Սոցիալական հոգեբանությունըհոգեբանության բաժին է, որը զբաղվում է մարդկանց վարքի և գործունեության օրինաչափությունների ուսումնասիրմամբ, որոնք պայմանավորված են իրենց ներառված սոցիալական խմբերով, նաև իրենց ուսումնասիրում է խմբերի հոգեբանական բնութագրերը։
Սոցիալական հոգեբանության առկայությունը պայմանավորված է այնպիսի երևույթների առկայությամբ, որոնք կարող են ուսումնասիրվել միայն երկու գիտությունների՝ հոգեբանության և սոցիոլոգիայի, համատեղ ջանքերով։
Հաճախ սոցիալական հոգեբանությունը անվանում են գիտություն «հոգեկանի մասսայական երևույթների» մասին։ Քանի որ ըստ սովետական հոգեբանության դպրոցի առանձին մարդու հոգեկանը նույնպես սոցիալական է, ապա այն նույնպես հանդիսանում է սոցիալական հոգեբանության առարկա։
Ըստ Բ. Դ. Պառիգինի առաջարկած գծագրի սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրում է.
անձի սոցիալական հոգեբանությունը
խմբերի և շփման սոցիալական հոգեբանությունը
սոցիալական հարաբերությունները
հոգեկան գործունեության ձևերը։
Համաձայն Վ. Ն. Մյասիշևի սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրում է.
խմբում փոխահարաբերությունների ազդեցության տակ մարդկանց հոգեկան գործունեության փոփոխությունները
խմբերի առանձնահատկությունները
հասարակության գործընթացների հոգեկան կողմը։
Սոցիալական հոգեբանության խնդիրը տարբեր իրական սոցիալական խմբերում անձի վարքի առանձնահատկությունների ուսումնասիրումն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 24)։