Հոգեգենետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեգենետիկա (հունարեն՝ psychе — հոգի և genesis — ծագում), գիտություն է ժառանգականության և հոգեբանական ժառանգական փոփոխականության ու հոգեֆիզիոլոգիական հատկությունների մասին, որն առաջացել է հոգեբանության և գենետիկայի միավորումից[1][2]: Արևմտյան գրականության մեջ հաճախ կիրառվում է «վարքի գենետիկա» (behavioral genetics) տերմինը[3]:

Հոգեգենետիկայի առարկա է հանդիսանում ժառանգականության և միջավայրի փոխազդեցությունը (կոգնիտիվ և շարժողական ֆունկցիաները, խառնվածքը): Վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են հոգեգենետիկայի այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են՝ գենետիկ հոգեֆիզիոլոգիան, որն ուսումնասիրում է ուղեղի բիոէլեկտրիկ ակտիվության ժառանգական և միջավայրային որոշիչները, անհատական զարգացման գենետիակն[4], ինչպես նաև վարքի գենոմիկան, որն ուսումնասիրում է գենետիկ էֆեկտների ազդեցությունը վարքի վրա[2]:

Հոգեգենետիկայի առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեգենետիկայի կողմից ուսումնասիրվում են առաջին հերթին մարդու այն հոգեկան և հոգեֆիզիոլոգիական հատկությունները, որոնք կարելի է հավաստի կերպով գնահատել և ուսումնասիրել: Մասնավորապես, ուսումնասիրման առարկան հաճախ դառնում է ժառանգելիությունը և ժառանգական փոփոխականությունը.

  • Դեվիանտ վարքի ձևեր,
  • հոգեկան հիվանդություններ,
  • Խառնվածքի տիպեր,
  • Ուղեղի ռիթմերի տեսակներ[2]:

Հոգեգենետիկայի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեգենետիկական են անվանում այն մեթոդները, որոնք թույլ են տալիս որոշել ժառանգական գործոնների և միջավայրի ազդեցությունը մարդու այս կամ այն հոգեբանական առանձնահատկությունների ձևավորման գործում: Հոգեգենետիկայի հիմնական մեթոդներից են. ծագումնաբնական մեթոդը, որդեգրված երեխաների մեթոդը և երկվորյակների մեթոդը:

  • Երկվորյակների մեթոդը համարվում է առավել տեղեկատվական:

Հիմնավորվում է նրանով, որ մոնոզիգոտ երկվորյակները ունեն նույնական գենոտիպ, դիզիգոտ (երկձվային) երկվորյակները՝ ոչ նույնական:

Դրա հետ մեկտեղ ցանկացած տիպի երկվորյակներ պիտի ունենան դաստիարակության նման միջավայր, այդ ժամանակ մոնոզիգոտ երկվորյակների զույգի ներսում նմանությունը՝ համեմատած դիզիգոտի հետ կարող է վկայել ժառանգական ազդեցությունների առկայության մասին:

Այս մեթոդի սահմանափակումը կայանում է նարնում, որ մոնոզիգոտ երկվորյակների հոգեբանական առանձնահատկությունների նմանությունը կարող է ունենալ նաև ոչ գենետիկ ծագում:

  • Ծագումնաբանական մեթոդ. ուսումնասիրում է տարբեր սերունդների բարեկամների նմանությունը:

Դրա համար անհրաժեշտ է իմանալ մայրական և հայրական կողմի ուղիղ հարազատների և, հնարավոր է, ավելի լայն շրջանակի արյունակցական բարեկամների մի շարք հատկանիշներ:

Այս մեթոդը հիմնականում կիրառվում է բժշկական գենետիկայում և մարդաբանությունում: Սակայն, ըստ հոգեբանական հատկանիշների, սերունդների նմանությունը կարող է բացատրվել ոչ միայն գենետիկայով, այլև սոցիալական ժառանգումով:

  • Պոպուլիացիոն մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել առանձին գեների տարածումը կամ մարդկանց պոպուլիացիայում քրոմոսոմային անոմալիաները:

Պոպուլիացիայի գենետիկական կառուցվածքի վերլուծության համար անհրաժեշտ է հետազոտել մեծ թվով մարդկանց, որը պետք է լինի ներկայացուցչական, ինչը թույլ կտա դիտարկել պոպուլիացիան ամբողջությամբ: Այս մեթոդը նաև առավել ինֆորմատիվ է՝ ժառանգական պաթոլոգիաների տարբեր ձևերի ուսումնասիրման համար:

  • Նորմալ հոգեբանական գործոնների ժառանգականության վերլուծություն. այս մեթոդը անսպասելի տեղեկություններ չի տալիս:
  • Որդեգրած երեխաների մեթոդ. երեխայի և նրա կենսաբանական ծնողների ինչ-որ հոգեբանական հատկանիշների համադրում:

Մեթոդները ենթադրում են յուրաքանչյուրի համար ուրույն, պարտադիր վիճակագրական մշակումներ: Մաթեմատիկական վերլուծության առավել ինֆորմատիվ եղանկաները պահանջում են նվազագույնը երկու մեթոդների միաժամանակ կիրառում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Трубников В. И. Психогенетика. Юнита 1. — М.: Современный Гуманитарный Университет, 2000. — 71 с.
  2. 2,0 2,1 2,2 Психогенетика: Учебное пособие. Александров А. А. — СПб Питер, 2007. — 192 с.: ил. — (Серия «Учебное пособие») ISBN 5-94723-662-1
  3. Равич-Щербо И. В., Марютина Т. М., Григоренко Е. Л. Под ред. И. В. Равич-Щербо Психогентика. Учебник. — М.: Аспект Пресс, 2000. — 447 с. — ISBN 5-7567-0232-6 http://www.pedlib.ru/Books/1/0187/1_0187-1.shtml
  4. Психогенетика // Кондаков И. Психологический словарь, 2000 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Близнецы: учеб. пособие для вузов. Зырянова Н. М. — М.: Солитон, 2006.
  • Генотип. Среда. Развитие: монография. Егорова М. С., Зырянова Н. М., Паршикова О. В., Пьянкова С. Д., Черткова Ю. Д. — М.:ОГИ, 2004.
  • Методы психогенетики: учеб. пособие для вузов. Панкратова А. А. — М.: Солитон, 2006.
  • Особенности учебной деятельности близнецов: учеб. пособие для вузов. Зырянова Н. М. — М.: Солитон, 2006.
  • Психогенетика. Учебник для вузов. Малых С. Б., Егорова М. С., Мешкова Т. А. — Спб.: Питер, 2008, т.1. 406 с., т.2. 336 с.
  • Психогенетика: Учебное пособие. Александров А. А. — СПб Питер, 2007. — 192 с.: ил. — (Серия «Учебное пособие») ISBN 5-94723-662-1
  • Психогенетика. Учебник. И. В. Равич-Щербо, Т. М. Марютина, Е. Л. Григоренко. Под ред. И. В. Равич-Щербо — М.; Аспект Пресс, 2000. — 447 с.
  • Психогенетика: теория, методология, эксперимент. Малых С. Б. — М.:Эпидавр, 2004. — 414 с.
  • Психологические очерки о близнецах. Семенов В. В., Кочубей Б. И., Егорова М. С., Зырянова Н. М., Пьянкова С. Д. — М.: Вопросы психологии, 2003.