Ժառանգական փոփոխականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համակցական փոփոխականության օրինակ. սպիտակ թութակի ձագերն ունեն փետուրի տարբեր գունավորումներ

Ժառանգական փոփոխականություն, ինչպես գիտենք, փոփոխականությունը օրգանիզմի` իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է։ Տարբերում ենք ժառանգական (գենոտիպային) և ոչ ժառանգական (ֆենոտիպային կամ մոդիֆիկացիոն) փոփոխականություններ։

Ժառանգական փոփոխականության հիմնական ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են ժառանգական փոփոխականության երկու հիմնական ձևեր` համակցական և մուտացիոն փոփոխականություններ։ Կենդանի օրգանիզմի բազմազանությունը, յուրաքանչյուր գենոտիպի առանձնահատուկ լինելը պայմանավորված են համակցական փոփոխականությամբ, այսինքն՝ սեռական բազմացման ժամանակ քրոմոսոմների և տրամախաչման ժամանակ քրոմոսոմների հատվածների վերախմբավորմամբ։ Համակցական փոփոխականության դեպքում գեները, քրոմոսոմները մնում են անփոփոխ, բայց փոխվում են ժառանգական սկզբնակների զուգակցությունները և գենոտիպում դրանց փոխներգործության բնույթը։

Ժառանգական փոփոխականություն

«Անորոշ» ժառանգական փոփոխականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Որոշակի» փոփոխականությունից բացի գոյություն ունի փոփոխականության մեկ այլ ձև, որը Դարվինն անվանեց «անորոշ» ժառանգական փոփոխականություն։ Դարվինը նկատեց, որ «անորոշ» փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերնդին և ունենում է ժառանգական բնույթ։ Նա բացահայտեց նաև, որ միևնույն տեսակի առանձնյակները հաճախ կարող են տարբերվել միմյանցից չնչին առանձնահատկություններով, որոնց պատճառը, ըստ նրա յուրաքանչյուր առանձնյակի վրա գոյության պայմանների անորոշ ներգործությունն է։ Այդպիսի փոփոխությունն առաջանում է միևնույն սերմերից աճած բույսերի կամ միևնույն ծննդի կենդանիների մոտ։ Օրինակ՝ միևնույն տեսակի բույսերի տարբեր առանձնյակների ներկայացոիցիչները երբեմն ունենում են ծաղիկների տարբեր գունավորում։ Ապրելով նույն պայմաններում՝ այդ առանձնյակները տարբեր փոփոխություններ են կրում։ Դրա պատճառները Դարվինին անհայտ էին, բայց հաշվի առնելով դրանց ժառանգական բնույթը, նա այն համարում էր էվոլյուցիայի համար կարևոր գործոն։ Դարվինը փոփոխության այս ձևին առանձնահատուկ ուշադրություն դարձրեց՝ գտնելով, որ այն տեսակառաջացման համար նյութ է հանդիսանում։ Ներկայումս այդ փոփոխականությունը կոչվում է գենոտիպային կամ համակցական մուտացիոն և հայտնի է, որ այն պայմանավորված է գեների փոփոխությամբ։ Մուտացիաները կարող են լինել աննշան և շոշափել օրգանիզմի ամենատարբեր առանձնահատկությունները, օրինակ, կենդանու չափը, գունավորումը, բեղունությունը և այլն։ Երբեմն մուտացիաները երևան են գալիս ավելի նշանակալի փոփոխություններով։ Հայտնի են միևնույն տեսակին պատկանող այծյամներ` տարբեր եղջյուրներով, թիթեռներ` թևերի տարբեր նախշերով, մորու պարզ ձվաձև տերևներով մուտացիաներ և այլն։

Հարաբերական կամ կորելյատիվ փոփոխականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերակցական փոփոխականության դեպքում մարմնի մի մասի փոփոխությունը պայմանավորում է մյուս մասերի փոփոխությունը։ Օրինակ՝ ճահճային շատ թռչունների մոտ կորելացիա է դիտվում երկար պարանոցի և երկար վերջույթների միջև. երկար պարանոցով թռչուններն ունենում են երկար վերջույթներ, սմբակավորներին բնորոշ են երկար վերջույթներն ու պարանոցը, կապույտ աչքերով սպիտակ կատուները հիմնականում խուլ են և այլն։ Այստեղից Դարվինը կատարել է հետևություն, որ երբ մարդն ընտրում է որևէ հատկանիշ, ակամա տեղի է ունենում օրգանիզմի մյուս մասերի փոփոխություն՝ ըստ կորելյացիայի օրենքների։ Հետագայում Դարվինը՝ օգտագործելով ժառանգականություն հասկացությունը որպես օրգանիզմների՝ սերունդներին իրենց հատկանիշները փոխանցող ունակություն, նշեց, որ ժառանգականությունն ու փոփոխականությունն օրգանիզմների համընդհանուր հատկանիշներն են։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 9-րդ և 11-րդ դասարանների կենսաբանության դասագրքեր