Կարմիրն ու սևը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարմիրն ու Սևը (վեպ)ից)
Picto infobox book.png
Կարմիրն ու սևը
Le Rouge et le Noir
Stendhal Le-Rouge.jpg
Ենթավերնագիր Chronique de 1830 և Chronique du XIXe siècle
Հեղինակ Ստենդալ
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Լեզու ֆրանսերեն
Կերպար(ներ) Ժուլիեն Սորել
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ նոյեմբեր 1830
OCLC 18684539
Red and Black by Stendhal Վիքիպահեստում

Կարմիրն ու սևը (ֆր.՝ Le rouge et le Noir), ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։

Գլխավոր հերոսները[խմբագրել]

Վեպը կազմված է երկու հիմնական մասերից

Գլխավոր հերոսը հասարակ փայտագործի տղա Ժուլիեն Սորելն է։ Նա շատ գրագետ և գեղեցկադեմ երիտասարդ է։ Նրանով հետաքրքվում են բոլոր կանայք և աղջիկները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք և աղջիկները նրանով հետաքրքրվելու հետ նրան նաև նայում են բարձրից։ Դա շատ վատ ազդեցություն է ունենում Սորելի վրա։

Հերոսներն են՝

  • Մադամ Լուիզ դը Ռենալ (Ժուլիենի սիրուհին և տան տիրուհին)
  • Պարոն դը Ռենալ (Վարիեռ քաղաքի քաղաքագլուխը և Տիկին Ռենալի ամուսինը)
  • Վանահայր Շելան (Ժուլիենի առաջին ուսուցիչը և նրա պաշտպանիչը)
  • Մարկիզ դը լա Մոլ (Ժուլիենը աշխատում էր նրանց մոտ)
  • Մատիլդա դը լա Մոլ (Մարկիզի դուստրը և Ժուլիենի երկրորդ սիրուհին)
  • Նորբերտ դը լա Մոլ (Մարկիզի տղան)
  • Ֆուքե (Ժուլիենի միակ հավատարիմ ընկերը)
  • Պարոն Վալենո (Վարիեռի երկրորդ քաղաքագլուխը)
  • Էլիզա (Պարոն դը Ռենալի տան ծառայողը, որը սիրահարված է Ժուլիենին և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն Ժուլիենը նրան մերժում է)
  • Վանահայր Պիրար
  • Վանահայր Կաստանե
  • Պարոն դը Կրուասենուա (Փարիզի բուրժուա, որը սպանվում է մենամարտի ժամանակ)