Լև Վիգոտսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Վիգոտսկի
Лев Выготский
Lev-Semyonovich-Vygotsky-1896-1934.jpg
Ծնվել էնոյեմբերի 17, 1896(1896-11-17)[1]
Օրշա, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 10, 1934(1934-06-10)[1][2][3] (37 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
բնական մահով
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, հոգեբան, մանկավարժ, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս և մարդաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի փորձարարական հոգեբանության պետական համալսարան, Արատաբանության փորձարարական ինստիտուտ
Գործունեության ոլորտհոգեբանություն, Դեֆեկտոլոգիա, Մանկաբանություն և գրականագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4]
Եղել է գիտական ղեկավարԱլեքսեյ Լեոնտև, Lidiya Bozhovich?, Leonid Zankov?, Natalia Grigorevna Morozova?, Mariya Pevzner?, Ivan Solovyov? և Alexander Zaporozhets?
Հայտնի աշակերտներԱ. Ն. Լեոնտև, Ա. Ռ. Լուրիա, Ա. Վ. Զապորոժեց, Լ. Ի. Բոժովիչ և ուրիշներ
Ինչով է հայտնիՊատմամշակութային տեսության հիմնադիր
Ազդվել էԲենեդիկտ Սպինոզա
Ամուսին(ներ)Roza Noevna Vygodskaya?
Commons-logo.svg Lev Vygotsky Վիքիպահեստում

Լև Սիմյոնովիչ Վիգոտսկի (Лев Семёнович Выготский, ի ծնե անուն՝ Լև Սիմխովիչ Վիգոդսկի[5][6][7], 5 (17) նոյեմբերի, 1896, Օրշա, Ռուսական կայսրություն, - 11 հունիսի, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, պատմամշակութային տեսության հիմնադիր[8][9][10][11], հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Սիմխովիչ Վիգոդսկին (1917 թվականին փոխել է հայրանունը, 1923 թվականին՝ ազգանունը) ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 5 (17)-ին Ռուսական կայսրության Օրշա քաղաքում։ Նա ընտանիքի ութ երեխաներից երկրորդն էր։ Հայրը Խարկովի առևտրական ինստիտուտի շրջանավարտ, առևտրական Սիմխա (Սեմյոն) Լվովիչ Վիգոդսկին էր (1869-1931), մայրը՝ ուսուցչուհի Ցիլա (Ցեցիլյա) Մովսեսի Վիգոդսկայան (1874-1935)[12][13][14]։

Վիգոտսկու ծնունդից մեկ տարի անց նրանց ընտանիքը տեղափոխվում է Գոմել (մոտ 400 մղոն Մոսկվայից արևմուտք)։ Սկզբնական կրթությունը հիմնականում ստացել է տանը։ Նրա և ընտանիքի մյուս երեխաների կրթությամբ զբաղվել է մասնավոր ուսուցիչ Շոլոմ Մորդուխովիչ (Սողոմոն Մարկովիչ) Աշպիզը (1876-1940-ից հետո), ով հայտնի է սոկրատյան երկխոսություն մեթոդի կիրառմամբ և Գոմելյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կազմում ծավալած հեղափոխական գործունեությամբ[15][16][17][18]։

Տանը ստանալով տարրական կրթություն՝ Վիգոտսկին Գոմելի մասնավոր գիմնազիայում հանձնում է հինգերորդ դասարանի քննությունները և ընդունվում վեցերորդ դասարան։ Վերջին երկու դասարանները հաճախել է Ա.Ե. Ռատների հրեական մասնավոր արական գիմնազիան[15][17][19]։ Մասնավոր ուսուցիչների հետ շարունակում է ուսումնասիրել հին հրեերեն, հին հունարեն, լատիներեն, անգլերեն լեզուները, ինքնուրույն ուսումնասիրում էսպերանտոն։ 1931 թվականին ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց շուտով տեղափոխվում է իրավաբանական ֆակուլտետ։ Որպես ուսանող՝ գրում է «Շեքսպիրի ողբերգությունը Համլետի՝ Դանիայի արքայազնի մասին» 200 էջանոց ուսումնասիրությունը (1916), որը համալսարանն ավարտելիս ներկայացնում է որպես դիպլոմային աշխատանք (հրատարակվել է 1968 թ.)։ 1916 թվականին «Նոր ուղի» շաբաթաթերթում (այնտեղ աշխատում էր որպես տեխնիկական քարտուղար) տպագրում է հրեաների կյանքին վերաբերող հոդված՝ գրականության թեմայով։

1917 թվականին՝ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վիգոտսկին կարճ ժամանակով մեկնում է Սամարա, որից հետո վերադառնում է Գոմել, որտեղ այդ ժամանակ բնակվում էին նրա ծնողները[20]։ Այստեղ նա զբաղվում է սոցիալական և մանկավարժական գործունեությամբ։ Դերասանների համար գրված նրա նշումներն օգտագործել է իր «Մտածողությունը և լեզուն» գրքում։ Յոթ տարի շարունակ գրականություն է դասավանդում երեկոյան բանվորական դպրոցներում, այնուհետև՝ ուսուցչական քոլեջում։

1924 թվականին Լենինգրադում կայացած «Ռեֆլեքսիային և հոգեբանական մեթոդաբանությանը» նվիրված հոգեբանական երկրորդ վեհժողովում 27-ամյա Վիգոտսկու ելույթը ցնցեց Ալեքսանդր Լուրիային, որն այդ ժամանակ Մոսկվայի հոգեբանության ինստիտուտի գիտական քարտուղարն էր։ Վերջինս Վիգոտսկուն հրավիրում է Մոսկվա՝ միանալու իր հետազոտական խմբին։ 1925 թվականի ամռանը կատարում է իր միակ արտասահմանյան ճանապարհորդությունը. որպես Ժողկոմատի պատասխանատու աշխատող մասնակցում է խուլ ու համր երեխաների լուսավորությանը վերաբերող միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 20-24-ին Լոնդոնում[21][22]։ Աշխատել է նաև Մոսկվայի, Լենինգրադի, Խարկովի պետական, կրթական, բժշկական, գիտահետազոտական մի շարք կազմակերպություններում։

Վիգոտսկին մահացել է 1934 թվականի հունիսի 11-ին Մոսկվայում տուբերկուլյոզից։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը 1934 թվականի հունիսի 13-ին։

Տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվորեն մասնակցել է սովետական հոգեբանությունը մարքսիստական մեթոդոլոգիայի հիման վրա վերակառուցելու գործին։ Հոգեկան գործունեության բարդ ձևերը և անձի վարքն ուսումնասիրելու օբյեկտիվ մեթոդներ որոնելիս՝ Վիգոտսկին քննադատական վերլուծության է ենթարկել մի շարք փիլիսոփայական և իր ժամանակի հոգեբանական կոնցեպցիաների մեծ մասը։ «Բարձրագույն հոգեկան ֆունկցիաների զարգացման պատմությունը» (1930-1931, հրատարակություն 1960) գրքում տրված է հոգեկանի զարգացման պատմամշակութային տեսության լայն շարադրանքը։ Ըստ Վիգոտսկու անհրաժեշտ է տարբերել վարքի երկու կողմ՝ բնական (որ կենդանական աշխարհի կենսաբանական էվոլյուցիայի արգասիք է) և կուլտուրական (որ հասարակության պատմական զարգացման արգասիք է), որոնք ձուլվել են հոգեկանի զարգացման ընթացքում։ Կյանքի վերջին տարիներին Վիգոտսկին հիմնականում զբաղվել է գիտակցության կառուցվածքի ուսումնասիրությամբ («Մտածողություն և խոսք», 1934)։ Մանկան հոգեբանության, դեֆեկտոլոգիայի և հոգեբուժության հիման վրա, ուսումնասիրելով բարձրագույն ֆունկցիաների զարգացման ու անկման ընթացքը, հանգել է այն եզրակացության, որ գիտակցության կառուցվածքն իրենից ներկայացնում է միասնության մեջ գտնվող աֆեկտիվ, կամային և ինտելեկտուալ պրոցեսների իմաստային դինամիկ համակարգ։ Նրա կուլտուր-պատմական տեսության հիմքի վրա սովետական հոգեբանության մեջ ստեղծվել է խոշորագույն դպրոց, որի ներկայացուցիչներն են Ա․ Ն․ Լեոնտևը, Ա․ Ռ․ Լուրիան, Պ․ Գալպերինը, Ա․ Վ․ Զապորոժեցը, Պ․ Ի․ Զինչենկոն, Դ. Էլկոնինը և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Yasnitsky A. Vygotsky: An Intellectual BiographyRoutledge, 2018. — P. 164.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Б. Г. Мещеряков. «Л. С. Выготский и его имя»
  6. Интервью с Гитой Выгодской: Կեղծանունը վերցնելուց հետո անձնագրում մնացել է Վիգոդսկի ազգանունը։
  7. Portraits of Pioneers in Developmental Psychology (стр. 114)
  8. Размыслов П. О «культурно-исторической теории» психологии Выготского и Лурия // Книга и пролетарская революция. 1934. № 4, с. 78-86
  9. Зинченко В. П., Мещеряков Б. Г., Рубцов В. В., Марголис А. А. К авторам и читателям журнала // Культурно-историческая психология № 1/2005
  10. Չնայած «պատմամշակութային տեսություն» հասկացությունը չի հանդիպում Վիգոտսկու աշխատություններում, այն հետագայում շատ է օգտագործվել այն գիտնականների կողմից, ովքեր իրենց համարում են Վիգոտսկու հետևորդներ (Keiler, P. (2012). «Cultural-Historical Theory» and «Cultural-Historical School»: From Myth (Back) to Reality Archived 2013-09-21 at the Wayback Machine. // PsyAnima, Dubna Psychological Journal, 5 (1), 1—33 Archived 2013-02-04 at the Wayback Machine.
  11. Кайлер, П. «Культурно-историческая теория» и «культурно-историческая школа»: От мифа (обратно) к реальности Archived 2013-09-21 at the Wayback Machine. // Психологический журнал Международного университета природы, общества и человека «Дубна», там же, с. 34—46 Archived 2013-02-04 at the Wayback Machine.
  12. Վիգոտսկիների շիրմաքարը Վոստրյակովի հրեական գերեզմանատանը. ծնողները՝ Սեմյոն Վիգոդսկի (մահ.՝ 6 հունիսի, 1931) և Ցեցիլյա Վիգոդսկայա (մահ.՝ 26 մայիսի, 1935), քույրերը՝ Զինաիդա Սեմյոնի Վիգոդսկայա (1898—1981), Էսյա Սեմյոնի Վիգոդսկայա (1899—1969), Աննա Սիմոնի Վիգոդսկայա-Խավինա (1895—1936), Կլավդիյա Սեմյոնի Վիգոդսկայա (1904—1977):
  13. «История еврейской общины Гомеля»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-11-ին։ Վերցված է 2015-02-28 
  14. Б. Г. Мещеряков «Л. С. Выготский и его имя»:
  15. 15,0 15,1 James V. Wertsch «Vygotsky and the Social Formation of Mind» (стр. 4)
  16. Вторая сталинская школа Archived 2013-03-29 at the Wayback Machine.: Սողոմոն Մարկովիչ Աշպիզը 1936 թվականին որպես ուսուցիչ աշխատել է Ստալինյան երկրորդ դպրոցում (հետագայում՝ Գոմելի № 19 հանրակրթական միջնակարգ դպրոց)։
  17. 17,0 17,1 Luis C. Moll «Vygotsky and Education» (стр. 32)
  18. Мирра Аспиз «Мой отец Евсей Маркович Аспиз»
  19. «Time Line of Lev Vygotsky’s Life»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-06-ին։ Վերցված է 2015-02-28 
  20. «И. Е. Рейф «К истории одного автографа Л.Выготского»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2015-02-28 
  21. van der Veer, R. & Zavershneva, E. (2011). To Moscow with Love: Partial Reconstruction of Vygotsky’s Trip to London(չաշխատող հղում)(չաշխատող հղում). Integrative Psychological and Behavioral Science, 45(4), 458—474 (html(չաշխատող հղում)(չաշխատող հղում), pdf(չաշխատող հղում)(չաշխատող հղում))
  22. ван дер Веер, Р. & Завершнева, Е. (2012). «To Moscow with love»: Реконструкция поездки Л. С. Выготского в Лондон // Вопр. психол. 2012. № 3. С. 89—105
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png