Jump to content

Հատուկ հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատուկ հոգեբանություն (հուն․ specials՝ յուրահատուկ, յուրատիպ), հոգեբանության ճյուղ, որն ուսումնասիրում է հոգեբանական և ֆիզիկական խանգարումներով անձանց հոգեկան զարգացման ընդհանուր օրինաչափությունները և հոգեկան գործունեության առանձնահատկությունները[1]։

Հատուկ հոգեբանությունը որպես առանձին գիտություն ձևավորվել է 20-րդ դարի 60-ական թվականին։ Սկզբում այն հանդես էր գալիս օլիգոֆրենո մանկավարժության, լոգոպեդիայի, տիֆլո և սուրդո մանկավարժության հետ միասին։ Հատուկ հոգեբանությունը որպես հոգեբանական գիտություն և պրակտիկայի ինքնուրույն բաժին, պաշտոնապես ընդունվեց 60-ականներից սկսած, սակայն մինչև այդ մի քանի տասնամյակ այն զարգանում էր արատաբանության շրջանակներում։ Այն որպես հոգեբանության ճյուղ զարգացել է Ռուսաստանում։ Հատուկ հոգեբանության հիմնադիրներից է համարվում Լև Սիմյոնովիչ Վիգոտսկին, որը մեծ ավանդ է ունեցել գիտության զարգացման մեջ։ Իր զարգացման ընթացքում հատուկ հոգանության մեջ ձևավորվել են առանձին բնագավառներ, որոնք հնարավորություն են ընձեռել ավելի մանրամասն ուսումնասիրելու և պրակտիկ կիրառել տվյալ գիտությունը։

Հատուկ հոգեբանության ուշադրության կենտրոնում է այն անձը, ով ունի հոգեկան, սոմատիկ, ինտելեկտուալ, անձնային, սոցիալական զարգացման խանգարումներ, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն կրթության հատուկ պահանջներ՝ պայմանավորված առողջական վիճակով։

Հատուկ հոգեբանության բնագավառներն են․

  • մտավոր հետամնացություն ունեցող անձանց հոգեբանություն (օլիգոֆրենո հոգեբանություն)
  • տեսողական խանգարումներով անձանց հոգեբանություն (տիֆլոհոգեբանություն)
  • լսողական խանգարումներով անձանց հոգեբանություն (սուրդո հոգեբանություն)
  • խոսքային խանգարումներով անձանց հոգեբանություն (լոգո հոգեբանություն)
  • հենաշարժողական համակարգի խանգարումով անձանց հոգեբանություն
  • վարքային ոլորտի խանգարումով անձանց հոգեբանություն
  • զարգացման բարդ խանգարումենորվ անձանց հոգեբանություն։

Հատուկ հոգեբանության առջև դրված են հետևյալ խնդիրները[2]՝

  • բացահայտել զարգացման տարբեր խանգարումներով անձանց՝ զարգացման ընդհանուր և յուրահատուկ օրինաչափություները համեմատելով այն նորմայում
  • ուսումնասիրել և բացահայտել զարգացման խանգարումներով անձանց իմացական գործունեության առանձին գործընթացների ձևավորման և դրսևորման առանձնահատկություները
  • մշակել ախտորոշման և հոգեբանական շտկման մեթոդներ ելնելով այս մարդկանց բնորոշ յուրահատկություներից
  • ներկայցնել մանկավարժական ներգործության առավել արդյունավետ միջոցներ և մեթոդներ
  • ուսումնասիրել զարգացման տարբեր խանգարումներով մարդկանց սոցիալական ադապտացիայի առանձնահատկությունները և հասարակության մեջ ինտեգրման հոգեբանական հիմահարցերը։

Հատուկ հոգեբանության սերտորեն կապված է այլ գիտությունեի հետ որոնք ամբողջացնում և ընդլայնում են նրա ուսումնասիրման առարկան։ Այդ գիտություներն են

Հատուկ հոգեբանությունում բացակայում են ինչ-որ առանձնահատուկ մեթոդներ հետազոտման համար։ Ինչպես՝ ընդհանուր մանկական և մանկավարժական հոգեբանությունում կիրառվում են հետևալ մեթոդները ՝

  • անհատական և խմբակային լաբորատոր հոգեբանական գիտափորձ - սա ակտիվ ներգրավածություն է փորձարկողի գործունեության մեջ ստեղծելով նպատակաուղղված պայամաններ որոնք բացահայտում են որևիցե հոգեբանական փաստ
  • դիտում - օբեկտի նպատակաուղղված ուսումնասիրումն է, որը հիմնվում է վարքագծի ամրագրման և դատողություների վրա
  • գործունեության արդունքների վերլուծություն - օրինակ՝ երեխաների գրավոր աշխատանքների ուսւոմնասիրում, նրանց նկարների և աշխատանքնային գործունեության ուսւոմնասիրում
  • անկենտաորում- հոգեբանական մեթոդների խումբ՝ որտեղ առաջադրանքը տրվում է հարցերի տեսքով, որոնց միջոցով մենք օբեկտից ստանքում ենք տեղեկատվություն։
  • պռոեկտիվ- մեթոդիկան նախատեսված է անձի ախտորոշման համար
  • կառուցվածքային մեթոդիկա-խթանի ձևավորմամբ, տալով նրան որոշակի իմաստ
  • կառուցողական մեթոդիկա- մասնիկներից բաղկացած ամբողջություն
  • մեկնաբանման մեթոդիկա- լուսաբանումն է որևիցե իրադարձությունով կամ իրավիճակով
  • լրացման մեթոդիկա- օրինակ՝ չավարտված նախադասություն
  • արտահայտման մեթոդիկա-նկարչություն
  • կատարսիսի մեթոդիկա- խաղային գործունեություն հատուկ կազմակերպված պայմաններով
  • իմպրեսիվ մեթոդիկա- նախընտրությունը տալ մեկ խթանը մյուսով
  • սովորեցնող գիտափորձ- բնական գիտափորձի ձև է, որը բնութագրվում է հոգեբանական այս կամ այն գործընթացը, որը տեղի է ունենում նրանց նպատակաուղղված ձևավորմամաբ։ Այս մեթոդի միջոցով ոչ միայն բացահայտվում է գիտելիքների, կարողություների, հմտություների քանակական վիճակը, այլ այդ հատկանիշների ձևավորումը։
  • պայմանա-ռեֆլեկտորային մեթոդներ
  • ֆուկցոնալ կապերի վերլուծություն

Ինչպես նաև

  • հոգեբանական շտկում
  • ներոհոգեբանական շտկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Всероссийский семинар «Проблемы специальной психологии в образовании», ноябрь 1998 года
  2. «Перечень научных специальностей». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.