Անձի հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անձի հոգեբանություն, ուսումնասիրման գործում մեծ աշխատանք է կատարել Բ. Գ. Անանևը։ Անհատ հասկացությունը կենսաբանական է և օգտագործվում է որպես ինքնուրույնաբար գոյություն ունեցող ցանկացած օրգանիզմ։ Մարդկային անհատի կառուցվածքի մեջ մտնում են մարմնային, նեյրոդինամիկ, տարիքային և սեռային գծեր, օրգանական պահանջմունքները, խառնվածքը, ընդունակությունները, բնածին նախադրյալները։ Անձ կամ անձնավորություն ասելով նկատի ունենք մարդկային այն անհատին, որն ունի գիտակցություն, ինքնագիտակցություն, սոցիալական որոշակի դերեր, ակտիվ հաղորդակցման մեջ է գտնվում հասարակության անդամների, խմբերի, մշակույթի հետ, որը ունի մեծաթիվ անձնային հատկությունների համակարգ։ Անհատականությունը անձի առանձնահատուկ և անկրկնելի, անհատական գծերի միայն իրեն հատուկ ամբողջությունը։ Անհատականություն ձեռք բերելու համար անհատը օնտոգենետիկ սոցիալականացման շնորհիվ պետք է դառնա անձ։ Անհատականություն ունենալով մարդը հոգեբանորեն որոշ չափով անկրկնելի է (անհատ-անբաժան, անհատելի)։

Անձի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի ձևավորման գործում մեծ դեր ունի սոցիալական դերը (ստատուսը) հասարակության մեջ։ Սոցիալական դերը որոշակի պայմաններում վարքի կրկնվող կայունացած ձևերի ամբողջություն է, որը համապատասխանում է տվյալ հասարակական միջավայրում անձի գրաված դիրքին։

Անձի ակտիվությունը և պահանջմունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի ակտիվության աղբյուրների բացահայտումը հոգեբանության կարևոր խնդիրներից է։ Անձի ակտիվության մասին գաղափարը կապվում է Զ. Ֆրեյդի հայացքների հետ։ Ֆրեյդը այն համարում է կենդանական նախնիներից որպես ժառանգություն սոտացած բնազդային մղումները, սեռական և ինքնապաշտպանական բնազդները։ Սակայն հասարակությունը ըստ Ֆրեյդի սահմանափակում է այդ բնազդների դրսևորումը, «ցենզոտայի է ենթարկում դրանք և ստիպում մարդուն սահմանափակել,արգելել և ճնշել»։ Այն բնազդային հակումները դուրս են մնում անձի գիտակցական կյանքից, որպես ամոթալի, անթույլատրելի և վարկաբեկող երևույթներ անցնում են ենթագիտակցական ոլորտ։ Այդ բնազդները «ծածուկ» շարունակում են ազդել մարդկանց վրա, ղեկավարում են նրանց վարքը և հանդիսանում են մարդկային անձնավորության ակտիվության իսկական պատճառները։

Անձի զարգացման հոգեբանական տեսությունները և ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանության մեջ հայտնի են հետևյալ տեսությունները.

  1. Ֆրոյդ-Ֆրեյդիզմ, որը անձի ձևավորման շարժիչ ուժ է համարում մղումները (հոգեկան եռանդը-լիբիդոն)
  2. Կ. Գ. Յունգը կարևորում է անձի ֆուկցիաները.
    1. 1) զգայական
    2. 2) ինտուիտիվ (էքստրավերտներ և ինտրովերտներ, կոլեկտիվ անգիտակցականի հետքեր)
  3. Ալֆրեդ Ադլերը կարևորում է սոցիալական ազդեցությունը (թերարժեքության բարդույթ)
  4. Անձի մարդասիրական տեսությունը` Կարլ Ռոջերս, Աբրահամ Մասլոու
  5. Անձի բիհևիորալ տեսությունը՝ Սքիններ, Բանդուրա
  6. Անձի դիսպոզիցիոն տեսությունը՝ Գորդոն Օլփորտ, Հանս Այզենկ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ընդհանուր հոգեբանություն» Ա.Վ.Պետրովսկու խմբագրությամբ։ Երևան;1997։