Տարիքային հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարիքային հոգեբանություն, կամ այլ կերպ զարգացման հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային ճյուղերից է։ Այն հետազոտում է մարդկային հոգեկանի զարգացման բոլոր փուլերը, իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրները և հաշվի է առնում կենսաբանական, մարդաբանական, սոցիալական և հոգեբանական գործոնները, որոնք ազդում և նպաստում են հոգեկանի զարգացմանը։ Զարգացման հոգեբանությունը ձգտում է բացահայտել օնտոգենեզի հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը և հոգեկան պրոցեսների տարիքային դինամիկան։ Այն ունի իր ենթաճյուղերը` պրենատալ շրջանի հոգեբանություն, մանկական և մեծահասակների հոգեբանություն։