Լոգոթերապիա
Լոգոթերապիա էքզիստենցիալ հոգեբանության տեսակներից մեկն է, հիմնված գոյության իմաստի որոնման և վերլուծման վրա: Մշակվել է Վիկտոր Ֆրանկլի կողմից, 20-րդ դարի կեսերին[1]:
Հիմնական հայեցակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն լոգոթերապիայի, մարդկային վարքի շարժիչ ուժը հանդիսանում է՝ արտաքին աշխարհում կյանքի իմաստը գտնելը և իրականացնելը: Ֆրանկլի կարծիքով զուտ մարդկային առանցքային հատկություններից մեկը հանդիսանում է ձգտումը իմաստի նկատմամբ, որը Ֆրանկլը ըստ էության հակադրեց Ադլերի՝ ղեկավարման ձգտմանը և Ֆրոյդի հաճույքի սկզբունքին: Ֆրանկլը կարծում էր, որ ձգտումը դեպի իմաստ, մարդու մեջ մոտիվացնող է և մարդիկ կարիք ունեն ոչ թե անհանգստությունից զուրկ վիճակների, այլ լարված կերպով իմաստի ձգտման, որը արժանի է նրանց: Երբ իմաստի ձգտումը ֆրուստրացվում է, առաջանում է ապատիա, ձանձրույթ[2]:
Ըստ Ֆրանկլի մարդու վիճակը, երբ նրա մոտ ֆրուստրատիվ ձգտում է դեպի իմաստ, անվանվում է էքզիստենցիալ վակուում, որի մասին գրում էին փիլիսոփա-էքզիսցիոնալիստները: Լոգոտերապիայի համաձայն էքզիստենցիոնալ վակուումը կարող է հանգեցնել նևրոզի, կլինիկական ախտանշաբանության:
1950-1960 - ական թվականներին Ֆրանկը արձանագում է կյանքի իմաստի կորստի տարածումը: Համաձայն նրա կատարած վիճակագրության, այդ ժամանակ մեծանում է դեպրեսիայով, թմրամոլությամբ, հարբեցողությամբ հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև մեծանում է ագրեսիվությունը[2]: Ի տարբերություն Ֆրոյդի, ով գտնում էր, որ ագրեսիան առաջանում է ճնշված սեռական բնազդներից, Ֆրանկլը ագրեսիայի կարևոր պատճառ էր համարում կյանքի իմաստի բացակայությունը: Նրա կարծիքով հարբեցողները և թմրամոլները մարդիկ են, ովքեր չունեն կյանքի իմաստ կամ էլ կորցրել են դրա իմաստը, ովքեր զգում են էքզիսցիոնալ վակուում, ներքին դատարկություն, գոյության անիմաստություն:
Ֆրանկլի կարծիքով իմաստը բացառապես սուբյեկտիվ չէ, մարդը այն չի հնարում, այլ գտնում է շրջապատող աշխարհում[3]: Ֆրանկլինը նշում է երեք ուղիներ, որոնցով մարդ կարող է իր կյանքը իմաստավորել:
- Գիտակցություն
- Նոր փորձի ձեռքբերում կամ կյանքի ճանապարհին նոր մարդու հետ հանդիպում
- Տառապանքների մեջ իմաստի որոնում
Ֆրանկլը ընդգծում է, որ երրորդ ուղին՝ տառապանքների մեջ իմաստի որոնումը , պետք է կիրառել միայն այն դեպքում, եթե նախորդ երկուսը անհասանելի են: Ֆրանկլը երրորդ ուղին բացահայտեց իր համար, հոլոքոստի ժամանակ, երբ գտնվում էր ճամբարում այդ ուղին օգնեց նրան հաղթահարել դաժան կտտանքները: Իր գրքի մեջ Ֆրանկլը բերում է տառապանքների մեջ իմաստի հայտնաբերման հետևյալ օրինակը:
Լոգոթերապիայի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոգոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոգոթերապիայի մեջ մշակվել է լոգոանալիզի մեթոդը այցելույի արժեքների և կյանքի ուսումնասիրման համար: Այն մշակել է ամերիկացի Ջեյմս Կրամբոն , Վիկտոր Ֆրանկլայի աշակերտներից մեկը: Մեթոդը հնարավորություն է տալիս կատարել այցելույի կյանքի մանրակրկիտ ինվենտարիզացիա: Լոգոանալիզի մեջ օգտագործվում են երկու հիմնական տեխնիկա՝ գիտակցական դաշտի ընդարձակում և ստեղծագործական երևակայության խթանում:
Պարադոքսալ մտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոբիաների և Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բուժման համար Ֆրանկլը առաջարկեց պարադոքսալ մտադրությունը: Այդ մեթոդիկայի սահմաններում այցելույին, ով օրինակ ունի որոշակի ֆոբիա, առաջարկվում է պարոդոքսալ փորձ , ինչից նա ամենից շատը վախենում է: Դա կարող է լինել օբյեկտ, գործողություն կամ իրավիճակ, որի մեջ այցելուն վախենում է հայտնվել:
Դերեֆլեքսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերեֆլեքսիա մեթոդի նշանակությունը այն է, որ հաղթահարի ինքնադիտողության հարկադրական միտումը, որը դառնում է չափազանց բարձր: Անձին խորհուրդ է տրվում ուշադրությունը իրենից տեղափոխել արժեքների և իմաստի վրա, որը նա կարող է մարմնավորել շրջակա աշխարհում: Ֆրանկլը այդպես է նկարագրել դերեֆլեքսիան:
Դերեֆրեկսիայի միջոցով այցելուն հնարավորություն է ստանում արհամարհել իր նևրոզը, կենտրոնացնելով իր ուշադրությունը կողմնակի այլ երևույթների վրա: Նա ուղղում է իր ուշադրությունը կյանքի, լիովին հավանական իմաստների և արժեքների վրա, որոնք անմիջականորեն առնչվում են նրա անձնական հնարավորությունների հետ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Адлер, Альфред։ Наука жить։ Port-Royal։ ISBN 966-7068-01-3
- ↑ 2,0 2,1 Frankl, Viktor (հունիսի 1, 2006)։ Man's Search for Meaning։ Beacon Press։ ISBN 978-0-8070-1427-1։ Վերցված է մայիսի 8, 2012
- ↑ «Владимир Леви, «Куда жить», с. 4»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-03-03
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Франкл В. Теория и терапия неврозов // Человек в поисках смысла / Виктор Франкл. — М. : Прогресс, 1990. — Часть III : Основы логотерапии.
- Романин А. Н. Основы психотерапии. — М. : КНОРУС, 2006. — 469 с.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Институт логотерапии Венского университета, имени В. Франкла(անգլ.)(գերմ.)
- О Викторе Франкле Archived 2007-12-25 at the Wayback Machine.
- Лесевицкий А. В. Аксиологическая матрица логотерапии Ф. М. Достоевского