Էրիխ Ֆրոմ
Էրիխ Ֆրոմմ (գերմ.՝ Erich Fromm, մարտի 23, 1900[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 18, 1980[1][2][3][…], Մուրալտո), հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիխ Ֆրոմմը ծնվել է հրեական ընտանիքում 1900 թվականին։ Նրա պապը և նախապապը եղել են ռաբբիներ (հրեական քահանաներ), հայրը զբաղվել է առևտրով՝ միաժամանակ պահպանելով կրոնական սովորույթներն ընտանիքում։ Կրթություն է ստացել Հեյդելբերգյան համալսարանում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի և հոգեբանության ոլորտներում։ Ուսանել է Մաքս Վեբերի, Կառլ Յասպերսի և Գ. Ռիկերտի մոտ, խորապես ուսումնասիրել է Զիգմունդ Ֆրոյդ և Կառլ Մարքսի ուսմունքները։ 1925 թվականին դարձել է կիրարկող հոգեվերլուծող։
1932 թվականին կազմակերպել է լայն սոցիալական խմբերի վարքի անգիտակցական դրդապատճառներին վերաբերող հետազոտություն։ Արդյունքում եկել է այն եզրակացության, որ գերմանական հասարակությունը ցույց չի տալու դիմադրություն ֆաշիստական ռեժիմին։ 1933 թվականին Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Ֆրոմմը (Ֆրանկֆուրտյան դպրոցի այլ ներկայացուցիչների պես) հեռացել է Գերմանիայից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Այնտեղ նա գրել է իրեն լայն ճանաչում բերած ուսումնասիրությունների մեծ մասը։ 1941 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Փախուստ ազատությունից», որտեղ մերկացվում էին ֆաշիզմի տարբեր վերափոխված տեսակները։ Ամերիկայում հրատարակված նրա մյուս գրքերից են. «Մարդը իր համար» (1947 թ.), «Հեքիաթներ, լեգենդներ և երազատեսություն» (1951 թ.), «Առողջ հասարակություն» (1955 թ.), «Սիրելու արվեստը» (1956 թ.), «Ունենա՞լ, թե՞ լինել» (1976 թ.) և շատ ուրիշներ։
Սոցիալ-հոգեբանական գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ֆրոմի դասական հոգեվերլուծությունը նպաստում է մարդու մասին գիտելիքների հարստացմանը, սակայն այն չի ավելացնում գիտելիքն այն մասին, թե ինչպես պետք է մարդ ապրի և գործի։ Ֆրոմի կարծիքով Ֆրեյդը փորձել է ներկայացնել հոգեվերլուծությունը որպես բնական գիտություն, սակայն սխալ է գործել՝ բավարար ուշադրություն չհատկացնելով էթիկայի խնդիրներին։ Ֆրոմը փորձել է հոգեվերլուծությունում մարդկային պահվածքի կենսաբանական շարժառիթներից շեշտը տեղափոխել սոցիալական գործոնների վրա, ցույց տալ, որ «մարդկային էությունը՝ նրա կրքերն ու վախերը, մշակույթի արդյունք են[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Фромм Эрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Бегство от свободы. Пер. с англ. А. Лактионова. — М.: АСТ; АСТ Москва, 2009. — С. 17.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրիխ Ֆրոմ. Մարդկանց համար դրախտը նման է մի մեծ սուպերմարկետի
- Խորաթափանց մեջբերումներ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գրքից
|
- Մարտի 23 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 1980 մահեր
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի հոգեբաններ
- Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Ամերիկացի հումանիստներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Գերմանացի աթեիստներ
- Գերմանացի սոցիոլոգներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի աթեիստներ
- Գերմանացի հումանիստներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի հրեաներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Հրեա փիլիսոփաներ