Սուրդոպեդագոգիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դասընթաց քենյացի խուլ երեխաների համար

Սուրդոպեդագոգիկա (լատիներեն՝ surdus - խուլ), դեֆեկտոլոգիայի բնագավառ, որ զբաղվում է լսողության խանգարումներով (խուլ, թույլ լսող, ուշ խլացած) երեխաների ուսուցման և դաստիարակության պրոբլեմների մշակմամբ։

Լսողության խոր խանգարումներով երեխաների ուսուցման առաջին փորձերը կատարվել են Իսպանիայում, 16-17-րդ դարերում։ 18-րդ դարի վերջին Ֆրանսիայում և Գերմանիայում խուլերի համար բացվեցին առաջին հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկները։

Սուրդոպեդագոգիկան մշակում է հատուկ ուսումնադաստիարակչական գործընթացի հիմունքները և ուսումնադաստիարակչական հիմնարկությունների ստեղծման սկզբունքները, կիրառում մասնավոր մեթոդիկաներ։ Սուրդոպեդագոգիկայի մեթոդների կատարելագործմանը նպաստում է սուրդոտեխնիկան։ Սուրդոպեդագոգիկան հենվում է միջանկյալ գիտությունների (օտոլարինգոլոգիա, ակուստիկա, հոգեբանություն, լեզվաբանություն և այլն) տվյալների վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։