Օրշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Օրշա
բելառուս․՝ Орша
Դրոշ Զինանշան
Flag of Vorsza, Belarus.svg Coat of Arms of Vorsza, Belarus.svg

Orša Montage (2017).jpg
ԵրկիրԲելառուս Բելառուս
Հիմնադրված է1067 թ.
Առաջին հիշատակում1067 թվական
Մակերես38․90 կմ²
ԲԾՄ192 մ
Բնակչություն117,225 մարդ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+375) 216
Փոստային ինդեքսներ211030, 211381 - 211394, 211396 - 211398
Ավտոմոբիլային կոդ2
Պաշտոնական կայքՊաշտոնական կայք
ՄարզՎիտեբսկի մարզ
ՇրջանՕրշայի շրջան
##Օրշա (Բելառուս)
Red pog.png

Օրշա (բելառուս․՝ О́рша, Во́рша, ռուս.՝ О́рша, լիտ.՝ Orša, լեհ.՝ Orsza), քաղաք Բելառուսի Վիտեբսկի մարզում՝ Դնեպրի և Արշիցա գետերի միախառնման տեղում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշան, 1781
Զինանշանը 1967 թվականին, որը պատրաստել էր քաղաքի 900-ամյակի առթիվ

Օրշան առաջին անգամ հիշատակվել է 1067 թվականին Ռշա անունով՝ այն դարձնելով Բելառուսի ամենահին քաղաքներից մեկը: Քաղաքը անվանվել է գետի անունով, որի անունը իսկզբանե Ռշա էր և հավանաբար այն ծագում է բալթյան rus ' արմատից, որը նշանակում է «դանդաղ հոսել»։ [1]

1320 թվականին Օրշան դարձավ Լիտվայի մեծ իշխանության մաս: 1398–1407 թվականներին կառուցվեց Օրշայի ամրոցը: 1514 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Օրշայի հայտնի ճակատամարտը դաշնակից Լիտվայի Մեծ Իշխանության ու Լեհաստանի Թագավորության և մոսկովյան բանակի միջև:[2] Մոսկվացիները մեծ պարտություն կրեցին։ Այնուամենայնիվ, հաղթած Լիտվայի մեծ իշխանությունը ամբողջությամբ չօգտագործեց:[2]

1555 թվականին Միկոլայը Ռաձիվիչը Օրշայում հիմնել է կալվինիստական (բողոքական) աթոռ, որը առաջիններից մեկն է բելառուսական տարածքում: 16-17-րդ դարերից Օրշան նշանավոր կրոնական կենտրոն էր, որտեղ կային տասնյակ ուղղափառ, բողոքական և կաթոլիկ եկեղեցիներ և աթոռներ: Քաղաքը նաև հրեական մեծ բնակչության տուն էր:[3]

Օրշային տրվել է մագդեբուրգյան իրավունքներ 1620 թվականին: 1630 թվականին Ս. Սոբալը բացեց առաջին տպարանը Կուչիյնա վանքում, որը դարձավ կյուրեղագիր հրատարակչության հայտնի կենտրոն: Քաղաքը վնասվել է ռուս-լեհական պատերազմի ժամանակ (1654-1667), որը աղետ էր Լիտվայի մեծ իշխանության համար: Առաջին լեհական բաժանման ժամանակ քաղաքը գրավվեց Ռուսական կայսրության կողմից 1772 թվականին և դարձավ Մոգիլյովի նահանգի մաս: Ռուսական տիրապետության տակ այն 1776 թվականին զրկվեց մագդեբուրգյան իր իրավունքներից և անցավ մշակութային և տնտեսական անկման: Բնակչությունը կտրուկ նվազել է մինչև ընդամենը մոտ 2000 բնակչի:1781 թվականին քաղաքի խորհրդանիշը փոխվեց։ Այն ներառում էր Ռուսաստանի կայսրության խորհրդանիշը և հինգ նետերը:

Օրշա․ Սուրբ Իլլայի ուղղափառ եկեղեցի (1880)
Նապոլեոնի ներխուժման ընթացքում ֆրանսիացի գրող Ստենդալը ծառայել է Օրշայում ինտենդանտի կոչմամբ

1812 թվականին Նապոլեոնի ներխուժման ժամանակ քաղաքը այրվեց: Օրշան ֆրանսիական զորքերի վերահսկողության տակ առնելու ժամանակ իտենդանտի կոչում ուներ ֆրանսիացի գրող Մարի-Անրի Բեյլը (որը նաև հայտնի է Ստենդալ գրչանունով):[4] Ըստ 1897 թվականի մարդահամարի տվյալների՝ ընդհանուր 13,161 բնակչություն ուներ և մոտ 7000 հրեաներ:[3] Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը գրավվեց գերմանական զորքերի կողմից 1918 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին: 1919 թվականիի փետրվարի 2-ից Օրշան մտավ Խորհրդային Ռուսաստանի Գոմիելի շրջանի մեջ(Վիտեբսկի շրջան, 1920): Խորհրդային Միության կազմավորումից հետո այն տեղափոխվեց Բելառուսական ԽՍՀ-ի կազմի մեջ 1924 թվականին:

Բնակչությունը մինչ Երկրորդ աշխարհամարտը կազմում էր մոտ 37 000 մարդ: Քաղաքը օկուպացրեց Գերմանիան 1941 թվականի հուլիսի 16-ին: Օկուպանտները քաղաքում ստեղծեցին մի քանի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ մոտ 19,000 մարդ սպանվեց: [ <span title="This claim needs references to reliable sources. (October 2007)">մեջբերում է պետք</span> ] 1991 թվականի ապրիլին Օրշան Բելառուսի գլխավոր գործադուլի կենտրոններից մեկն էր: Մարտի 1-ից հարյուր հազարավոր ածխահաններ գործադուլ էին հայտարարել Սովետական Միությունում: Ապրիլի 3-ին Մինսկի մի քանի գործարաններում աշխատողներ դուրս եկան գնաճի բարձրացման դեմ և հանքափորների պահանջարկի բարձրացման համար: Զանգվածային ցույցերը առաջբերեցին նոր լրացուցիչ պահանջներ (ներառյալ՝ Միության և Բելառուսի կառավարությունների կազմալուծումը և Կոմկուսի արտոնությունների ավարտը) և յուրաքանչյուր ձեռնարկությունից պատվիրակներ ընտրեցին քաղաքային գործադուլային հանձնաժողովներում, որոնք էլ իրենց հերթին ներկայացուցիչներին ուղարկեցին Բելառուսի Կենտրոնական գործադուլի հանձնաժողով (SKB): Ապրիլի 23-ին SKB-ն վերսկսել է ընդհանուր գործադուլը այն բանից հետո, երբ լրացել է իր պահանջների բավարարման ժամկետը: Հաջորդ առավոտյան Գորբաչովը, Ելցինը և սովետական մյուս հանրապետությունների ութ այլ առաջնորդներ փաստաթղթերում համատեղ հայտարարագիր հրապարակեցին խորհրդարանի և նախագահության համար ժողովրդավարական ընտրությունները համաձայնեցնելու վերաբերյալ․ նոր միության պայմանագիր, որը «արմատապես կբարձրացնի միության դերը հանրապետություններ» և գների բարձրացման ազդեցությունը մեղմելու միջոցառումներ, բայց նաև «արդյունաբերության հատուկ ռեժիմի» ներդրումը շատ արդյունաբերություններում:[5]

Ի պատասխան՝ Օրշայի գործադուլային հանձնաժողովը առաջարկություն արեց բոլոր տեղական աշխատողներին արգելափակել երկաթուղային հանգույցը, որը ռազմավարական առումով գտնվում է Մոսկվան և Լենինգրադը Արևելյան և Արևմտյան Եվրոպա կապող գծի վրա: Սա արագորեն հաստատվեց երկաթուղային կայարանում կայացած համաժողովրդական հանդիպման ժամանակ «ռելսերի վրա պառկելու» ձևով: : Գորբաչովը մոբիլիզացրեց Պսկովի մերձակա ռազմական ուժերը՝ երկաթուղով կարգուկանոնը վերականգնելու ցուցումներով։ Այնուամենայնիվ, շատ սպաներ հայտարարեցին չհամապատասխանելու մասին, և բրիգադի հրամանատար Գենադի Սիդորովը համարեց սա առաքելության «ըմբռնումի պակաս»: Միևնույն ժամանակ, Բելառուսի բոլոր քաղաքներում աշխատողներ ցույցեր անցկացրին, որոնք սպառնում էին վրեժ լուծել, եթե Օրշայում արյան կաթիլ թափվի: Վախենալով բախումից և օգտվելով կառավարության առաջարկից՝ բանակցելու իր ներկայացուցիչների հետ՝ այդ երեկո SKB-ն դադարեցրել է գլխավոր գործադուլը:[6]

Բնակչության փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16-17-րդ դար՝ մոտ 5000
  • 1776` 2000-ից պակաս   [ <span title="This claim needs references to reliable sources. (September 2009)">մեջբերում է պետք</span> ][ <span title="This claim needs references to reliable sources. (September 2009)">մեջբերում է պետք</span> ]
  • 1939՝ 37,000
  • 1970` 100 000
  • 2004՝ 125,000

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթգծի կայարան

Օրշան կարևոր տրանսպորտային կենտրոն դարձավ Դնեպր գետի նավահանգստի կառուցումից հետո: XIX դարի երկրորդ կեսին երկաթուղային գծերի կառուցումը մեծապես նպաստեց քաղաքի աճին.

Այսօր, Օրշան խոշոր երկաթուղային հանգույց է։ Բոոր Մոսկվայից և Սանկտ Պետերգուրգից Արևմտյան Եվրոպա գնացքները անցնում են Օրշայով։

Քաղաքը նաև կարևոր մայրուղիների հանգույց է. M1 (E30) Մոսկվա-Բրեստ և M8/M20 (E95) Սանկտ Պետերբուրգ-Օդեսա մայրուղիների խաչմերուկում է:

Առողջապահական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս ուռուցքային հիվանդությունների բարձր մակարդակը ուշադրություն գրավեց այս քաղաքի վրա: Մինչև 1987 թվականը գրանցվում էր ավելի քան 100 նոր քաղցկեղով հիվանդ: Այդ ժամանակից ի վեր այդ թիվն աճել է հինգ անգամ, 2004 թվականի դրությամբ տարեկան գրանցվել է ավելի քան 500 նոր հիվանդ: Ամենամեծ աճը գրանցվել է 2003-04 թվականներին (178%): Այս մասին լայնորեն հաղորդվում էր անկախ լրատվամիջոցներում, բայց բելառուսական պաշտոնյաները լռում են առողջության տագնապալի իրավիճակի և քաղցկեղի այս բարձր մակարդակի հավանական պատճառների մասին: Անկախ լրատվամիջոցներում նշված երկու հնարավոր գործոններն են Օրշայում հին սովետական ռազմական կայանքները և Չեռնոբիլի վթարը:

Օրշայի հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ժելեզովսկի

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրշայի քույր քաղաքներն են.[7]

  • {{{2}}} Աշա, Ռուսաստան
  • {{{2}}} Բելցի, Մոլդովա
  • {{{2}}} Բոնդենո, Իտալիա
  • {{{2}}} Չերկասի, Ուկրաինա
  • {{{2}}}Դուբնա, Ռուսաստան
  • {{{2}}}Գագարին, Ռուսաստան
  • {{{2}}} Իվանովո, Ռուսաստան
  • {{{2}}} Իվանտեևկա, Ռուսաստան
  • {{{2}}} Կարդիմովսկի շրջան, Ռուսաստան
  • {{{2}}} Կոպտևո (Մոսկվա), Ռուսաստան
  • {{{2}}}Կրասնոգվարդեյսկի (Սանկտ Պետերբուրգ), Ռուսաստան
  • {{{2}}} Մարուպա, Լատվիա
  • {{{2}}}Պերնիկ, Բուլղարիա
  • {{{2}}} Պուշկին, Ռուսաստան
  • {{{2}}} Ցինդաո, Չինաստան
  • {{{2}}} Շիշոու, Չինաստան
  • {{{2}}}Սելևկիա, Թուրքիա
  • {{{2}}} Սմոլենսկ, Ռուսաստան
  • {{{2}}} Սպիտակ, Հայաստան
  • {{{2}}}Տելշիայ, Լիտվա
  • {{{2}}} Տվեր, Ռուսաստան
  • {{{2}}}Վոլ էն Վելին, Ֆրանսիա
  • {{{2}}} Վոլգոդոնսկ, Ռուսաստան
  • {{{2}}}Վյազմա, Ռուսաստան
  • {{{2}}}Իվու, Ծինաստան
  • {{{2}}}Զապադնոյե Դեգունինո, Ռուսաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. E. M. Pospelov, Geograficheskie nazvaniya mira (Moscow, 1998), p. 314.
  2. 2,0 2,1 Կաղապար:In lang Tomas Baranauskas. Oršos mūšis – didžiausia Lietuvos karinė pergalė prieš Rusiją (Battle of Orsha - biggest military victory of Grand Duchy of Lithuania against Russia). Retrieved on 2008-01-18
  3. 3,0 3,1 «ORSHA - JewishEncyclopedia.com»։ www.jewishencyclopedia.com։ Վերցված է հունվարի 13, 2018 
  4. Viktar Korbut. «Галоўная краса горада — манастыры», або Па слядах Стэндаля і Напалеона
  5. David Mandel, Perestroika and the Soviet People: Rebirth of the Labour Movement (1991).
  6. «Basta! » С ДНЁМ ВСЕБЕЛАРУСКОЙ СОЛИДАРНОСТИ!»։ basta-news.net։ Վերցված է հունվարի 13, 2018 
  7. «Города-побратимы»։ orsha.vitebsk-region.gov.by (ռուսերեն)։ Orsha։ Վերցված է 2020-01-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]