Ստենդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ստենդալ
Stendhal.jpg
Ծննդյան անուն Marie-Henri Beyle
Ծնվել է հունվարի 23, 1783({{padleft:1783|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[1]
Ծննդավայր Գրենոբլ[2]
Վախճանվել է մարտի 23, 1842({{padleft:1842|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (59 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ[2]
Գրական անուն Stendhal
Մասնագիտություն գրող[3], ինքնակենսագիր, օրագիր գրող և կենսագիր
Լեզու ֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Ամուսին չկա
Ստենդալ Վիքիքաղվածքում
Stendhal Վիքիպահեստում

Ստենդալ (ֆր.՝ Stendhal, իսկական անունը՝ Մարի-Անրի Բեյլ, ֆր.՝ Marie-Henri Beyle, հունվարի 23, 1783[1], Գրենոբլ[2] - մարտի 23, 1842[1], Փարիզ[2]), ֆրանսիացի գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը։ Ստենդալը ֆրասիական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից է։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողական քնքշանքից զուրկ մեծացած այս երեխայի տաղանդին հավատում էր միայն մորաքույրը. նա խնամում էր Անրիին, երբ մահացավ մայրը, ապա լքեց հայրը։

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական դպրոցը ավարտելուց հետո՝ 1799 թվականին, Անրին մեկնեց Փարիզ։ Այստեղ նրան հաջողվեց ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ստենդալը գրական գործունեություն սկսեց ծավալել 1827-ից։

Վերջին տարիները և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին Ստենդալի հոգեվիճակն անհանգստացնում էր նրա մտերիմներին. նա ուներ վատ տրամադրություն և հուզվում էր առանց որևէ պատճառի։ Հաճախ նրա օրագրում հայտնվում էին տարօրինակ ցրառումներ դրանցից մեկը նման էր կանխատեսման. «Ես կուզեմ մեռնել փողոցում՝ զբոսանքի ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես անտեր շները»: Նրա այդ ցանկությունն իրականացավ. Ստենդալը մահացավ Փարիզում 1842 թվականի մարտի 23-ին՝ զբոսանքի ժամանակ։

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արմանս» վեպ (հհ. 1-3, 1827);
  • « Վանինիա Վանինի» նովել (1829, թարգմանվել է հայերեն[4]).
  • «Կարմիրն ու Սևը (վեպ)» (ֆր.՝ Le Rouge et le Noir; 2 հատոր, 1830, թարգմանվել է հայերեն [5])
  • «Պարմի Մենաստանը (Ստենդալ)» («La Chartreuse de Parme»; 2 հատոր 1839 - 1846, թարգմանվել է հայերեն[6])
  • «Իտալական քրոնիկներ» (հարատրակվել են 1855 թ.)
  • «Զբոսաշրջիկի նոթերը» (հհ 1 - 2, 1838)
  • «Լյուսիեն Լևեն» (անավարտ վեպ, 1834 - 1836, հրատարակվել է 1929 թ.).
  • «Անրի Բրյուլարի կյանքը» (1835, հրատարակվել է 1890 թ.)
  • «Եսասերի հիշողությունները» (1832, հրատարակվել է 1892 թ),
  • «Լամիել» (անավարտ, 1839 - 1842, հրատարակվել է 1889, ամբողջությամբ՝ 1928 թ.)
  • «Չափազանց մեծ բարեհաճությունը կործանարար է» (1839, հրատարակվել է 1912 - 1913 թթ.)
  • «Նապոլեոն» (թարգմանվել է հայերեն)[7]
  • «Մոցարտի կյանքը» (թարգմանվել է հայերեն[8])

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118617648 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Стендаль Анри Мари, Стендаль Анри Мари // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. Record #118617648 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  4. Մոցարտի կյանքը; Չորս նովել / Ստենդալ; Ֆրանս. թարգմ.՝ Ն. Վարդանյան; Խմբ.՝ Գ.Գ. Խաչատրյան; Նկ.՝ Ֆ.Ց. Աֆրիկյան. - Երևան : Սովետական գրող, 1982. - 173 էջ ; 20 սմ. - Վանինիա Վանինի - Մինա դը Վանգել - Սնդուկը և ոգին - Էռնեստ կամ սիրո ծագումը։
  5. Կարմիրն ու սևը / Ստենդալ (Անրի Մարի Բեյլ); Թարգմ.՝ Բ. Հարությունյան, Ա. Ջրբաշյան; Խմբ.՝ Ավ. Իսահակյան. - Երևան : Հայպետհրատ , 1941. - 2 մաս ; 20 սմ. - Մաս 1 (1941, 269 էջ), Մաս 2 (1949, 363 էջ)։
  6. Պարմի մենաստանը : Վեպ / Ստենդալ (Անրի Մարի Բեյլ); Ֆրանս. թարգմ.՝ Վ. Միքայելյան; Խմբ.՝ Գ.Ս. Քեշիշյան. - Երևան : Հայպետհրատ , 1961. - 623 էջ։
  7. Նապոլեոն : [Պատմավեպ] / Ստենդալ (Անրի Մարի Բեյլ); Ռուս. թարգմ.՝ Ա. Սարգսյան; Խմբ.՝ Հ.Հ. Ֆելեքյան. - Երևան : Հայաստան , 1985. - 472 էջ : 10 թ. նկ. ; 22 սմ. Պատմագրական տեղեկանք, էջ՝ 421-431 Ծանոթագր., էջ՝ 432-466 Սարգսյան, Ա. թարգմ. Ֆելեքյան, Հարություն Հայկի, 1931- խմբ. Նապոլեոն, Բոնապարտ Ֆրանսիական գրականություն - Պատմավեպ
  8. Մոցարտի կյանքը; Չորս նովել / Ստենդալ; Ֆրանս. թարգմ.՝ Ն. Վարդանյան; Խմբ.՝ Գ.Գ. Խաչատրյան; Նկ.՝ Ֆ.Ց. Աֆրիկյան. - Երևան : Սովետական գրող, 1982:
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են