նրա կյանքը։ 1947 թվականին նրանք ամուսնացան, ունեցան դուստր և անվանակոչեցին Գաբրիելա։ 1948 թվականին նա դարձավ Վիեննայի համալսարանի նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, իսկ 1950 թվականին հիմնադրեց Ավստրիայի բժշկական կազմակերպություն հոգեթերապիայի համար։ Ֆրանկլը դեռևս 85 տարեկանում դասավանդում էր Վիեննայի համալսարանում։

Նա 32 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են 27 լեզուներով։ Ֆրանկլը մահացավ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]