Վարքային նյարդաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարքային նյարդաբանություն, նյարդաբանության ոլորտի նեղ մասնագիտացում, որը ուսումնասիրում է վարքի, հիշողության և մտածողության նյարդաբանական հիմքը, այս ֆունկցիաների վրա նյարդաբանական հիվանդության կամ նյարդային համակարգի վնասվածքի ազդեցությունը և դրանց բուժումը։ Երկու ուղղությունները, որոնք կապված են վարքային նյարդաբանության հետ նյարդահոգեբանությունն ու նյարդահոգեբուժությունն են։ Միացյալ Նահանգներում «Վարքային նյարդաբանությունն ու նյարդահոգեբուժությունը» դիտարկվել է որպես մեկ ընդհանուր նեղ մասնագիտացում Նյարդաբանական Նեղ Մասնագիտացումների Միացյալ Խորհրդի (UCNS) կողմից՝ սկսած 2004 թվականից։

Վարքային հոգեբանությունն այն մարդու ուսումնասիրության առարկան է, ով գործ ունի վարքի, հիշողության և մտածողության նյարդաբանական հիմքը, վնասվածքի ազդեցությունը նրանց վրա և բուժումը։

Վարքային նյարդաբանության կողմից ուսումնասիրվող սինդրոմներից ու հիվանդություններից են.

  1. Ագրաֆիա
  2. Ագնոսիաս
  3. Ագրաֆեսթեսիա
  4. Ալեքսիա
  5. Ամնեզիաս
  6. Անոսոգնոսիա
  7. Աֆազիաս
  8. Ապրաքսիաս
  9. Ապրոսոդիաս
  10. Ուշադրության դեֆեկտ/հիպերակտիվության խանգարում
  11. Աուտիզմ
  12. Դեմենտիա
  13. Դիսլեքսիա
  14. Էպիլեպսիա
  15. Հեմիսպատիկ անտարբերություն
  16. Փսիխոզ
  17. Կաթված
  18. Գանգուղեղային վնասվածք

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ վարքային սինդրոմների նկարագրությունները հասել են մեզ դեռևս Հին Հունաստանից ու Եգիպտոսից, միայն 19-րդ դարում վարքային նյարդաբանությունը սկսեց ծաղկում ապրել, ի սկզբանե՝ Ֆրանց Գալլի պարզագույն լոկալիզացիոն տեսությունների միջոցով, ապա՝ 19-րդ դարի կեսերին Փոլ Բղոկայի և, հետագայում, Կարլ Վերնիկի աֆազիասի առաջին լոկալիզացիաների միջոցով։ Լոկալիզացիոն նյարդաբանությունն ու կլինիկական նկարագրությունները հասան իրենց գագաթնակետին հասան 19-րդ դարի վերջից 20-րդ դարի կեսերն ընկած ժամանակաշրջանում, որի արդյունքն էին Ալոիս Ալցհայմերի և Արնոլդ Փիքի՝ դեմենտիաների կլինիկական նկարագրությունները։ Կարլ Լաշլիի փորձերը առնետների հետ ապացուցեցին լոկալիզացիոն թեորիաների և վարքային գործառույթների տեղային մոդելների սխալականությունը։

ԱՄՆ-ում Նորման Գեշվինդի աշխատանքը բերեց վարքային նյարդաբանության վերածննդին։ Գեշվինդը հայտնի է անջատման սինդրոմների ուսումնասիրության և վարքային նյարդաբանության ամբողջ սերունդներ կրթելու իր վաստակի համար։ 1980-ական թվականներին in vivo նյարդապատկերման հայտնագործություն մեծացրեց հետաքրքրությունը կոգնիտիվ նյարդային գիտության և առաջարկեց մի գործիք, որը թույլ տվեց տեղային, կառուցվածքային և գործառութային կորելլացիաներ իրականացնել կենդանի մարդկանց մեջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benson DF (1993). «The history of behavioral neurology». Neurol Clin. 11 (1): 1–8. PMID 8441365.
  • Martha J. Farah, Todd E. Feinberg; Behavioral Neurology and Neuropsychology; McGraw-Hill Professional Publishing; 1st edition (August 1, 1996)
  • Valenstein, Edward; Heilman, Kenneth M. (2003). Clinical neuropsychology (4th ed.). Oxford [Oxfordshire]: Oxford University Press. ISBN 0-19-513367-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]