Մանկավարժական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկավարժական հոգեբանություն, հոգեբանության բնագավառ, որ ուսումնասիրում է նպատակամետ մանկավարժական պրոցեսի պայմաններում առաջացած հոգեբանական երևույթները, մշակում ուսուցման ն դաստիարակության հոգեբանական հիմունքները։ Մանկավարժական հոգեբանության ուսումնասիրության համար առավել բնորոշ է «վերափոխող փորձարարության» մեթոդը, այսինքն՝ այն փոփոխությունների ուսումնասիրությունը, որոնք տեղի են ունենում երեխայի հոգեկան կառուցվածքում, փորձնական մանկավարժական պրոցեսի ընթացքում։ Մանկավարժական հոգեբանություն, որպես հոգեբանական գիտության ինքնուրույն բնագավառ, ձևավորվել է XIX-XX դարերում, ունի երկու բաժին՝ դաստիարակության հոգեբանություն և ուսուցման հոգեբանություն։ Դաստիարակության հոգեբանության խնդիրներն են. անձի ձևավորման հոգեբանական հիմունքների մշակումը, երեխաների ն երիտասարդների նկատմամբ անհատական մոտեցումը, մանկական և երիտասարդական կոլեկտիվները մանկավարժորեն կազմակերպելու համար անհրաժեշտ հոգեբանական նախադրյալների բացահայտումը։ Ուսուցման հոգեբանությունն ուսումնասիրում է ուսումնական և աշխատանքային գործունեության ընթացքում սովորողների՝ գիտելիքների և հմտությունների յուրացման պրոցեսը, գործնական աշխատանքի դերը՝ որպես գիտելիքների աղբյուր, երեխայի մտածողության զարգացման վրա ուսուցման ներգործությունը նն։ Մանկավարժական հոգեբանություն կարևոր նշանակություն ունի ուսուցման մասնավոր մեթոդիկաների մշակման, ուսումնական ծրագրերի և դասագրքերի կազմման, ուսումնադաստիարակչական աշխատանքի գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծման, միջոցառումների մանկավարժական ներգործման, հոգեբանության տեսության զարգացման համար։

Կրթական հոգեբանությունը ուսումնասիրում է, ինչպե՞ս են մարդիկ սովորում կրթական միջավայրում, կրթական միջոցառումների արդյունավետությունը, դասավանդման հոգեբանությունը և դպրոցի՝ որպես կազմակերպություն, հասարակական հոգեբանությունը։

Կրթական հոգեբանությունը մտահոգված է, թե ինպես են ուսանողները սովորում և զարգանում հաճախ կենտրոնանալով ենթախմբերի վրա ինչպիսիք են օժտված երեխաները կամ որոշակի արատ ունեցողների խմբերը։

Հետազոտողներին և տեսաբաններին Միացյալ Նահանգներում և Կանադայում անվանում են կրթական հոգեբաններ, մինչդեռ պրակտիկ հոգեբաններին անվանում են դպրոցի կամ նմանատիպ կազմակերպության հոգեբան։ Այսպիսի տարբերակումը չի արված Անգլիայում, այնտեղ բոլոր մասնագետները հոգեբան մանկավարժներեն։