Ալեքսեյ Լեոնտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Լեոնտև
ռուս.՝ Алексей Николаевич Леонтьев
Ծնվել էփետրվարի 5 (18), 1903
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 21, 1979(1979-01-21)[2][3] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունFaculty of Social Sciences of Moscow State University?
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհոգեբան, ակադեմիկոս, ոչ գեղարվեստական գրող և փիլիսոփա
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինյան մրցանակ Ushinsky Medal? «Պատվո նշան» շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և honorary doctor of the Eötvös Loránd University?
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա

Ալեքսեյ Նիկոլաևիչ Լեոնտև (փետրվարի 5 (18), 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 21, 1979(1979-01-21)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, փիլիսոփա, մանկավարժ և գիտության կազմակերպիչ: Զբաղվել է ընդհանուր հոգեբանության խնդիրներով (հոգեկանի էվոլուցիոն զարգացումը, հիշողություն, ուշադրություն, անձ և այլն) և հոգեբանական հետազոտության մեթոդաբանությամբ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1940), Ռուսաստանի գիտության ակադեմիայի լիիրավ անդամ (1950), Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի առաջին դեկան: Կ. Դ. Ուշինսկու մեդալի (1953), Լենինի մրցանակի (1963) դափնեկիր, Լոմոնոսովի անվան մրցանակի I աստիճանի դափնեկիր (1976), Փարիզի և Բուդապեշտի համալսարանների վաստակավոր դոկտոր: Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:

Լ. Ս. Վիգոտսկու աշակերտ և խմբագիր, Խարկովի հոգեբանական դպրոցի առաջատարներից է, գործունեության տեսության ստեղծողն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեոնտևների ընտանիքում, փետրվարի 5-ին [4]: Ավարտելով առաջին իրական ուսումնարանը, ընդունվել է ՄՊՀ-ի սոցիալական գիտությունների ֆակուլտետ, որն ավարտել է 1923 կամ 1924 թվականին: Այդ ժամանակ նրա ուսուցիչների շարքում էին` Գ. Ի. Չելպանովը և Գ. Գ. Շպետը: Համալսարանն ավարտելուց հետո մնացել է Հոգեբանության ինստիտուտում` պրոֆեսորի գործունեությանը պատրաստվելու նպատակով: Այդ ժամանակ պաշտոնանկ է արվել համալսարանի հիմնադիր Գ. Ի. Չելպանովը[5]: Այդ ընթացքում ինստիտուտում Լեոնտևի գործընկերներն էին` Ն. Ա. Բերնշտեյնը, Ա. Ռ. Լուրիյան, վերջինիս հետ կատարել էին մի քանի վաղ հետազոտություններ, Պ. Պ. Բլոնսկին, ավելի ուշ` Լ. Ս. Վիգոտսկին:

1925 թվականից Ա. Ն. Լեոնտևը Վիգոտսկու ղեկավարությամբ աշխատել է մշակութային-պատմական տեսության վրա, մասնավորապես` հիշողության մշակութային զարգացման խնդիրների վրա: Այդ հետազոտություններին անդրադարձող գիրքը` «Հիշողության զարգացումը: Բարձրագույն հոգեբանական ֆունկցիաների փորձառական հետազոտությունը» հրատարակվել է 1931 թվականին:

  • 1931 թվականի վերջին` Ուկրաինայի նյարդահոգեբուժական ակադեմիայի հոգեբանության բաժնի ամբիոնի վարիչ (մինչև 1932 թվականը` Ուկրաինայի նյարդահոգեբուժական ինստիտուտ) Խարկովում:
  • 1933—1938- ական թվականներ` Խարկովի մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ:
  • 1941 թվականից որպես հոգեբանության ինստիտուտի աշխատակից` ՄՊՀ-ի պրոֆեսոր (1941 թվականի դեկտեմբերից տարհանվել է Աշխաբադ):
  • 1943 թվականից ղեկավարել է վերականգնողական հոսպիտալի գիտաական մասը ( Սվերդլովսկի մարզ, գյուղ Կոուրովկա), 1943 թվականի վերջից` Մոսկվայում:
  • 1947 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանն անդամագրվելու թեկնածու, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից-անդամ
  • 1948 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ:
  • 1950 թվականից Ռուսաստանի կրթության ակադեմիայի փաստացի անդամ: Հոգեբանության բաժնի ակադեմիական քարտուղար (1950—1957), ակադեմիայի փոխնախագահ (1959-1961):
  • 1951 թվականից ՄՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչն էր:
  • 1966 թվական` հիմնադրել է ՄՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետը և ղեկավարել շուրջ 12 տարի: Ֆակուլտետի շենքի վրա տեղադրված է հուշատախտակ:
  • 1976 թվականին բացել է ընկալման հոգեբանության լաբորատորիա, որը գործում է առ այսօր:
  • 1979 թվականի հունվարի 21-ին մահացել է Մոսկվայում: Թաղված է Կունցևոյի գերեզմանատանը[6]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդի` հոգեբան, լեզվաբան Ա. Ա. Լեոնտև
    • Թոռ` — հոգեբան Դ. Ա. Լեոնտև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Леонтьев Алексей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. После календарной реформы 1918 года дата изменилась. Однако сам Леонтьев обычно отмечал свой день рожденья 5 февраля
  5. Леонтьев А. А., Леонтьев Д. А., Соколова Е. Е. Предисловие // Леонтьев А. Н. Деятельность, сознание, личность. — М.: Смысл, 2005. С. 19
  6. Могила Леонтьевых на Кунцевском кладбище

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Անատոլի Ալեքսանդրովիչ Սմիրնով
ԽՍՀՄ Հոգեբանների հասարակության նախագահ
1963—1968
Հաջորդող՝
Բորիս Ֆյոդորովիչ Լոմով
Նախորդող՝
չկա
ՄՊՀ- հոգեբանության ֆակուլտետի դեկան
1966—1979
Հաջորդող՝
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բոդալյով