Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
Logo-Goethe-University-Frankfurt-am-Main.svg
Campus-bockenheim-2010-ffm-027.jpg
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1914
Անվանված էՅոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4] և Informationsdienst Wissenschaft e.V.?[5]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունՖրանկֆուրտ
Կայքuni-frankfurt.de
Johann Wolfgang Goethe-Universität Frankfurt am Main Վիքիպահեստում

«Գյոթեի համալսարանը» (գերմ.՝ Goethe-Universität Frankfurt am Main) համալսարան է, որը գտնվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1914 թվականին, որպես քաղաքացիական համալսարան, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել և ֆինանսավորվում է Ֆրանկֆուրտի հարուստ և ակտիվ ազատական քաղաքացիների կողմից։ Սկզբնական անվանումը եղել է «Մայնի Ֆրանկֆուրտի համալսարան»։ 1932 թվականին համալսարանն անվանակոչվեց ի պատիվ Ֆրանկֆուրտի ամենահայտնի բնիկներից մեկի՝ բանաստեղծ, փիլիսոփա և գրող/դրամատուրգ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի։ Ներկայումս համալսարանն ունի շուրջ 45,000 ուսանող, որոնք բաշխված են քաղաքի ներսում գտնվող չորս հիմնական մասնաշենքերում:

Համալսարանն իր 100 ամյակը նշել է 2014 թվականին։ Համալսարանի առաջին կին նախագահը՝ Բիրգիտտա Ուոլֆը, իր պաշտոնը զբաղեցրեց 2015 թվականին [6] ։ 20 նոբելյան մրցանակակիրներ անդամակցել են համալսարանին, այդ թվում՝ Մաքս Լաուեն և Մաքս Բոռնը [7][8] ։ Համալսարանը համագործակցում է նաև հեղինակավոր Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիզի 18 դափնեկիրների հետ [9] ։

Գյոթեի համալսարանը Ռեյն-Մայն-Նեկկարի ՏՏ կլաստերի մասն է կազմում։ Մայնցի համալսարանը, Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանը և Դարմշտադտի տեխնիկական համալսարանը միասին կազմում են Ռեյն-Մայնի համալսարանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոքենհայմ մասնաշենք (1958 թվական)

Համալսարանի պատմական արմատները կարելի է գտնել դեռևս 1484 թվականին, երբ պատրիարք Լյուդվիգ ֆոն Մարբուրգը հիմնեց Քաղաքային խորհրդի գրադարանը։ Միավորված լինելով այլ հավաքածուների հետ, այն 1668 թվականին վերանվանվեց քաղաքի գրադարան, և 1914 թվականին այն դարձավ համալսարանական գրադարան [10]։ Կախված երկրից՝ հիմնադրման ամսաթիվը այլ կերպ է արձանագրվում: Ըստ անգլո-ամերիկյան հաշվարկների՝ Գյոթեի համալսարանի հիմնադրման տարեթիվը պետք է դառնար 1484 թվականը։ Գերմանիայում դոկտորական աստիճան շնորհելու իրավունք ստանալու օր է համարվում համալսարանի հիմնադրման տարին։

Համալսարանը պատմականորեն առավել հայտնի է դարձել իր սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից (հիմնադրվել է 1924 թ.), Ֆրանկֆուրտյան դպրոցի ինստիտուցիոնալ տունը, 20-րդ դարի գերակա փիլիսոփայության և հասարակական մտքի դպրոցի միջոցով: Այս դպրոցի հետ կապված հայտնի գիտնականներից Թեոդոր Ադորնոն, Մաքս Հորխայմերը և Յուրգեն Հեբերմասը, ինչպես նաև Հերբերտ Մարկուզեն, Էրիխ Ֆրոմը և Վալտեր Բենիամինը։ Ֆրանկֆուրտի համալսարանի այլ հայտնի գիտնականների թվում կարելի է նշել նաև սոցիոլոգ Կարլ Մանհայմին, փիլիսոփա Հանս Գեորգ Գադամերին, կրոնի փիլիսոփաներ՝ Ֆրանց Ռոզենցվայգին, Մարտին Բյուբերին և Պաուլ Տիլիխին, հոգեբան Մաքս Վերտհայմերին և սոցիոլոգ Նորբերտ Էլիասին։ Ֆրանկֆուրտի համալսարանը ժամանակ առ ժամանակ ազատական էր համարվում և հեղինակություն էր վայելում հրեական և մարքսիստական (կամ նույնիսկ հրեա-մարքսիստական) գիտության շրջանում։ Նացիոնալ-սոցիալիստական ժամանակաշրջանում համալսարանի ակադեմիկոսների գրեթե մեկ երրորդը և նրա ուսանողների մեծ մասը աշխատանքից հեռացվեց ռասայական և (կամ) քաղաքական նկատառումներից ելնելով։ Համալսարանը մեծ դեր ունեցավ նաև 1968 թվականին Գերմանական ուսանողական շարժման կյանքում։

Համալսարանն ազդեցիկ է եղել նաև բնական գիտությունների և բժշկության բնագավառներում՝ ունենալով նոբելյան մրցանակակիրներ, այդ թվում՝ Մաքս Լաուեն և Մաքս Բոռնը, և այնպիսի ձեռքբերումներ, ինչպիսին է Շտեռն-Գեռլախի փորձը։

Վերջին տարիներին համալսարանը հատուկ ուշադրություն է դարձնում մասնավորապես իրավագիտության, պատմության և տնտեսագիտության վրա՝ ստեղծելով նոր ինստիտուտներ, ինչպիսիք են Իրավագիտության և ֆինանսների ինստիտուտը և Ֆինանսական ուսումնասիրությունների կենտրոնը։ Համալսարանի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ Գերմանիայում ֆինանսների և տնտեսագիտության ոլորտում դառնա առաջատար՝ հաշվի առնելով դպրոցի հարևանությունը Եվրոպայի ֆինանսական կենտրոններից մեկի հետ [11] ։ Գյոթեի համալսարանը ֆինանսական տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների համար միջազգային մրցանակ է սահմանել ՝ ֆինանսական տնտեսական ոլորտում ։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեստենդի մասնաշենք
Ուեստենդի համալսարանական գրադարան

Համալսարանը բաղկացած է 16 ֆակուլտետից [12]

  • 01. Իրավագիտության ֆակուլտետ
  • 02. Տնտեսագիտության ֆակուլտետ
  • 03. Հասարակագիտության ֆակուլտետ
  • 04. Մանկավարժության ֆակուլտետ
  • 05. Հոգեբանության ֆակուլտետ
  • 06. Աստվածաբանության (Բողոքականության) ֆակուլտետ
  • 07. Կաթոլիկության ֆակուլտետ
  • 08. Պատմության և փիլիսոփայության ֆակուլտետ
  • 09. Լեզվաբանության, մշակույթի և արվեստի ֆակուլտետ
  • 10. Ժամանակակից լեզվաբանության ֆակուլտետ
  • 11. Երկրագիտության/Աշխարհագրության ֆակուլտետ
  • 12. Ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
  • 13. Ֆիզիկայի ֆակուլտետ
  • 14. Քիմիայի և դեղագործության ֆակուլտետ
  • 15. Կենսաբանության ֆակուլտետ
  • 16. Բժշկագիտության ֆակուլտետ

Բացի այդ, կան նաև Մաքս Պլանկի անվան մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ;

Մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեստենդի մասնաշենք
Ուեստենդի մասնաշենք

Համալսարանը բաղկացած է Մայնի Ֆրանկֆուրտի 4 մասնաշենքերից

  • «Ուեստենդի մասնաշենք»

Համալսարանի գլխավոր մասնաշենքն է, որում առկա են հասարակական գիտությունների, մանկավարժության, հոգեբանության, աստվածաբանության, փիլիսոփայության, պատմության, բանասիրության, հնագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և բիզնես կառավարման և աշխարհագրության ֆակուլտետները։

  • «Բոքենհայմի մասնաշենք»

Համալսարանի գրադարան, մաթեմատիկա, ինֆորմատիկա, արվեստի պատմություն, կերպարվեստ։

  • «Ռիդբերգի մասնաշենք»

Դեղագործություն, ֆիզիկա, քիմիա, կենսաքիմիա, կենսաբանություն, երկրաբանություն և աշխարհագրություն։

  • «Նիդերադի մասնաշենք»

Բժշկագիտություն, ատամնաբուժություն, համալսարանական հիվանդանոց։

  • «Գինհայմի մասնաշենք»

Սպորտ։

Ուեստենդի մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի «Ուեստենդի մասնաշենքը» ժամանակակից ճարտարապետության ոճով կառուցված գունավոր շենք է, որը նախագծել է Հանս Պոելցիգը [13][14] ։ 1930 թվականի հոկտեմբերի 30-ին Այ Ջի Ֆարբեն շենքի տնօրեն Բարոն Շնիցլերը իր բացման խոսքում նշել է, որ շենքի ոճն ի սկզբանե ընտրվել է «գերմանական գիտական և առևտրային աշխատուժի խորհրդանիշ, որը պատրաստված է երկաթից և քարից»։

Համալսարանային համալիրը շահագործման ենթարկելուց հետո, մասնաշենքին կից շինություններ կառուցվեցին։ 2008 թվականի մայիսի 30-ին the Ֆինանսների պալատը տեղափոխվեց նոր շենք, որը նախագծվել էր ճարտարապետ Քլայհյուզի կողմից՝ հետևելով Այ Ջի Ֆարբեն շենքի ոճին։ Ֆինանսների պալատի շենքի վերին հարկերում կան մի քանի առանձին գրասենյակներ, ինչպես նաև `գրասենյակային տարածքներ` հետազոտողների և ուսանողների համար: Առաջին հարկը բաց է հանրության համար և այցելուներին դիմավորում է ընդարձակ, լուսավոր նախասրահում, որը տանում է դեպի դասախոսությունների դահլիճներ, սեմինարների սենյակներ և տեղեկատվական կենտրոն, շուրջօրյա տեղեկատու գրադարան: Առաջին հարկում տեղակայված են նաև համակարգչային սրահներ և սրճարան։ Նախասրահի հատակը, պատերը և առաստաղը զարդարված են ցանցային ձևավորմամբ, որը շարունակվում է ամբողջ շենքում։ Հատակի ծածկույթը կառուցելիս ոգեշնչվել են Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» որմնանկարից։

Գյոթեի անվան բիզնես դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթեի անվան բիզնես դպրոցը համալսարանին կից բարձրագույն բիզնես դպրոց է, որը հիմնադրվել է 2004 թվականին, Ուեստենդ մասնաշենքի ֆինանսների պալատի մասն է կազմում։ Այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը պատկանում է համալսարանին։ Գյոթեի անվան բիզնես դպրոցի նախագահը Ռոլֆ Է. Բրուերն է, ով եղել է գերմանական բանկի դիտորդական խորհրդի նախկին նախագահը։ Գյոթեի բիզնես դպրոցը կրթության ոլորտում համագործակցություն ունի Հայդերաբադի Հնդկական բիզնես դպրոցի հետ։

Ակնառու ներկայացուցիչներ (մասնակի ցուցակ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակակիրներ (շրջանավարտներ և ֆակուլտետներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  2. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
  3. https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. https://idw-online.de/de/institution131
  6. «Neue Uni-Präsidentin will kommunikativen Führungsstil»։ Faz.net։ Վերցված է 2015-03-03 
  7. «Nobel prize Physics laureates» 
  8. «Goethe-Universität — Nobelpreisträger an der Goethe Universität»։ www.uni-frankfurt.de։ Վերցված է 2019-10-12 
  9. «Goethe-Universität — Leibnizpreisträger an der Goethe-Universität»։ www.uni-frankfurt.de։ Վերցված է 2019-10-12 
  10. «Geschichte der Stadt- und Universitätsbibliothek»։ www.ub.uni-frankfurt.de։ Վերցված է 2017-08-05 
  11. «Die Johann Wolfgang Goethe-Universität auf dem Weg zur führenden Wirtschaftshochschule in Deutschland»։ Վերցված է 2011-09-26 
  12. «Faculties»։ Վերցված է 2014-05-11 
  13. «Ein Wandgemälde in Frankfurts Universität - Monumente Online»։ www.monumente-online.de 
  14. M. Tafuri, F. Dal Co: Klassische Moderne, Stuttgart, 1988, S148f
  15. «Nobel Prize Goethe University»։ Վերցված է 2016-03-11 
  16. «Loewi, Otto»։ Deutsche Biographie։ Վերցված է 11 March 2016 
  17. 17,0 17,1 «Goethe-Universität — Nobelpreisträger an der Goethe Universität»։ www.uni-frankfurt.de 
  18. «Niels K. Jerne - Biographical»։ Վերցված է 2016-03-11 
  19. «Jean-Marie Pierre Lehn - Curriculum Vitae»։ Վերցված է 2016-03-11 
  20. «Global Companies Rank Universities»։ New York Times։ Վերցված է 1 December 2012 
  21. «Academic Ranking of World Universities 2017»։ Վերցված է 3 Nov 2018 
  22. «QS World University Rankings 2019»։ Top Universities։ February 1, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]