Ստեղծագործության հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ստեղծագործության հոգեբանությունը հոգեբանության մի բնագավառ է, որը հետազոտում է գիտության, տեխնիկայի արվեստի, աշխատանքային գործունեության տարբեր տեսակների մեջ մարդու կողմից նորի, ինքնատիպի ստեղծման օրինաչափությունները։ Ստեղծագործության հոգեբանության առարկա են նաև ուսման և խաղի ստեղծագործական գործընթացները։

Ըստ իդեալիզմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդեալիստական տեսությունների մեջ ստեղծագործության հոգեբանությունը բացահայտելու անցյալում ձեռնարկված փորձերը գիտական բացատրություն չէին տալիս, քանի որ դրանց հեղինակները ստեղծագործությունը դիտում էին, իբրև մի անբացատրելի երևույթ, որը մատչելի է միայն ընտրյալ մարդկանց։ Հաճախ ստեղծագործական գործընթացում ժխտվում էր աշխատանքի կամ ընդհանրապես որևէ գործունեության, այդ թվում և մտածողության ամեն մի դեր. գտնում էին, որ հայտնագործությունը վրա է հասնում ինքնաբերաբար կամ անբացատրելի անգիտակցական աշխատանքի արդյունք է։

Իդեալիզմը գեղարվեստական ստեղծագործությունը դիտում է որպես՝

Ըստ մարքս–լենինյան տեսության[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքս-լենինյան տեսության համաձայն գեղարվեստական ստեղծագործության կայացման գործում մարդու բոլոր հոգևոր ուժերի հետ միասին մասնակցում է նրա երևակայությունը, նաև ուսումնառությամբ և պրակտիկայով ձեռք բերվող վարպետությունը, որն անհրաժեշտ է ստեղծագործական մտահղացման իրականացման համար[1]։

Ըստ մատերիալիզմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատերիալիստական հոգեբանությունը չի ժխտում ստեղծագործական պրոցեսում չգիտակցվող գործողությունների մի որոշ դերը։ Դրա հետ մեկտեղ այն ելնում է նրանից, որ ստեղծագործությունն իր զարգացած ձևերով աշխատանքի արդյունք է։ Ստեղծագործական գործունեության շարժառիթներն ու նպատակները առաջ են գալիս հասարակության պահանջմունքներից, իսկ այս կամ այն ստեղծագործական խնդրի լուծման հնարավորությունը վրա է հասնում, երբ հասարակության զարգացման ընթացքում առաջանում են դրա համար անհրաժեշտ պայմանները։

Ընդսմին, գիտնականները, գյուտարարները և արվեստագետները օգտագործում են այն գիտելիքներն ու հնարավորությունները, որոնք մշակված ու կուտակված են լինում գիտության, տեխնիկայի և արվեստի զարգացման պրոցեսում։ Սակայն բուն ստեղծագործական պահը հաճախ ենթադրում է իրերի և երևույթների մինչ այդ անհայտ կապերն ու հատկություններն արտացոլող նոր եղանակի, հնարի, գործողության մեթոդի հայտնագործում։ Ամբողջ ուշադրությունը կենտրոնացրած լինելով որևէ խնդրի վրա՝ մարդը սովորաբար չի կարողանում զբաղվել ինքնադիտարկմամբ, և այդ պատճառով էլ ստեղծագործական խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ խոսքային հաշվետվությունը հաճախ ամենևին էլ չի համապատասխանում դեպքերի իրական ընթացքին։ Կռահման առաջացման հետ կապված անգիտակցական գործողությունների պրոցեսներն ընդհանրապես չեն արտացոլվում ինքնադիտարկման մեջ (դրանք կարող են արձանագրվել միայն օբյեկտիվ մեթոդներով), ուստի և լուծումը գտնելը պատկերանում է, որպես հանկարծակի մի բան, թեև իրականում այն լինում է ինտենսիվ և շատ տևական աշխատանքի արդյունք։ Ստեղծագործական գործունեությունը պահանջում է մարդու առավելագույն ակտիվության, գիտելիքների և ընդունակությունների մոբիլիզացում։ Այդպիսի մոբիլիզացումն իր արտահայտությունն է գտնում կամային լարվածության և յուրահատուկ զգացմունքային վիճակների մեջ, որոնք հանգամանորեն պատկերել են շատ գրողներ գեղարվեստական գրականության մեջ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975 թ.

  1. Փիլիսոփայական բառարան, Ե., 1975, էջ 392
  2. Փիլիսոփայական բառարան Երևան, 1975 թ., էջ 391